Ռադու Լուպու
| Ռադու Լուպու ռումիներեն՝ Radu Lupu | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 30, 1945[1][2] |
| Ծննդավայր | Գալաց, Ռումինիա[3] |
| Մահացել է | ապրիլի 17, 2022[4] (76 տարեկան) |
| Մահվան վայր | Լոզան, Շվեյցարիա[5] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
| Մասնագիտություն | դաշնակահար և երաժիշտ |
| Ամուսին | Elizabeth Wilson?[6] և Delia Bugarin? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ռադու Լուպուն (անգլերեն՝ Radu Lupu նոյեմբերի 30, 1945[1][2], Գալաց, Ռումինիա[3] - ապրիլի 17, 2022[4], Լոզան, Շվեյցարիա[5]), հրեական ծագումով ռումինացի դաշնակահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 30-ին ռումինական Գալաց քաղաքում։ Լուպուն սկսել է դաշնամուր նվագել վեց տարեկան հասակում։ Նա առաջին անգամ մենահամերգ է նվագել 12 տարեկանում։ Իր առաջին համերգներին նա նաև ներկայացնում էր իր սեփական ստեղծագործությունները։ Սկզբում նա սովորում է Բուխարեստի կոնսերվատորիայում, այնուհետև որպես լավ ուսանող նրան առաջարկում են սովորել Մոսկվայի Կոնսերվատորիայում։ Այնուհետև մասնակցելով բազմաթիվ դաշնակահարների մրցույթների նա գրավում է առաջին մրցանակներ։ Սկսելով սոլո կարիերա, նա նվագում է աշխարհի գրեթե բոլոր նվագախմբերի հետ տարբեր քաղաքներում։ Չնայած նրան, որ Ռադու Լուպուն շատ շրջագայում է և բազմաթիվ ելույթներ է ունենում, նա շատ ամաչկոտ և չխոսկան է, և գրեթե երբեք հարցազրույց չի տալիս։ Լուպուն հիմնականում սիրում է կատարել գերմանացի ռոմանտիկների ստեղծագործությունները՝ Ֆրանց Շուբերտ, Ռոբերտ Շուման, Յոհաննես Բրամս և այլք։ Իր նվագը բնութագրվում է հետևյալ բառակապակցությամբ՝ "ստեղնաշարային նկարիչ"։ Լուպուն հանդես է գալիս նաև կամերային երաժշտությունում։ Նա կատարել է բազմաթիվ ձայնագրություններ և դրանց համար ստացել է տարբեր մրցանակներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #134449967 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Visuotinė lietuvių enciklopedija Online (լիտ.)
- 1 2 Stan Ș. Radu Lupu, unul dintre ce mai buni pianişti români, a încetat din viaţă — Mediafax, 2022.
- ↑ Kindred Britain
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադու Լուպու» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Նոյեմբերի 30 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Գալաց քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 17 մահեր
- 2022 մահեր
- Շվեյցարիայում մահացածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռումինիայի հրեաներ
- Հրեա դաշնակահարներ
- Ռումինացի դաշնակահարներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ռումինացի երաժիշտներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին