Քիմ Քաշքաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիմ Քաշքաշյան
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Kim Kashkashian
Ծնվել էօգոստոսի 31, 1952 (71 տարեկան), Դետրոյթ, Միչիգան Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, վիոլինահար և chamber musician
Գործիքներալտ
ԱշխատավայրՆոր Անգլիայի կոնսերվատորիա, Հանս Այսլերի անվան բարձրագույն երաժշտական դպրոց և Ֆրայբուրգի բարձրագույն երաժշտական դպրոց
ԼեյբլECM Records
ԿրթությունՊիբոդիի համալսարան և Interlochen արվեստի կենտրոն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԿապվածGidon Kremer, Yo Yo Ma, Vienna Philharmonic, Nikolaus Harnoncourt
Կայքecmrecords.com/artists/1435046124/kim-kashkashian

Քիմ Քաշքաշյան (անգլ.՝ Kim Kashkashian, օգոստոսի 31, 1952(1952-08-31)[2][3][4], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1]), հայազգի ամերիկյան ալտահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դեթրոյթում, ալտ է սովորել Քարեն Թաթլի և լեգենդար ալտահար Ուոլթեր Թրամփլերի մոտ՝ Բալթիմորի Փիբոդի երաժշտական կոնսերվատորիայում։ Քաշքաշյանն իր գործիքի համար նոր երկերի ստեղծման երդվյալ կողմնակիցն է։ Քաշքաշյանը հաճախակի մասնակցում է ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշոր փառատոներին, այդ թվում՝ Մարլբորոյի, Զալցբուրգի, Լոքենհաուսի և Սթավանգերի փառատոներին։ Նա համագործակցել է Ֆելիքս Գալիմիրի, Ռոբերտ Լևինալի, Քիթ Ջարեթի, Գիդոն Քրեմերի, Դանիել Ֆիլիպսի, Յո-Յո Մայի հետ։ Քաշքաշյանը ձայնագրվել է ՙՍոնիի՚ համար և երեք տասնամյակ տևող համագործակցություն ունի Գերմանիայի ECM ֆիրմայի հետ։ Բրամսի սոնատների նրա ձայնագրությունը Ռոբերտ Լևինի հետ 1999-ին արժանացել է Էդիսոն մրցանակին։ 2000-ի հունիսին թողարկվել են Բարտոկի, Էոտվեոշի և Կուրտագի նրա ձայնագրությունները և արժանացել 2001 թ. Կաննի դասական մրցանակին՝ նվագախմբի հետ մենակատարի պրեմիերային ձայնագրության համար։ Քաշքաշյանի լայնածավալ մանկավարժական աշխատանքներն ընդգրկում են դասավանդումը Բլումինգթոնի Ինդիանա համալսարանում և Ֆրայբուրգի ու Բեռլինի կոնսերվատորիաներում (Գերմանիա)։ 2000-ի սեպտեմբերին նա սկսել է ալտ և կամերային երաժշտություն ուսուցանել Նոր Անգլիայի կոնսերվատորիայում (Բոստոն)։

Որպես մենակատար հանդես է գալիս Նյու Յորքի, Բեռլինի, Վիեննայի, Լոնդոնի, Միլանի Մյունխենի և Տոկիոյի ճանաչված նվագախմբերի հետ՝ Ռիկարդո Շայիի, Քրիստոֆ Էշենբախի, Ռիկարդո Մուտիի և այլ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ։ Մենահամերգներ է ունեցել Նյու Յորքում (Metropolitan Museum և 92nd Street "Y"), Բոստոնում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում, Փիթսբուրգում, Սան Ֆրանցիսկոյում, Քլիվլենդում և Լոս Անջելեսում։

Համագործակցել է կոմպոզիտորներ Գուբայդուլինայի, Պենդերեցկու, Գիա Կանչելիի, Կուրտագի, Տիգրան Մանսուրյանի, Պյարտի, Բերիոյի և Էթվոշի հետ։

Նրա կամերային համերգների գործընկերներն են դաշնակահար Ռոբերտ Լևինը և հարվածային գործիքների հայտնի կատարող Ռոբին Շուլկովսկին։ Հանդես է եկել the Tokyo, Guarneri և Galimir Quartet-ների հետ, ինչպես նաև եզակի կազմ ունեցող՝ Գիդոն Կրեմեր, Դանիել Փիլիպս, Քիմ Քաշքաշյան և Յո-Յո Մա քառյակով։

2013 թվականին արժանացել է Գրեմմի մրցանակի՝ «Լավագույն դասական գործիքային սոլո կատարում» կատեգորիայում։ [5][6][7]

Ընտրյալ ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 Asturiana
  • 1986 Elegies
  • 1995 Ulysses' Gaze Soundtrack
  • 2000 Hommage à Robert Schumann
  • 2000 Lachrymae
  • 2000 Bartok / Eötvös / Kurtág
  • 2001 Mozart - Kremer / Kashkashian / Yo-Yo Ma
  • 2002 Voci, Naturale
  • 2003 Hayren
  • 2004 Monodia
  • 2009 Neharot

Քաշքաշյանը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #131933337 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Munzinger Personen (գերմ.)
  5. Ամերիկահայ Քիմ Քաշքաշյանը հաղթել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը Առավոտ
  6. Հայազգի Քիմ Քաշքաշյանն արժանացավ Գրեմմի մրցանակի PanArmenian
  7. «Քիմ Քաշքաշյանը Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ հաղթող է ճանաչվել (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]