Ռոզի Օ'Դոննել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզի Օ'Դոննել
Rosie O'Donnell 2.jpg
Ծննդյան թիվ՝մարտի 21, 1962(1962-03-21)[1][2][3][…] (61 տարեկան)
Ծննդավայր՝Commack, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, գրող, ձայնային դերասանուհի, բլոգեր, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր և ստենդ ափ երգիծաբան
Պարգևներ՝
IMDb։ID 0005280
rosie.com

Ռոզի Օ'Դոննել (անգլ.՝ Rosie O'Donnell, մարտի 21, 1962(1962-03-21)[1][2][3][…], Commack, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հեռուստահաղորդավարուհի, կատակերգական դերասանուհի, պրոդյուսեր, երգչուհի, բլոգեր և ԼԳԲՏ ակտիվիստ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 1980-ական թվականների սկզբին սկսեց հանդես գալ ստենդ-ափ ժանրում։ 1996-2002 թվականներին վարել է սեփական «Ռոզի Օ'Դոննել շոուն», որի համար արժանացել է «Էմմի» մրցանակի։ Թոք-շոուի նկարահանումների ընթացքում թողարկել է իր առաջին «Find Me» կոչվող գիրքը։

2006 թվականից վարել է «The View» թոք-շոուն։ Նրա գալուց և շոուի կառուցվածքի փոքր փոփոխությունից հետո նախագծի վարկանիշները զգալիորեն բարձրացել է և շոուն դարձել է ցերեկային հեռուստատեսության ամենատարածված նախագծերից մեկը։ 2008 թվականին շոուն Ռոզիի հետ միասին շահել է «Էմմի» մրցանակ։

2006 թվականի դեկտեմբերին Օ'Դոննելը հրապարակային քննադատության էր ենթարկել միլիարդատեր Դոնալդ Թրամփին «Միսս Ամերիկա» մրցույթի և նրա հաղթող Թարա Քոնների շուրջ ծագած սկանդալի պատճառով։

2008 թվականին նա հանդես է եկել որպես «Ամերիկա» ֆիլմի պրոդյուսեր։ 2009 թվականի նոյեմբերից վարում է սեփական երկժամյա ռադիոալիքը, որտեղ քննարկվում են հասարակությանը հուզող տարբեր քաղաքական իրադարձություններ։

Ռոզի Օ'Դոննելը նկարահանվել է մի քանի ֆիլմերում։

Օ'Դոննելը պայմանագիր է կնքել լեգենդար Օփրա Ուինֆրիի հետ, Ռոզին եթեր է վերադարձել 2011 թվականի աշնանը՝ իր նոր «OWN» շոուով, որը փակվել է 2012 թվականի մարտի վերջին[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզին բաց լեսբուհի է[5]։

2004 թվականի փետրվարից մինչև օգոստոս Ռոզին ամուսնացել է Քելլի Քարփենթեր-Օ'Դոննելի հետ։ Նրանց ամուսնությունը չեղյալ է հայտարարվել Կալիֆորնիայի Գերագույն դատարանի կողմից, սակայն մինչև 2007 թվականը նրանք շարունակել են հարաբերությունները։ Նախկին զուգընկերներն ունեն չորս երեխա։

2012-2016 թվականներին Ռոզին ամուսնացել է Միշել Ռաունդսի հետ[6]։ Նախկին զույգն ունի խորթ դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]