Jump to content

Ռենո Կապյուսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենո Կապյուսոն
Բնօրինակ անունֆրանսերեն՝ Renaud Capuçon
Ծնվել էհունվարի 27, 1976(1976-01-27)[1][2] (50 տարեկան)
Շամբերի[3]
Երկիր Ֆրանսիա
Ժանրերդասական երաժշտություն[4]
Մասնագիտությունջութակահար և դիրիժոր
Գործիքներջութակ և ալտ[4]
ԼեյբլErato Records?, Warner Classics? և Virgin Classics?
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ԱմուսինLaurence Ferrari?[5]
Պարգևներ
Պատվո ազգային շքանշանի ասպետ «Վաստակի համար» շքանշանի ասպետ[7] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[8] և Արվեստի և գրականության շքանշանի սպա[6]
Կայքrenaudcapucon.com/fr
 Renaud Capuçon Վիքիպահեստում

Ռենո Կապյուսոն (ֆրանսերեն՝ Renaud Capuçon, հունվարի 27, 1976(1976-01-27)[1][2], Շամբերի[3]), ֆրանսիացի ջութակահար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է իր հայրենի Շամբերի քաղաքի կոնսերվատորիայում, այնուհետև Փարիզի կոնսերվատորիայում՝ Ժերար Պուլեի դասարանում։ Աշխատել է տարբեր նվագախմբերում։ Հանդես է գալիս Ժերար Կոսսեի, Նիկոլա Անգելիխի, Հելեն Գրիմոյի, իր թավջութակահար եղբոր՝ Գոտիե Կապյուսոնի և այլ անվանի երաժիշտների հետ։ Նա նվագում է իտալացի վարպետ Գվարներիի 1737 թ. պատրաստած ջութակով։ Նրա առավել հայտնի կատարումներից են Ռոբերտ Շումանի և Ֆելիքս Մենդելսոնի կոնցերտները։ Որպես կամերային երաժշտության փայլուն կարատող, նա նվագում է Յոհաննես Բրամսի, Ֆրանց Շուբերտի, Մորիս Ռավելի ստեղծագործությունները։ Նրա դիսկոգրաֆիան ընդգրկում է Լյուդվիգ վան Բեթհովենի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրանց Շուբերտի, Գաբրիել Ֆորեյի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենո Կապյուսոն» հոդվածին։