Նարեկ Հախնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարեկ Հախնազարյան
Ծնվել էհոկտեմբերի 23, 1988 (35 տարեկան)
Երևան
ԵրկիրՀայաստան
ՄասնագիտությունԹավջութակահար
ԳործիքներԹավջութակ
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ,
և Հայաստանի վաստակավոր արտիստ

Նարեկ Սուրենի Հախնազարյան հոկտեմբերի 23, 1988(1988-10-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թավջութակահար։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2017)[1]։

Ջութակահար Սուրեն Հախնազարյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կրթությունը ստացել է պրոֆեսոր Զարեհ Սարգսյանի թավջութակի դասարանում։ 2006 թվականին Նարեկը ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական քոլեջը և ընդունվել է Մոսկվայի Կոնսերվատորիա։ Շրջագայություններով հանդես է եկել աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլուր։ Վաշինգտոն Փոստ թերթը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»։ ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է։

Հախնազարյանը հաղթել է տարբեր մրցույթներում, այդ թվում՝ 2011 թվականին, հաղթել է Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում[2][3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  3. «Նարեկ Հախնազարյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  4. «ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]