Անջելինա Ջորդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անջելինա Ջորդան
Angelina Jordan with The Real Thing Cosmopolite 2017 (212619).jpg
Բնօրինակ անուննորվ.՝ Angelina Jordan
Ի ծնե անուննորվ.՝ Angelina Jordan Astar
Ծնվել էհունվարի 10, 2006(2006-01-10)[1] (13 տարեկան)
Օսլո, Նորվեգիա
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
Ժանրերջազ
Մասնագիտություներգչուհի և գրող
Գործիքներդաշնամուր, ջութակ, Ֆլեյտա և վոկալ
Կայքangelinajordanofficial.com
Angelina Jordan Վիքիպահեստում

Անջելինա Յորդան Աստար (նորվ.՝ Angelina Jordan Astar, անգլերենով՝ Անջելինա Ջորդան անգլ.՝ Angelina Jordan, հունվարի 10, 2006(2006-01-10)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի երգչուհի, ջազ կոմպոզիցիաների կատարող, մանկական գրքերի հեղինակ, դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջելինա Աստարի ծնողները Ջերի Քրիսչեն Սլեյթմանն է ու Սառա Աստարը: Հայրը մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ է, ով երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, այդ պատճառով էլ դուստրը ազատ տիրապետում է անգլերենին[2]: Ըստ ընտանիքի անդամների հավաստիացումների, Անջելինան դեռևս մեկուկես տարեկանում սկսել է երգել, երբ հնչել է Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You»[3] երգը: Փաք տարիքիս սկսած հետաքրքրվում է Ջոնի Հալիդեյի և Ուիթնի Հյուսթոնի արվեստներով[4]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Անջելինան մասնակցել է հեռուստատեսային ամենամեծ ազգային մրցույթներից մեկին՝ Նորվեգիայի տաղանդներ հաղորդաշարին («Norske Talenter»): Արդյունքում նա տոնում է հաղթանակը: Այսպիսով Անջելինա Ջորդանը դարձավ ամենափոքր երգչուհին, ով երբևէ հաղթել է այս մրցույթին[5]: Մրցույթի առաջին փուլին երգչուհին հանդես եկավ «Մռայլ կիրակի» երգով: Մրցույթի եզրափակչում կատարեց «Summertime» արիան Ջորջ Գերշվինի «Պորգին ու Բեսը» (1935) ամերիկյան ազգային առաջին օպերայից: Հաղանակի կապակցությամբ որպես պարգև Անջելինան 500 հազան կրոն ստացավ[6]: TV 2 հեռուստատեսությանը տված հարցազրույցում երգչուհին ասել է. «Ես դառնում եմ ուրիշ մարդ, երբ երգում եմ: Այն նման հիանալի երազի»[7]:

Հաղթանակը եվրոպական և ամերիկյան շատ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց, այդ թվում՝ People, Time magazine, The Daily Mirror, Daily Mail, The San Francisco Globe, The Hollywood Reporter, CNN[7]: Երաժշտական քննադատները Անջելային սկսեցին համեմատել Էմի Ուայնհաուսի հետ[8][9]:

Նույն թվականին Անջելինան համերգով հանդես եկավ Նոբելյան մրցանակաբաշխությանը[10]: 2014 թվականի սեպտեմբերին նա համերգով ներկայացավ ամերիկյան «The View» հեռուստաալիքով: Կատարեց «Fly Me to the Moon» կոմպոզիցիան[11]:

Անջելինա Ջորդանը փոքր էպիզոդիկ դեր է խաղացել «Լիլեհամերում»՝ ամերիկանորվեգական համատեղ հեռուստասերիալում, որը պատմում է մի գանգստերի մասին Նյու Յորքից: Այս ֆիլմում Անջելինան խաղում է աղջկա դերը, որը երգում է բարում[12][13]:

2014 թվականի դեկտոմբերին թողարկում է իր անդրանիկ մինի-ալբոմը[14]: 2016 թվականի ապրիլին ելույթ է ունենում NBC հեռուստատեսության տաղանդների մրցույթին: Նույն թվականից վարում է յութուբյան իր էջը[15]:

2016 թվականի մայիսին Նյու Յորքում հանդես է գալիս համերգով, որը կազմակերպել էր Ամերիկյան բնագիտական թանգարանը[16]:

Երգչուհին համագործակցում է PRMD լեյբլի հետ[17]:

Անհատականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջելինա Ջորդանն ապրում է Օսլոյում՝ ընտանիքի հետ: Սովորում է Օսլոյի Վալդորֆի դպրոցում, ինչպես նաև հաճախում է երաժշտական դպրոց, որտեղ ուսանում է վոկալ: Բացի երգից սովորում է մի քանի երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ և ֆլեյտա[18]:

Ազատ ժամերին սիրում է լսել Դինա Վաշինգտոնի, Ջեյմս Բրաունի, Լուի Արմսթրոնգի և ABBA խմբի երգերը[17]:

Համերգներին միշտ ելույթ է ունենում բոկոտն: 2015 թվականին Անջելինան հրապարակում է «Երկուս սրտերի արանքում» (նորվ.՝ «Mellom to hjerter») գինը՝ նախատեսված երեխաների համար, որի նկարազարդման հեղինակը տատիկն է՝ Մերի Զամանին[19][20]:

Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Թրեք
2014 «My Christmas» (Ալբոմ՝ release Date: 15 Dec. 2014, label: PRMD, ASIN: B00QSQGSVA)[21] 1. «White Christmas»

2. I Saw Mommy Kissing Santa Claus 3. «Silent Night»

2016 «Back to Black» (սինգլ)
2016 «I Put A Spell On You» (սինգլ)
2017 «Fly Me to the Moon» (սինգլ)
2017 «When You're Smiling» (սինգլ)
2017 «Angelina Jordan — The EP» [22] 1. «I Put a Spell on You»

2. Our Day Will Come 3. «When You're Smiling» 4. «Fly Me to the Moon» 5.What a Diff'rence a Day Made 6. «Back to Black»

Ֆիլմագրություն(IMDB)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ Դերակատարում
2014 «Լիլեհամեր» (դրվագ «Loose Ends») հեռուստասերիալ երիտասարդ երգչուհի
2016 «Håp i ei Gryte» (դրվագ «Fjerde Søndag i advent») հեռուստասերիալ երիտասարդ երգչուհի

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015. Անջելինա Ջորդան: Երկու սրտերի արանքում[23]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Պարգև Մրցույթ
2014 Հաղթող «Norske Talenter»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Monday’s Music Moves Me: The Incredible Angelina Jordan»։ The Sound of One Hand Typing. Music, Musings, Memoir, and Madness (Eng)։ Վերցված է 2016-11-29 
  3. «Angelina Jordan. From a small village in Norway, to Global stardom all by the tender age of 8»։ UCLA Children's Discovery and Innovation Institute։ Վերցված է 2016-11-29 
  4. «Angelina Jordan Wows The Audience With «Fly Me To The Moon»»։ The San Francisco Globe (Eng) 
  5. Phoebe Jacson-Edwards։ «Eight-year-old jazz singer tipped Amy Winehouse incredible talent performance stuns viewers» (Eng)։ The San Francisco Globe։ Վերցված է 2016-11-29 
  6. Storhaug
  7. 7,0 7,1 Norli
  8. Locker Melissa։ «Norways Got Talent Little Girl Sings Gloomy Sunday Like Billie Holiday» (Eng)։ Time.com։ Վերցված է 2016-11-29 
  9. Keegan Simon (10 Mar 2014)։ «WATCH: Girl sings Billie Holiday classic and wows talent show judges with soulful Gloomy Monday cover» (Eng)։ Mirror։ Վերցված է 2016-11-29 
  10. «Angelina Jordan – Nobel Peace Prize Live performance»։ NobelWeb.org։ Վերցված է 2016-11-20 
  11. «Nå har norske Angelina endelig debutert på amerikansk TV» [Now Norwegian Angelina finally debuted on American television] (Norwegian)։ TV2։ 19 September 2014։ Վերցված է 2016-11-20 
  12. Miljeteig Margrethe (17 December 2012)։ «Se Angelina Jordan (8) debutere som skuespiller» [See Angelina Jordan (8) debut as an actor] (Norwegian)։ TV2 (Norway)։ Վերցված է 2016-11-20 
  13. Կաղապար:IMDb
  14. «My Christmas. Angelina Jordan» (Eng)։ Amazon։ 12 Dec 2014։ Վերցված է 2016-11-20 
  15. «Angelina Jordan Official на YouTube» 
  16. «Singer Angelina Jordan (L) and Rainforest Alliance executive vice president Ana Paula Tavares»։ Getty Images (Eng)։ Վերցված է 2016-11-29 
  17. 17,0 17,1 «Angelina Jordan. My Christmas» (Eng)։ Dobuz։ 28 March 2014 
  18. Maaland Borghild (28 March 2014)։ «Enorm interesse for sangtalentet» (Norwegian)։ Verdens Gang։ Արխիվացված է օրիգինալից December 9, 2015-ին 
  19. «Mellom to hjerter» (Norwegian)։ Platekompaniet 
  20. «Når man våger å møtes» [When one dares to meet]։ vl.no (Norwegian) 
  21. «Angelina Jordan. My Christmas» (Eng)։ Dobuz։ 28 March 2014 
  22. «Angelina Jordan - The EP» 
  23. Angelina Jordan Astar Mellom to hjerter. — Oslo: Cappelen Damm, 2015. — ISBN 9788202502881

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]