Լու Ռիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լու Ռիդ
Բնօրինակ անունանգլ.՝ Lou Reed
Ի ծնե անունանգլ.՝ Lewis Allan Reed
Ծնվել էմարտի 2, 1942(1942-03-02)[1][2][3][…]
Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 27, 2013(2013-10-27)[4][5][1][…] (71 տարեկան)
Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Ժանրերռոք, պրոտո փանկ, ալտերնատիվ ռոք[6], աղաղակային ռոք, էքսպերիմենտալ ռոք, գլեմ ռոք, ֆոլկ ռոք, փսիխոդելիկ ռոք, կապուտաչյա սոուլ, արտ ռոք, ասմունք և դրոն
Մասնագիտություներգիչ, հեղինակ-կատարող, կիթառահար, լուսանկարիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, բանաստեղծ, դերասան, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ և կինոռեժիսոր
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ[6] և վոկալ[6]
ԱշխատավայրPickwick Records
ԼեյբլWarner Bros. Records, Մետրո Գոլդվին Մայեր, RCA, Pickwick Records, Verve Records, MGM Records, RCA Records, Արիստայի Գրառումները, Sire Records և Warner Records
ԿրթությունՍիրաքյուսի համալսարան և Freeport High School?
ԱնդամակցությունThe Velvet Underground
ԱմուսինԼորի Անդերսոն
Պարգևներ
Կայքloureed.com
 Lou Reed Վիքիպահեստում

Լևիս Ալան Ռիդ (անգլ.՝ Lewis Allan Reed, մարտի 2, 1942(1942-03-02)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 27, 2013(2013-10-27)[4][5][1][…], Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, ճանաչվել է որպես պրոտո-փանկ և գլեմ ռոքի ամենաազդեցիկ երաժիշտներից մեկը։ The Velvet Underground ռոք խմբի համահիմնադիր և ղեկավար։ 81-րդ տեղն է զբաղեցնում «Rolling Stone ամսագրի բոլոր ժամանակների 100 լավագույն կիթառահարները» ցուցակում[7]։

Կյանք և գործունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևիս Ալան Ռիդը ծնվել է Բրուքլինում և մեծացել է Ֆրիպորտում՝ հրեական ընտանիքում։ Մայրը՝ Տոբի Ռիդ (ծննդյամբ Ֆատտերման, 1920-2013), հայրը՝ Սիդնի Ջոզեֆ Ռիդ (1913-2005), հաշվապահ, ով իր Ռաբինովից ազգանունը փոխել էր Ռիդ[8]։ Նա ուներ իրենից հինգ տարով փոքր քույր՝ Մարգարիտան։

Լու Ռիդը հայտնի The Velvet Underground խմբի հիմնական անդամներից է եղել (1965 թվականից մինչև 1970 թվականը), որը իր գործունեության ընթացքում մեծ ճանաչման չի վայելել, սակայն հետագայում ճանաչվել է որպես այլընտրանքային ռոքի հիմնադիր և այդ ժամանակների համար ամենակարևոր խմբերից մեկը։ 1971 թվականին Ռիդը սկսել է գործել որպես մենակատար։ Առաջին անհատական ​​ալբոմները թողարկվել են 1972 թվականին, Lou Reed (Yes խմբի երաժիշտների և Էլթոն Ջոնի մասնակցությամբ) և Transformer (Դեյվիդ Բոուիի և Միք Ռոնսոնի համատեղ արտադրությամբ)։

The Velvet Underground խումբը թողնելուց հետո նա համագործակցել է նախկին խմբակիցներ Ջոն Քեյլի ու Նիկոյի հետ։ 1990 թվականին Քեյլի հետ միասին նա ձայնագրել է Songs for Drella ալբոմը՝ նվիրված Էնդի Ուորհոլին, որը մահացել էր 1987 թվականին և որը Velvet Underground- ի վաղ տարիների հովանավորն էր եղել։ 1990 թվականներին Լու Ռիդը մասնակցել է The Velvet Underground- ի և Ջոն Քեյլի վերամիավորմանը և նրանց համերգային շրջագայություններին։ Երբ ստեղծվել է «Արմատական ​​հրեական մշակույթ» շարժումը, մասնակցել է շարժման կազմակերպած փառատոներին։

2007 թվականին նա մասնակցել է ամերիկյան The Killers խմբի «Tranquilize» սինգլի ձայնագրմանը։ 2009 թվականին, որպես ռեժիսոր, նկարահանել է «Կարմիր Շիրլին» վավերագրական ֆիլմը՝ իր զարմիկի, Լեհաստանից ներգաղթած 99-ամյա Շուլամիս Ռաբինովիցի (ամուսնացած է Շիրլի Նովիկի հետ) մասին[9][10][11]։ 2010 թվականին նա ձայնագրել է Plastic Beach ալբոմի համար Gorillaz երգը։

Լու Ռիդի երգերը հնչել են բազմաթիվ սաունդթրեքներում («Ասեղի վրա»,« Ոչ մի տեղ չտանող խճուղին», «Հյուրանոց «Միլիոն դոլարով»», «Ռոքնռոլլա»)։ Նա ինքն էլ մասնակցել է այնպիսի ֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են «Մռայլ դեմք», «Prozac Nation», «Rock & Rule», «Այնքան հեռու, այնքան մոտ» (ռեժիսոր՝ Վիմ Վենդերս

2011 թվականին Լու Ռիդը ամերիկյան Metallica խմբի հետ համատեղ իրականացրել է Lulu[12] նախագիծը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռահասության տարիքում Ռիդը ենթարկվել է էլեկտրաջղաձգային թերապիայի[13], որի համար նա մեղադրել է իր հորը[13]։ Կատարվածը դարձել է հոգեբանական վնասվածքի և հիշողության մասնակի կորստի պատճառ, այդ մասին նա գրել է «Սպանեք ձեր որդիներին» («Kill Your Sons») երգը[14]։ Ռիդը կարծում էր, որ այս կերպ նրանք ցանկացել են բուժել նրան համասեռամոլությունից[15]։

Coney Island Baby ալբոմը նվիրված է Ռիդի այն ժամանակվա գործընկեր՝ տրանսգենդեր զուգընկերուհուն՝ Ռեյչել Համֆրիսին, որի հետ հարաբերություններ է ունեցել շուրջ երեք տարի[16]։

Ռիդը ամուսնացած է եղել երեք անգամ։ 1973 թվականին նա ամուսնացել է Բետտի Քրոնշտադի հետ։ Նրանք ամուսնալուծվել են նույն թվականին։ 1980 թվականին Ռիդը ամուսնացել է բրիտանացի դիզայներ Սիլվիա Մորալեսի հետ[13][17]։ Մորալեսը ոգեշնչել է Ռիդին գրել մի քանի երգեր, այդ թվում` «Մտածիր այդ ամենը» («Think It Over»), «Մեծանալով հասարակության մեջ» («Growing Up in Public») ալբոմից և «Երկնային զենքեր» («Heavenly Arms»)՝ «Կապույտ դիմակ» («The Blue Mask») ալբոմից[18]։

1990 թվականին նրանք ամուսնալուծվել են։ 1990-ական թվականների վերջերից Ռիդը հարաբերություններ է ունեցել փերֆորմանս Լորի Անդերսոնի հետ։ 2008 թվականին նրանք ամուսնացել են և համատեղ ապրել են մինչև Ռիդի մահը[19]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիդը տարիներ շարունակ տառապել է հեպատիտից և շաքարային դիաբետից[20][21]։ Նրա մոտ զարգացել է նաև լյարդի քաղցկեղ։ 2013 թվականի մայիսի նա փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել[22][23]։ 2013 թվականի հոկտեմբերի 27-ին Ռիդը՝ 71 տարեկան հասակում, մահացել է լյարդի հիվանդությունից Իստ Հեմփթոնի իր տանը[24]։ Նրան դիակիզել են, իսկ մոխիրը տվել են ընտանիքին[25][26]։

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

The Velvet Underground խմբի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Velvet Underground խմբի հետ համատեղ ալբոմներ է թողարկել․

  • The Velvet Underground and Nico (1967)
  • White Light/White Heat (1968)
  • The Velvet Underground (1969)
  • Loaded (1970)։

Անհատական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lou Reed (1972)
  • Transformer (1972)
  • Berlin (1973)
  • Sally Can’t Dance (1974)
  • Metal Machine Music (1975)
  • Coney Island Baby (1976)
  • Rock and Roll Heart (1976)
  • Street Hassle (1978)
  • The Bells (1979)
  • Growing Up in Public (1980)
  • The Blue Mask (1982)
  • Legendary Hearts (1983)
  • New Sensations (1984)
  • Mistrial (1986)
  • New York (1989)
  • Magic and Loss (1992)
  • Set the Twilight Reeling (1996)
  • Ecstasy (2000)
  • The Raven (2003)
  • Hudson River Wind Meditations (2007)։

Համատեղ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Songs for Drella (1990) - Ջոն Քեյլի հետ
  • «Tranquilize» (2007) - The Killers-ի հետ
  • The Stone: Issue Three (2008) - Լորի Անդերսոնի և Ջոն Զորնի հետ
  • The Creation of the Universe (2008) - Metal Machine Trio-ի հետ
  • «Some Kind of Nature» (2010) - Gorillaz-ի հետ
  • Lulu (2011) - Metallica-ի հետ
  • «The Wanderlust» (2012) - Metric-ի հետ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://www.rollingstone.com/music/news/lou-reed-velvet-underground-leader-and-rock-pioneer-dead-at-71-20131027 — 2013.
  5. 5,0 5,1 5,2 Lou Reed, Rock ’n’ Roll Pioneer, Dies at 71
  6. 6,0 6,1 6,2 Montreux Jazz Festival Database
  7. Stone Rolling, Stone Rolling (2015-12-18)։ «100 Greatest Guitarists»։ Rolling Stone (en-US)։ Վերցված է 2020-11-22 
  8. «Lou Reed»։ www.nndb.com։ Վերցված է 2020-11-22 
  9. «Wall Street Journal (11 January 2011). Дата обращения:»։ 23 октября 2020. 
  10. «Red Shirley – ID Communications-International film distribution»։ idcommunications.org։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-09-ին։ Վերցված է 2020-11-22 
  11. «Lou Reed Shulamit Rabinowitz Photostream»։ Zimbio (անգլերեն)։ Վերցված է 2020-11-22 
  12. «Lou Reed & Metallica»։ LouReedMetallica.com։ Վերցված է 2020-11-22 
  13. 13,0 13,1 13,2 Weiner Jeff (2016-04-10)։ «Lou Reed’s Sister Sets the Record Straight About His Childhood»։ Medium (անգլերեն)։ Վերցված է 2020-11-22 
  14. «Lou Reed Lived and Died with a Broken Heart»։ Fatherhood Channel (en-US)։ 2013-10-28։ Վերցված է 2020-11-22 
  15. McNeil, Legs; McCain, Gillian Please Kill Me: The Uncensored Oral History of Punk. — Grove Press, 2006. — С. 4. — ISBN 9780802142641
  16. DeCurtis, Anthony Lou Reed: A Life. — Little, Brown and Company. — 2017. — ISBN 978-0-316-37654-9
  17. Sandall, Robert (2003-02-09)։ «Lou Reed: Walk on the mild side»։ The Sunday Times (անգլերեն) 
  18. Carson, Tom (1982-04-15)։ «The Blue Mask»։ Rolling Stone (անգլերեն) 
  19. Aleksander, Irina (2008-04-23)։ «Morning Memo: Lou Reed and Laurie Anderson Make it Legal; Suri Cruise's $100,000 Birthday»։ The New York Observer (անգլերեն) 
  20. Williams, Alex (2015-11-01)։ «Who Was the Real Lou Reed?»։ The New York Times (անգլերեն) 
  21. Anderson, Laurie (2013-11-06)։ «Laurie Anderson’s Farewell to Lou Reed: A Rolling Stone Exclusive»։ Rolling Stone (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-16-ին։ Վերցված է 2020-11-22 
  22. Coleman, Miriam (2013-06-01)։ «Lou Reed Recovering From Liver Transplant»։ Rolling Stone (անգլերեն) 
  23. Feran, Tom (2013-06-11)։ «Cleveland Clinic confirms rock legend Lou Reed underwent liver transplant at hospital»։ The Plain Dealer (անգլերեն) 
  24. «Lou Reed’s Cause of Death Confirmed»։ Verbicide Magazine (անգլերեն)։ 2013-10-29։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-01-ին։ Վերցված է 2020-11-22 
  25. Ratliff, Ben (2013-10-27)։ «LOU REED, 1942-2013: Outsider Whose Dark, Lyrical Vision Helped Shape Rock ’n’ Roll»։ The New York Times (անգլերեն) 
  26. Dolan, Jon (2013-10-27)։ «Lou Reed, Velvet Underground Leader and Rock Pioneer, Dead at 71»։ Rolling Stone (անգլերեն) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]