Ամերիկյան բնագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամերիկյան բնագիտական թանգարան
American Museum of Natural History New York City.jpg
Տեսակբնագիտական թանգարան
ԵրկիրFlag of the United States (1867–1877).svg ԱՄՆ[1]
ՏեղագրությունՆյու Յորք շրջան
ՀասցեՆյու Յորք, Սենտրալ–Պարկ–Ուեսթ / 79-րդ փողոց
Հիմնադրված է1869
Այցելուներ5 000 000
ՏնօրենԵլեն Ֆուտեր
Կոորդինատներ: 40°46′50.002″ հս․ լ. 73°58′28.999″ ամ. ե. / 40.78055611° հս․. լ. 73.97472194° ավ. ե. / 40.78055611; 73.97472194
Կայքamnh.org


Ամերիկյան բնագիտական թանգարան (անգլ.՝ American Museum of Natural History) գտնվում է Մանհեթենում, Նյու Յորք, ԱՄՆ։ Թանգարանի գիտաշխատողների թիվը կազմում է մոտ 200 մարդ։ Թանգարանը տարեկան ֆինանսավորում է մոտ 100 գիտական արշավ։ Գտնվում է այգային գոտում և իրենից ներկայացնում 25 միմյանց հետ կապված հաստատություններ, որոնցում գտնվում են 46 մշտական ցուցահանդեսներ, հետազոտական լաբորատորիաներ և հանրահայտ գրադարանը։ Թանգարանի հավաքածուն ներառում է մոտ 32 միլիոն նմուշ, որոնց ընդամենը մի մասը կարող է ցուցադրվել միաժամանակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան բնագիտական թանգարանը հիմնվել է 1869 թվականին՝ շնորհիվ ամերիկացի գիտնական Ալբերտ Սմիթ Բիքմորի ջանքերի, ով ուսանողական տարիներին աշխատել է Հարվարդի համալսարանի Կենդանաբանության համեմատական թանգարանում՝ շվեյցարացի կենդանաբան Ժան Լուի Ագասիսի մոտ։ Ֆինանսավորման փնտրտուքներում Բիքմորը հանդիպում է մի շարք նյույորքյան գործարարների և հասարակական գործիչների հետ, որովք վերջապես համաձայնում են դառնալ ներդրողներ։ Հոգաբարձուների խորհրդի մեջ էին մտնում Թեոդոր Ռուզվելտը, ֆինանսիստ Ջոն Մորգանը, գործարար Ուիլյամ Դոդջը, իրավաբան Ջոզեֆ Չոուտը և այլք[3]։ Նյու Յորքի քաղաքական իշխանությունները, իրենց կողմից, համաձայնել են իրենց վրա վերցնել շինարարության և ծառայություններին վերաբերող բոլոր ծախսերը։[4]

Սկզբում թանգարանի հավաքածուն, որ հիմնականում կազմված էր խրտվիլակներից և կենդանիների կմախքներից, գտնվում էր Արսենալի հաստատությունում՝ Կենտրոնական այգու տարածքում։ 1877 թվականին հատուկ թանգարանի համար կառուցվեց նոր շենք այգու արևմտյան սահմանին։ Առաջացած ֆինանսական խնդիրները կարող էին հանգեցնել թանգարանի սնանկությանը և փակվելուն, սակայն դրությունը փրկեց մի ներդրող, գործարար Մորրից Ջեսուպը՝ ընդունելով իր վրա նախագահի պարտականությունները։ 1885–ից 1908 թվականը, ինչպես նաև իր հետնորդի ՝ Հենրի Օսբորնի կառավարման ժամանակաընթացքը համարվում է «հետազոտությունների ոսկե դար» (անգլ.՝ golden age of explorations

Ցուցասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM — 1994.
  2. http://www.amnh.org/about/programs.php
  3. «Timeline: The History of the American Museum of Natural History»։ Ամերիկյան բնագիտական թանգարան։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-20-ին։ Վերցված է 2012 թ․ մայիսի 20 
  4. Brown, 1910, էջ 142

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]