Ռոջեր Գլովեր
Ռոջեր Գլովեր | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Roger Glover |
Ի ծնե անուն | անգլ.՝ Roger David Glover |
Ծնվել է | նոյեմբերի 30, 1945[1] (77 տարեկան) Բրեկոն, Brecon, Պոուիս, Ուելս, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | հարդ ռոք[2] և պրոգրեսիվ ռոք[3] |
Մասնագիտություն | բասիստ, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | բաս կիթառ, կիթառ[3] և bass?[3] |
Կրթություն | Միդլսեքսի համալսարան և Harrow High School? |
Անդամակցություն | Դիփ Փարփլ |
Կայք | rogerglover.com |
![]() |
Ռոջեր Դեյվիդ Գլովեր (անգլ.՝ Roger David Glover, նոյեմբերի 30, 1945[1], Բրեկոն, Brecon, Պոուիս, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի երաժիշտ է, երգահան և պրոդյուսեր, առավել հայտնի է որպես հանրահայտ Դիփ Փարփլ խմբի բաս կիթառահար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ուելսում, հետագայում ընտանիքի հետ հաստատվել է Լոնդոնում։ 13 տարեկանից սկսել է նվագել կիթառ։ Հարրոուի արական դպրոցում նա ստեղծեց իր առաջին խումբը՝ Madisons, որը հետագայում վերանվանվեց Episode Six և խմբին միացավ Յան Գիլլանը։ 1969 թ. Գլովերն ու Գիլլանը միացան Դիփ Փարփլ խմբին և ձայնագրեցին խմբի ամենահայտնի ալբոմները՝ In Rock, Fireball և Machine Head։
1970-ականներին նա Judas Priest, Nazareth, Elf, Ian Gillan Band խմբերի և Դեյվիդ Քովերդեյլի պրոդյուսերն էր։
1979-1984 թթ. նվագում էր Rainbow խմբում, թողարկեց նաև հաջող սոլո ալբոմներ (Butterfly Ball, Elements Mask)։
1984 թ. կրկին միացավ վերստեղծված Դիփ Փարփլ խմբին։ 1988-ին Գիլլանի հետ թողարկեց Accidentally on Purpose ալբոմը, 2002-ին՝ Snapshot-ը՝ Roger Glover & The Guilty Party անվամբ, իսկ 2011-ին՝ If Life Was Easy սոլո ալբոմը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|