Ռիկ Ջեյմս
| Ռիկ Ջեյմս | |
|---|---|
| Բնօրինակ անուն | անգլ.՝ James A. Johnson |
| Ի ծնե անուն | անգլ.՝ James Ambrose Johnson, Jr. |
| Նաև հայտնի է որպես | Jesus Suarez |
| Ծնվել է | փետրվարի 1, 1948[1][2][3][…] Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
| Երկիր | |
| Մահացել է | օգոստոսի 6, 2004[1][2][3][…] (56 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Գերեզման | Ֆորեստ Լոուն[5] |
| Ժանրեր | սոուլ, ռիթմ էնդ բլյուզ, Ֆանկ, ռոք և դիսկո |
| Մասնագիտություն | երգիչ, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, կիթառահար և դաշնակահար |
| Գործիքներ | բաս կիթառ, կիթառ և վոկալ |
| Լեյբլ | Motown, Ռեփրայզ Ռեքորդս, Մերկուրի Ռեքորդս և Գորդի |
| Կրթություն | Bennett High School? և Orchard Park High School? |
| Կայք | rickjames.com |
Ռիկ Ջեյմս (անգլ.՝ Rick James, իսկական անուն-ազգանունը James Ambrose Johnson, Jr., փետրվարի 1, 1948[1][2][3][…], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - օգոստոսի 6, 2004[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ, ամերիկացի երգիչ և երաժիշտ։
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիկ Ջեյմսի երաժշտական կարիերան սկսվել է 1960-ականների կեսերին Տորոնտոյում, երբ նա դեռ հայտնի չէր, Նիլ Յանգի հետ ստեղծեցին Mynah Birds ռոք խումբը։ Երբ խումբը կազմալուծվեց, Ռիկ Ջեյմսը տեղափոխվեց Դետրոյթ և ընդունվեց աշխատանքի Մոթաունում՝ որպես երգերի և երաժշտական պրոդյուսերի հաստիքային հեղինակ[6]։
1978 թվականին Մոթաունում թողարկվեց նրա դեբյուտային ալբոմը՝ Come Get It։ Նրա «You and I» երգը հայտնվել է ամերիկյան հիթ-շքերթի 13-րդ հորիզոնականում, իսկ ալբոմը վավերացվել է ոսկով՝ ավելի քան 500 հազար օրինակով վաճառքի համար։ 1981 թվականի «Street Songs» ալբոմը վաճառվել է արդեն 1 միլիոն օրինակով՝ դառնալով երաժշտի կարիերայի ամենավաճառվող ալբոմը[6]։
Ռիկ Ջեյմսը առավել հայտնի դարձավ «Super Freak» երգով՝ 1981 թվականին՝ հայտնվելով «Բիլբորդի» առաջին քսանյակում։ Ռեփեր Էմ-սի Համեր-ը Ջեյմսի «Super Freak» երգը 1990 թվականին օգտագործել է իր հիթի համար՝ «U Can' t Touch This», որը 1991 թվականին «Գրեմմի» մրցանակի հանձնման արարողության ժամանակ դարձել է Լավագույն R&B երգը։ Այդ երգը գրելու համար Ջեյմսը ստացավ իր միակ Գրեմմին[6]։
Նրա անզուսպ կենսակերպը, որը հանգեցրել էր թմրանյութերի և առողջության հետ կապված խնդիրների, արդեն 1980-ական թվականներին խաթարել էր Ջեյմսի կարիերան[7][8]։
1990-ականներին թմրանյութերի չարաշահումը Ջեյմսին հասցրել էր բանտ, երբ նա մեղավոր էր ճանաչվել ծանրացուցիչ հանգամանքներում հարձակման և ոչ իրավաչափ ազատազրկման մեջ[9]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տես հոդվածը անգլերեն բաժնում «Rick James discography»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #134416287 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 Find A Grave — 1996.
- 1 2 3 «Փոփ-երգիչը ձերբակալվել է կտտանքների, թմրադեղեր օգտագործելու, բռնության մեղադրանքով. Գրեմմի մրցանակի դափնեկիր Ռիկ Ջեյմսը և նրա ընկերուհին մեղադրվում են նրա համար, որ կնոջը բանտ են նստեցրել իր Մալխոլլանդ-դրայվի տանը» (անգլերեն). Լոս Անջելես Թայմս. 1991 թ․ մարտի 8. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Jet (ամսագիր) 23 авг 2004(անգլ.) : ամսագիր.
- ↑ «Մահացել է ֆանկ-երգիչ Ռիկ Ջեյմսը» (անգլերեն). www.theage.com.au. 2004 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «'Super Freak' singer Rick James dies» (անգլերեն). CNN. 2004 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկ Ջեյմս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Փետրվարի 1 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Օգոստոսի 6 մահեր
- 2004 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կիթառահարներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Երաժշտական պրոդյուսերներ