Յան Գիլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Գիլան
Deep Purple - MN Gredos - 02.jpg
Յան Գիլլանը Deep Purple-ի կազմում 2013-ին համերգ տալուց
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Յան Գիլլան
Ծնվել է 1945 օգոստոսի 19-ին
Լոնդոն, {{{2}}} Անգլիա
Հաունսլոու (Լոնդոնի բորո)
Երկիր Flag of England.svg Անգլիա
Ժանրեր Ռոք, Հարդ ռոք, Ծանր մեթալ
Մասնագիտություն Երգիչ-երգահան
Գործունեություն 1962 - ներկա
Կապված Episode Six, Deep Purple, Gillan, Ian Gillan Band, Black Sabbath, Gillan-Glover, WhoCares
Կայք gillan.com
Հայտնի գործիքներ
շրթհարմոն

Յան Գիլլան (անգլ.՝ Ian Gillan, ծնվել է 1945 թ. օգոստոսի 19-ին, Լոնդոնում), շոտլանդական ծագմամբ անգլիացի ռոք-վոկալիստ է, "Deep Purple" լեգենդար ռոք-խմբի երգիչը: Գիլլանը երգել է նաև «Black Sabbath»-ի կազմում, հանդես է եկել «Jesus Christ Superstar» ռոք-օպերայում: Հայտնի է իր լայն դիապազոն ունեցող ձայնով, բարձր նոտաներ, այդ թվում ֆալցետ արտաբերելու հիանալի կարողությամբ: Օգնել է Սպիտակի երկրաշարժից տուժածներին, 1990-ին և 2010-ին համերգներն է տվել Երևանում, բազմիցս այցելել Գյումրի և Սպիտակ: Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության “Պատվո Շքանշանով”:

Հայաստանը համարում է իր հոգևոր հայրենիքներից մեկը:[1][2]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հյունսլոում, Լոնդոն: Գիլլանի հայրը Լոնդոնի մի ֆաբրիկայում պահեստապետ էր: 1962 թ. սկսել է երգել The Javelins խմբում՝ հանդես գալով Ջեսս Թանդեր անունով: Հետագայում միացել է Wainwright's Gentlemen խմբին, իսկ 1965-1969 թթ. որոշ հաջողությունների է հասել Episode Six խմբի կազմում, շրջագայել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Լիբանանում:[3] 1969-1973 թթ. Deep Purple ռոք-խմբի դասական կազմի անդամ էր, որտեղ փոխարինեց Ռոդ Էվանսին: In Rock, Fireball, Machine Head, Made In Japan և Who Do We Think We Are ալբոմների ու համերգային շրջագայունների շնորհիվ խումբը ձեռք բերեց համաշխարհային հռչակ: Գիլլանը նաև խմբի լավագույն երգերի համահեղինակն է:

Գիլլանն էր կատարում Հիսուսի դերերգը 1970 թ. "Հիսուս Քրիստոս Գերաստղ" ռոք-օպերայի օրիգինալ տարբերակում, սակայն մերժեց մասնակցել 1973 թ. նկարվող համանուն ֆիլմում՝ պաշտպանելով Deep Purple-ի իր ընկերների շահերը: Այնուհանդերձ, 1973 թ. ամռանը Գիլլանը թողեց Deep Purple-ը և նրան փոխարինեց Դևիդ Քովերդեյլը: Մի քանի տարի Գիլլանն առանց հաջողության բիզնեսով էր զբաղվում՝ մինչև 1975 թ. ալբոմի հաջող ընդունելությունը, որից հետո որոշեց կազմել Ian Gillan Band-ը: Սկզբում խումբն ուներ հստակ ջազ-ռոք կողմնորոշում, ինչը մեծ ժողովրդականություն չստացավ և փոխարինվեց ծանր ռոքով, իսկ խմբի անունը կրճատվեց (Gillan):

Եղել է նաև Moonshiners խմբի անդամ: Լավագույն սոլո-ալբոմներից են Mr. Universe (1979), Naked Thunder (1990), Gillan’s Inn (2006), One Eye To Morocco (2009):

Deep Purple-ի դասական կազմի (Գիլլան, Բլեքմոր, Լորդ, Փեյս, Գլովեր)՝ Քոննեքթիքութում կայացած հանդիպումից հետո խումբը վերամիավորվեց և թողարկեց Perfect Strangers ալբոմը, որին հաջորդեց համաշխարհային համերգային շրջագայությունը: 1987 թ. թողարկվեց The House of Blue Light ալբոմը, որը ևս մեծ հաջողություն ունեցավ, սակայն Nobody’s Perfect համերգային ալբոմի թողարկումից հետո Գիլլանը հայտնեց, որ հեռանում է խմբից: Նա կրկին հավաքեց իր խումբը, որի հետ էլ 1990 թ. մայիսին փայլուն ելույթներ ունեցավ ԽՍՀՄ-ում, այդ թվում՝ Երևանի մարզահամերգային համալիրում, եղավ ավերված Սպիտակում, ինչի ազդեցությամբ գրեց «Դժոխքի պատկերներ» (Pictures of Hell) անվանմամբ մի երգ, որը հայտնվեց Gillan-ի Toolbox ալբոմում:[4] Գիլլանի երևանյան համերգներից մեկին մասնակցում էին նաև հայ երաժիշտներ Արա Գևորգյանը (ստեղնայիններ) և Արսեն Գրիգորյանը (դուդուկ):

1993 թ. ամռանը Գիլլանը Deep Purple-ի հետ ձայնագրում է նոր ալբոմ՝ The Battle Rages On, սակայն 1993 թ. նոյեմբերին խումբը լքում է արդեն Բլեքմորը: Այդ ժամանակվանից Գիլլանը անփոփոխ խմբի կազմում է, սակայն երբեմն ելույթ է ունենում նաև այլ երաժիշտների հետ կամ սեփական սոլո-ծրագրերով:

2008թ. փետրվարին Գիլլանը թողարկում է Live In Anaheim կրկնակի համերգային ալբոմը, որը ձայնագրվել էր 2006 թ. ամերիկյան համերգային շրջագայության ընթացքում: 2011 թ. հավաքել է WhoCares խումբը և ձայնագրել Out of My Mind սինգլը՝ ի նպաստ Գյումրու երաժշտական դպրոցի շինարարության:

2012 թ. հուլիսին Թոնի Այոմմիի հետ թողարկեց "Who Cares" ալբոմը՝ հօգուտ Գյումրու դպրոցի, 2013 թ. սեպտեմբերի 20-ին մասնակցեց դպրոցի հանդիսավոր բացմանը: 2014-ին պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայության բարեկամ կոչումով:[5]

Գիլլանի պաշտոնական վեբ-կայքը թարգմանվում է նաև հայերեն:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Accidentally on Purpose (1988, Ռոջեր Գլովերի հետ)
  • So I Like/Έτσι μ’ αρέσει (1992) Գիլլանը մասնակց. Միխալիս Ռակինզիսի ալբոմում
  • Naked Thunder (1990, ԱՄՆ: 1997)
  • Toolbox (1991, ԱՄն: 1997)
  • Cherkazoo and Other Stories ('73/'75 սոլո ձայնագրություններ) (1992)
  • Dreamcatcher (1997, ԱՄն: 1998)
  • Gillan’s Inn (2006, հատուկ թող.: 2007)
  • One Eye to Morocco (2009)

Համերգային ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chris Tetley Presents: Garth Rockett & The Moonshiners (1989)
  • Garth Rockett & The Moonshiners Live at the Ritz (1990, վիդեո)
  • Ian Gillan Live (1990, 2001ին՝ DVD)
  • Live at the Ritz '89 (2000, Ian Gillan & The Moonshiners անվամբ)
  • Highway Star - A Journey in Rock (2007, DVD)
  • Live in Anaheim (2008, CD/DVD)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • South Africa (1988)
  • Get Away (1992) Գիլլան - Ռակինզիս
  • Eternity (2006)
  • Out of My Mind (2011), WhoCares խմբի կազմում

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • What I Did On My Vacation (1986)
  • Trouble - The Best of Ian Gillan (1991)
  • The Best of Ian Gillan (1992, Գերմանիա) (1990/1991)
  • Rock Profile (1995)
  • Unchain Your Brain: The Best Of Gillan '76 - '82 (2008)

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իէն Գիլան
  2. A weekend in Armenia
  3. Gillan, Ian; Cohen, David (1993). Child in Time : The Life Story of the Singer from Deep Purple. Smith Gryphon Limited. Ch. 4
  4. Մտքիցս դուրս, Gillan.com
  5. Երաժշտության և հույսի աշխարհում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]