Ֆոկուս-պոկուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոկուս-պոկուս
անգլ.՝ Hocus Pocus
Երկիր ԱՄՆ
Ժանրcomedy horror film?, սարսափ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և կինոկատակերգություն
Թվականհուլիսի 16, 1993 և հունվարի 6, 1994[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔեննի Օրտեգա[2][3][4]
ՊրոդյուսերDavid Kirschner? և Steven Haft?
Սցենարի հեղինակՄիկ Գարիս և Neil Cuthbert?
ԴերակատարներԲեթ Միդլեր[5][3][4], Սառա Ջեսիկա Փարկեր[5][4], Քեթի Նաջիմի[5][4], Omri Katz?[5][4], Թորա Բերչ[5][4], Վինեսսա Շոու[5][4], Ջեյսոն Մերսդեն[5], Շոն Մյուրեյ[5], Չարլզ Ռոքեթ[5], Դագ Ջոնս[5][4], Գարի Մարշալ[5], Քեթլին Ֆրիման[5][4], Larry Bagby?[5], Փեննի Մարշալ[5], Ստեֆանի Ֆերասի[6], Peggy Holmes?[6] և Նորբերտ Վայսեր[6]
ՕպերատորՀիրո Նարիտա
ԵրաժշտությունՋոն Դեբնի
ՄոնտաժՓիթեր Է․ Բերգեր
Պատմվածքի վայրՄասաչուսեթս
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունWalt Disney Pictures, David Kirschner Productions? և Steven Haft Productions?
Տևողություն92 րոպե
Բյուջե28 000 000 $
Շահույթ45 395 069 $[7] և 44 342 713 $[7]
ՀաջորդHocus Pocus 2?
Պաշտոնական կայքէջ
 Hocus Pocus (1993 film) Վիքիպահեստում

«Ֆոկուս-պոկուս» (անգլ.՝ Hocus Pocus), 1993 թվականին թողարկված ամերիկյան ֆենտեզի կատակերգություն, որի գլխավոր դերակատարներն են Բեթ Միդլերը, Սառա Ջեսիկա Փարկերը և Քեթի Նաջիմին։ 2022 թվականին թողարկվել է ֆիլմի շարունակությունը՝ «Ֆոկուս-պոկուս 2»[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1693 թվականի Հելոուինին Սանդերսոն քույրերը՝ Ուինիֆրեդը, Մերին և Սառան, փոքրիկ Էմիլի Բինքսին խաբելով տանում են իրենց խրճիթ՝ նրա կենսական ուժը խմելու և երիտասարդանալու համար։ Նրանք եղբորը՝ Թակերիին, ով փորձում է փրկել քրոջը՝ դարձնում են սև կատու։ Սակայն տեղի բնակիչները բռնում են կախարդներին և կախաղան հանում։ Սակայն կախվելուց առաջ Վինիֆրեդը մարգարեական անեծք է արտասանում, ըստ որի, եթե կույսը Հելոուինի գիշերը վառի իրենց տանը սև բոցով մոմը, ապա վհուկները կվերակենդանան իրենց գերեզմաններից և կխմեն քաղաքի բոլորի երեխաների կենսական ուժը և կդառնան հավերժ երիտասարդ։

300 տարի անց Դենիսոնների ընտանիքը տեղափոխվում է քաղաք։ Սանդերսոն քույրերի տունը վերածվել է թանգարանի, որտեղ ամեն ինչ մնում է այնպես, ինչպես եղել է նրանց կյանքի ընթացքում, այդ թվում և մոմը։ Ավագ որդին վառում է մոմը, իսկ նրա կրտսեր քույրը գտնում է կախարդական գիրքը, որի համար վհուկները վաճառել են իրենց հոգիները։ Հսկայական սև խոսող կատուն փորձում է կանգնեցնել նրանց մոմը վառելուց, բայց գործն արդեն արված է և վհուկները վերադառնում են։ Հիմա նրանք միայն մինչև լուսաբաց ժամանակ ունեն գիրքը վերադարձնելու, տղային, կատվին ու աղջկան դաս տալու և քաղաքի բոլոր երեխաների կենսական ուժը խմելու համար։ Քանի որ դավաճան քույրերին վիճակված է հարություն առնել կախարդության համար մահապատժի ենթարկվելուց 300 տարի անց, նրանք ստիպված կլինեն ընտելանալ ժամանակակից բարքերին։ Օրինակ՝ ինչո՞ւ թռչել ավելի վրա, եթե ունեք փոշեկուլ։ Ամենատարբեր կախարդական հնարքներ անելիս Սանդերսոն քույրերն այնքան են տարվում այդ գործունեությամբ, որ մոռանում են իրենց խորամանկ հակառակորդի՝ սև կատվի մասին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս Դենիսոնի դերն ի սկզբանե նախատեսված էր Լեոնարդո ԴիԿապրիոյի համար, սակայն այն տրվել է Օմրի Կացին, քանի որ ԴիԿապրիոն այդ ժամանակ աշխատում էր «Ինչ է անհանգստացնում Գիլբերտ Գրեյփին» ֆիլմի վրա[9][10]։ Ռոզի Օ'Դոննելին առաջարկվել է Մերի Սանդերսոնի դերը, սակայն նա ավելի ուշ ասել է, որ մերժել է այն, քանի որ չի ցանկանում էկրանին սարսափելի կախարդի տեսք ունենալ»[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://www.imdb.com/title/tt0107120/
  3. 3,0 3,1 http://www.bbfc.co.uk/releases/hocus-pocus-1970-2
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 http://www.filmaffinity.com/es/film812522.html
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 http://www.imdb.com/title/tt0107120/fullcredits
  6. 6,0 6,1 6,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. 7,0 7,1 Box Office Mojo — 1999.
  8. Joey Nolfi (2022 թ․ մայիսի 17). «'Hocus Pocus 2' gets a release date as Disney unveils first footage». EW.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.
  9. «Leonardo DiCaprio Reveals What Movie He Turned Down Even After Being Offered "More Money Than I Ever Dreamed Of"». E! Online (անգլերեն). 2014 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 7-ին.
  10. «Leo Turned Down 'More Money Than I Ever Dreamed Of' For Cult Classic». HuffPost (անգլերեն). 2014 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 7-ին.
  11. Abramovitch, Seth (2023 թ․ հունիսի 15). «Rosie O'Donnell on Ellen, Madonna, Trump and 40 Years in the Queer Spotlight». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոկուս-պոկուս» հոդվածին։