Մարտին Ներսիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Մարտին Ներսիսյան | |
|---|---|
| Ի ծնե անուն | Մարտին Սահակի Ներսիսյան |
| Ծնվել է | 1926 մայիսի 13 Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Մահացել է | հունիսի 14, 1996 (տարիքը 70), Մոսկվա, Ռուսաստան |
| Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
| Մասնագիտություն | Դիրիժոր |
| Գործիքներ | ջութակ |
| Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1949) և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1959) |
| Պարգևներ | |
Մարտին Սահակի Ներսիսյան (մայիսի 13, 1926, Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 14, 1996, Մոսկվա, Ռուսաստան), հայ դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ (1970)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1949 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի լարային բաժինը, 1959 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական բաժինը։ 1959-1965 թվականներին եղել է Մինսկի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1965-1970 թվականներին՝ Սարատովի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, 1970-1982 թվականներին՝ ԽՍՀՄ պետական կինոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1982-1986 թվականներին՝ գլխավոր դիրիժոր։ Կահիրեում կազմակերպել է ազգային սիմֆոնիկ նվագախումբ (1974)։ Ներսիսյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ առաջին ելույթն ունեցել է 1959 թվականի փետրվարի 23-ին։ 1986-1987 թվականներին եղել է նվագախմբի գլխավոր դիրիժորը[1]։ Ելույթներ է ունեցել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մարտին Ներսիսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
| ||||||||||
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Մայիսի 13 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Հունիսի 14 մահեր
- 1996 մահեր
- Հայ դիրիժորներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ