Գիդոն Կրեմեր
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Գիդոն Կրեմեր | |
|---|---|
| Բնօրինակ անուն | լատիշ․՝ Gidons Krēmers և գերմ.՝ Gidon Kremer |
| Ծնվել է | փետրվարի 27, 1947[1][2][3] (79 տարեկան) Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] |
| Երկիր | |
| Ժանրեր | դասական երաժշտություն և ակադեմիական երաժշտություն |
| Մասնագիտություն | դիրիժոր, ջութակահար, դերասան և երաժիշտ |
| Գործիքներ | ջութակ և երգեհոն |
| Լեյբլ | Գերմանական գրամոֆոն, Philips Records և Մելոդիա |
| Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա և Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա |
| Ամուսին | Xenia Knorre?, Elena Bashkirova?[4], Tatjana Grindenko? և Alexandra Kremer- Khomassouridze? |
| Պարգևներ | |
| Կայք | gidonkremer.net |
Գիդոն Կրեմեր (լատվիերեն՝ Gidons Krēmers, անգլերեն՝ Gidon Kremer, փետրվարի 27, 1947[1][2][3], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), լատվիացի ջութակահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրեմերը ծնվել է Ռիգայում։ Նրա հայրը հրեա էր, իսկ մայրը ուներ լատվիական և շվեդական ծագում։ Իր առաջին երաժշտական դասերը նա առել է իր հորից և պապից, որոնք իրենց հերթին պրոֆեսիոնալ ջութակահարներ էին։ Նա սկզբում սովորել է Ռիգայում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, որտեղ որ սովորել է Մոսկվայի Կոնսերվատորիայում՝ Դավիդ Օյստրախի դասարանում։ Թագուհի Եղիզաբեթի Երաժշտական Մրցութում և Մոսկվայում անցկացվող Չայկովսկու անվան միջազգային մրցույթում նա գրավել է առաջին մրցանակները։ Մոնրեալի ջութակահարների մրցույթում նա գրավել է երկրորդ մրցանակը, իսկ Նիկոլո Պագանինիի անվան ջութակահարների մրցույթում կրկին առաջին մրցանակը։ Այս մրցույթներում գրաված մրցանակները նրան հնարավորություն են տալիս սեփական կարիերա սկսկելու։ Նա ելույթ է ունեցել բազմաթիվ նվագախմբերի և դիրիժորների հետ։
Նա տալիս է վարպետության դասեր և մասնակցում է տարբեր երաժշտական փառատոների՝ Ֆերբիե (Շվեյցարիա), Զալցբուրգի փառատոն, Մյունխենի փառատոն և այլն։
Նա հանդես է գալիս բազմաթիվ երաժիշտների հետ նաև կամերային երաժշտության ասպարեզում՝ Մարթա Արգերիխ, Միշա Մայսկի, Յո-Յո Մա, Յուրի Բաշմետ, Քիմ Քաշքաշյան, Կլեմենս Հագեն և այլք։
Կրեմերը կատարարում է տարբեր ժամանակաշրջանների և տարբեր ժանրերի երաժշտություններ՝ Վիվալդիից մինչև ժամանակակից կոմպոզիտորներ։
1983 թվականին գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի մասին նկարահանված ֆիլմում Գիդոն Կրեմերը կատարել է ջութակահար Նիկոլո Պագանինիի դերը և նվագել է ֆիլմում հնչող երաժշտական մասերը։ Այժմ նա բնակվում է Գերմանիայում։ Կրեմերը կատարել է բազմաթիվ ձայնագրություններ։
Գործիքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր Գիդոն Կրեմերը ունի հիմնական երեք գործիք՝ 1641 թվականի Նիկոլո Ամատի, 1730 թվականի Գվարներիուս դել Ջեզու և 1734 թվականի Ստրադիվարիուսի "Բարոն Ֆեիլիշ" անունով ջութակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Babelio (ֆր.) — 2007.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 3 4 Visuotinė lietuvių enciklopedija Online (լիտ.)
- ↑ https://www.washingtonpost.com/archive/lifestyle/1980/08/20/defection-reported/33072696-9f4a-4b83-9a40-5fac4614b67f/
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ https://www.evs-musikstiftung.ch/en/prize/prize/archive/prize-winner-archive.html
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիդոն Կրեմեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռիգա քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Խորհրդային ջութակահարներ
- Լատիշ ջութակահարներ
- Հրեաներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Լատվիայի հրեաներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- Շվեդիայի երաժշտության թագավորական ակադեմիայի անդամներ
- Երաժշտական մրցույթի հաղթողներ
- Լատիշ դիրիժորներ
- Լատիշ երաժիշտներ