Հումանիտար կրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հումանիտար կրթություն, հասարակական գիտությունների (փիլիսոփայություն, պատմություն, բանասիրություն, իրավունք, տնտեսագիտություն, արվեստաբանություն և այլն) բնագավառի գիտելիքների և դրանց հետ կապված գործնական ունակությունների ու կարողությունների ամբողջություն։ Որոշ պնդումներով, հումանիտար կրթությունը աշխարհայացքի ձևավորման կարևորագույն միջոց է և մեծ դեր է խաղում մարդկանց ընդհանուր զարգացման, մտավոր, բարոյական և գաղափարաքաղաքական դաստիարակության գործում։ Հումանիտար կրթությունը կարող է լինել ընդհանուր և մասնագիտական։ Ընդհանուր Հումանիտար կրթությունը տալիս է միջնակարգ հանրակրթական դպրոցը, որտեղ բնագիտական առարկաներից բացի ուսումնասիրվում են մայրենի և օտար լեզուներ, գրականություն, պատմություն, հասարակագիտություն, արվեստի տարբեր տեսակներ և այլն։ Հումանիտար առարկաներ կարող են դասավանդնվել նաև միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Ընդհանուր Հումանիտար կրթությունը ավելի բարձր մակարդակով են ստանում բուհերի ուսանողները, հասարակական գիտությունների (փիլիսոփայության, քաղաքատնտեսության և այլն) և որոշ սոցիալ-տնտեսագիտական առարկաների ուսումնասիրման ընթացքում։ Փիլիսոփայական, պատմական, բանասիրական, տնտեսագիտական, իրավաբանական, մանկավարժական գիտությունների, արվեստաբանության, արվեստի տարբեր տեսակների, մշակույթի և այլ բնագավառների մասնագիտական Հումանիտար կրթությունն իրագործվում է հիմնականում համալսարաններում և ճյուղային բուհերում, իսկ մի շարք մասնագիտությունների գծով՝ նաև միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 640 CC BY-SA icon 80x15.png