Ալբերտ Սմիթ Բիքմոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալբերտ Սմիթ Բիքմոր
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1839(1839-03-01)
ԾննդավայրSt. George, Նոքս շրջան, Մեն, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 12, 1914(1914-08-12) (75 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ԿրթությունԴարտմուտի քոլեջ
Մասնագիտությունբնագետ և գրող
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Albert S. Bickmore Վիքիպահեստում

Ալբերտ Սմիթ Բիքմոր (անգլ.՝ Albert Smith Bickmore, մարտի 1, 1839(1839-03-01), St. George, Նոքս շրջան, Մեն, ԱՄՆ - օգոստոսի 12, 1914(1914-08-12)), ամերիկացի բնագետ և ճանապարհորդ։

Նյու Յորքի Ամերիկյան բնագիտական թանգարանի ստեղծող և հիմնադիր։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Սմիթ Բիքմոր, 1909 թվական

Ալբերտ Սմիթ Բիքմորը ծնվել է 1839 թվականին Սեյնթ Ջորջում` Մեն նահանգում։ Նա բնության հանդեպ սերը և բնագետի կոչումը վերագրում է իր մանկության ընթացքում լողափի և անտառի մոտ ապրելու փաստին[1]։ Մանուկ հասակում նա հավաքում էր խեցիներ և ծովային ոզնիներ, սովորում տեղական բուսական և կենդանական աշխարհի անունները, իսկ ձմեռային երեկոներին սահում էր մոտակա սառցակալված լճակում։

Ընդունվել է Դարտմուտի քոլեջ, որտեղ նրա սիրած առարկաներն էին քիմիան, երկրաբանությունն ու հանքաբանությունը։ Բնական պատմության հանդեպ նրա սերը նկատվել է Դարտմուտի դասախոսների կողմից, որոնք նրան հանձնարարական նամակ են հանձնել` Հարվարդի հայտնի պրոֆեսոր Ժան Լուի Ագասիսի մոտ սովորելու համար։ 1860 թվականին նա դարձել է Ագասիսի յուրահատուկ աշակերտներից մեկը։ Նա աշխատել է նաև Ագասիսի Կենդանաբանության համեմատական թանգարանում, ինչը նրան օգնել է վճարել 4 տարվա դասընթացի համար։ Հենց այդ ժամանակ է, որ Բիքմորը սկսել է մտածել Նյու Յորքում Բնական պատմության թանգարանի ստեղծման մասին։ Իր ծրագրերը նա քննարկել է դոկտոր Ակլանդի հետ, ում աջակցությունն ամրապնդել է այդպիսի թանգարան հիմնելու վճռականությունը, առավել ևս, որ ուրիշներին չէր հաջողվել հավաքել անհրաժեշտ միջոցներ` թանգարան բացելու համար։

Ալբերտ Բիքմորը գրել է մի գիրք` «Travels in the East Indian Archipelago» վերնագրով, որը հրապարակվել է 1868 թվականին[2][3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bickmore, Albert S. An Autobiography with a Historical Sketch of the Founding and Early Development of the American Museum of Natural History, 1908, unpublished manuscript.
  2. Bickmore Albert (1868)։ Travels in the East Indian archipelago (summary)։ J. Murray 
  3. «Review of Travels in the East Indian Archipelago by Albert S. Bickmore and The Malay Archipelago by A. R. Wallace»։ The Quarterly Review 127: 67–98։ July 1868