Արշակ Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշակ Ադամյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էապրիլի 22, 1884(1884-04-22)[1][2]
Բաքու, Ռուսական կայսրություն[1][2]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 17, 1956(1956-02-17)[1][2] (71 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր և երաժշտագետ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա, ՀՀ ԳԱԱ, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1], Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ[1]
ԿրթությունՇտերնի անվան կոնսերվատորիա (1906)[1] և Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1910)[1]
ԱնդամակցությունՀայարտուն
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Արշակ Աբգարի Ադամյան (ապրիլի 22, 1884(1884-04-22)[1][2], Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 17, 1956(1956-02-17)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ երաժշտագետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում, որտեղ ստացել է կրթությունը, հետևել երաժշտության։ Աշակերտել է Քրիստափոր Կարա Մուրզային և Ռեժինսկուն։ 1904-1906 թթ. դաշնամուրի և կոմպոզիցիայի դասեր է առել Բեռլինի Շտերնի կոնսերվատորիայում։ 1910 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 1921-1924 թթ. գլխավորել է Թբիլիսիի Հայարտունը (Հայ արվեստի տուն), 1924-1926 թթ. եղել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո Բաքվի և Աստրախանի համալսարաններում դասավանդել է փիլիսոփայություն։

Նվագախմբի կանոնավոր գործունեության շնորհիվ Հայաստանում տարածվել և արմատավորվել է սիմֆոնիկ երաժշտությունը։ 1926-1936 թթ. եղել է Անդրկովկասյան կենտրոնական գործադիր խորհրդի գեղարվեստական խորհրդականը, 1936-43 թթ՝ Լենինգրադի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտության բաժնի, ինչպես նաև Թատրոնի և երաժշտության ինստիտուտի դեկանը, 1944-1949 թթ.՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ֆակուլտետի գիտքարտուղարը։ Տարբեր տարիների գեղագիտություն է դասավանդել Երևանի բուհերում։ 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում[3]։

Պարբերական մամուլում տպագրել է մի շարք հոդվածներ արվեստի տարբեր ճյուղերի վերաբերյալ։

Առանձին գրքերով լույս են տեսել «Բեթհովենը և հեղափոխությունը» (1927), «Միջնադարյան Հայաստանի գեղագիտական հայացքները» (Երևան, 1956), «Հոդվածներ արվեստի մասին» ռուսերեն աշխատությունները[4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջնադարյան Հայաստանի գեղագիտական հայացքները, 1955 (ռուսերեն)։
  • Բեթհովենը և հեղափոխությունը, 1927 (ռուսերեն)։
  • Հոդվածներ արվեստի մասին (ռուսերեն)։
  • Эстетические воззрения средневековой Армении: Ադամյան Արշակ Աբգարի, Ереван, Армгиз, 1955. 224 с., Краткие сведения о древних авторах: с. 213-215, 1955.
  • Статьи по эстетике. Ադամյան Արշակ Աբգարի, Ереван, Айастан, 1967. 456 с.
  • Вопросы эстетики и теории искуства. Ադամյան Արշակ Աբգարի, Москва, Искусство, 1978. 301 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «Արշակ Ադամյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  4. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 25-26.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 63