Արևածագից առաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Արևածագից առաջ
Before Sunrise
Արևածագից առաջ.jpg
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2][3] և դրամա[1][2][3]
Թեմաfleeting relationship?[4]
Թվականհունվարի 27, 1995[5] և մարտի 30, 1995[6]
Լեզուանգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն
ՌեժիսորՌիչարդ Լինկլեյթեր[7][1][3][8]
Սցենարի հեղինակՌիչարդ Լինկլեյթեր և Kim Krizan?[5]
ԴերակատարներԻթան Հոուք[7][2][1][3][8], Ժյուլի Դելպի[7][2][1][8], Hanno Pöschl?[1], Kurti?[1], Tex Rubinowitz?[1], Andrea Eckert?[7][1], Էրնի Մանգոլդ[1], Dominic Castell?[1] և Ադամ Գոլդբերգ[9]
ՕպերատորLee Daniel?
ԵրաժշտությունFred Frith?
ՄոնտաժՍանդրա Ադեյր
Պատմվածքի վայրՎիեննա
Նկարահանման վայրՎիեննա
ԿինոընկերությունՔեսթլ Ռոք Ինթերթեյմենտ
Տևողություն97 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Արևածագից առաջ» կամ «Մինչ արևածագ» (անգլ.՝ Before Sunrise), ռոմանտիկ դրամատիկական ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Ռիչարդ Լինկլեյթերի կողմից: Գրել են Լինկլեյթերը և Քիմ Կրիզանը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Իթան Հոուքը (Ջեսսի) և Ժյուլի Դելպիը (Սելի): Քննադատների կողմից ֆիլմը արժանացել է բարձր և դրական գնահատականների։ Սյուժեն համարվում է մինիմալիստական, քանի որ այն հիմնականում ծավալվում է հերոսների զբոսանքների և զրույցների շուրջ: Մանրամասն ներկայացվում է կերպարների` կյանքի և սիրո վերաբերյալ ունեցած գաղափարներն ու հայացքները: Շուտով Ջեսսին և Սելին նկարահանվել են նաև Լինկլեյթերի 2001 թվականի «Արթնացող կյանք» (անգլ.՝ Waking life) ֆիլմում: 2004 թվականին նկարահանվել է «Մայրամուտից առաջ» (անգլ.՝ Before sunset) ֆիլմը, որը պատմում է առաջին ֆիլմից («Արևածագից առաջ») ինը տարի անց տեղի ունեցող իրադարձությունները։ Իսկ 2013 թվականին կայացել է «Մինչ կեսգիշեր» կամ «Կեսգիշերից առաջ» ֆիլմի պրեմիերան, որը առաջին երկու ֆիլմերի շարունակությունն է և նկարահանվել է կրկին ինը տարի անց[10]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի հունիսի 16-ին Ջեսսին գնացքում հանդիպում է Սելինին և նրանք բռնկվում են զրույցի։ Ջեսսին ուղևորվում է Վիեննա՝ ԱՄՆ չվերթ կատարելու, իսկ Սելինն իր տատիկին այցելելուց հետո վերադառնում է Փարիզ։ Երբ հասնում են Վիեննա, Ջեսսին համոզում է Սելինին միանալ իրեն։ Ջեսսին ստիպված է լինում թռիչք կատարել վաղ առավոտյան և չի ունենում բավարար գումար գիշերային սենյակ վարձելու համար, ուստի նրանք որոշում են շրջել Վիեննայում: Այստեղ մի քանի տեսարժան վայրեր այցելելուց հետո նրանք Riesenrad-ի գագաթին՝ արևածագի ժամանակ, համբուրվում են: Քանի որ Ջեսսին և Սելին դեռ շարունակում էին շրջել քաղաքով մեկ, նրանք սկսում են ավելի բացահայտ խոսել միմյանց հետ՝ սիրո, կյանքի, կրոնի, ինչպես նաև Վիեննայի հանդեպ իրենց դիտարկումների վերաբերյալ։ Շուտով Սելին խոսում է իր նախկին ընկերոջ մասին, որից բաժանվել էր վեց ամիս առաջ։ Իսկ Ջեսին պատմում է, որ սկզբում եկել էր Եվրոպա՝ ժամանակ անցկացնելու իր ընկերուհու հետ, որը սովորում էր Մադրիդում, բայց նրանք այնտեղ բաժավում են և Ջեսսին գտնում է էժան թռիչքի տոմս դեպի տուն՝ Վիեննայով, դեռ երկու շաբաթ մնալուց հետո բաց է թողնում թռիչքը, այդ պատճառով գնում է գնացքի տոմս և սկսում է շրջել ամբողջ Եվրոպայով։

Երբ նրանք քայլում են Դոնաուկանալի (Դանուբի ջրանցք) կողքին, նրանց մոտենում է մի մարդ և առաջարկում է գրել բանաստեղծություն այն բառով, որը կառաջարկեն նրանք, և եթե բանաստեղությունը դուր գա, ապա պետք է վճարեն։ Ջեսսին և Սելինը ընտրում են «կաթնաշաքար» բառը, և շուտով բանաստեղծը ներկայացնում է «Delusion Angel» բանաստեղծությունը (ֆիլմի համար գրել է բանաստեղծ Դեյվիդ Ջուելը)։ Ջեսսին պնդում է, որ տղամարդը նախկինում գրել է բանաստեղծությունը և պարզապես ավելացնում է մարդկանց ընտրած բառերը։ Սելինը շուտով բացահայտում է, որ ինքը պատրաստ էր Ջեսիի հետ գնացքից իջնել նախքան նրա համոզելը: Նրանք հասկանում են, որ հավանաբար այլևս չեն տեսնի միմյանց: Ֆիլմն ավարտվում է հաջորդ օրը երկաթուղային կայարանում, որտեղ, Սելինը պատրաստվում է մեկնել, զույգը որոշում է ոչ թե փոխանակել որևէ կոնտակտային տեղեկատվություն, այլ փոխարենը վեց ամիս անց հանդիպել նույն վայրում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Իթան Հոուք Ջեսսի
Ժյուլի Դելպի Սելին
Դոմինիկ Կաստել Փողոցային բանաստեղծ
Անդրեա Էկկեր Գնացքի տիկին
Հաննո Պյոշլ Գնացքի տղամարդ

Ոգեշնչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսսիի և Սելինի պատմությանը Լինկլեյթերը գրել է ոգեշնչված լինելով Լեհրաուպ անունով մի կնոջ հետ անցկացրած երեկոյից, որին հանդիպել է 1989 թվականին Ֆիլադելֆիայի խաղալիքների խանութում: Նրանք միասին շրջել են քաղաքում՝ զրուցելով գիշերվա մթության մեջ։ 2010 թվականին Լինկլեյթերը իմացել է, որ Լեհրաուպը մահացել է մոտոցիկլետային վթարից, նախքան ֆիլմի թողարկումը։

Սկզբում անորոշ էր, սցենարը, թե ովքեր էին այդ երկու անձինք և քաղաքը, որտեղ նրանք անցկացնում էին ժամանակը։

Լինկլեյթերը հասկացավ, որ կարևոր էր ուժեղ կին համահեղինակ ունենալ, քանի որ ֆիլմը կնոջ և տղամարդու միջև երկխոսություն է, այդ պատճառով նա ընտրել է Քիմ Կրիզանին։ Լինկլեյթերը և Կրիզանը երկար ժամանակ խոսեցին ֆիլմի սցենարի և կերպարների մասին: Նա ցանկանում էր ներկայացնել «Մարդկային փոխհարաբերությունները և հայտնաբերել երկու մարդու, ովքեր ունեցել են ամբողջական անանունություն և փորձել են պարզել, թե ովքեր են իրականում»։ Լինկլեյթերը և Կրիզանը սցենարը գրել են 11 օրվա ընթացքում։ Լինկլեյթերը ինը ամիս անցկացրել է ֆիլմը նկարահանելու համար, քանի որ դժվարությամբ է ընտրել համապատասխան դերասաններ Ջեսիի և Սելինի դերերի համար[10][11]։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1995 թվականին՝ Սունդենս կինոփառատոնում[12]։ Այն թողարկվել է Միացյալ Նահանգներում 1995 թվականի հունվարի 27-ին: Իր առաջին շաբաթավերջին կինոնկարը 363 թատրոններում հավաքել է 1,4 միլիոն դոլար և հասել է մինչև 5,5 միլիոն դոլարի՝ կրկնապատկելով 2,5 միլիոն դոլար բյուջեն[13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 http://www.imdb.com/title/tt0112471/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/before-sunrise
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.filmaffinity.com/en/film122813.html
  4. https://web.archive.org/web/20200614203602/https://www.bfi.org.uk/news-opinion/news-bfi/lists/10-great-films-about-brief-encounters
  5. 5,0 5,1 Freebase Data DumpsGoogle.
  6. http://www.kinokalender.com/film3521_before-sunrise.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://stopklatka.pl/film/przed-wschodem-slonca
  8. 8,0 8,1 8,2 http://www.bbfc.co.uk/releases/sunrise-1970-3
  9. http://www.imdb.com/title/tt0112471/fullcredits
  10. 10,0 10,1 Thompson Ben (May 1995)։ «The First Kiss Takes So Long»։ Sight and Sound 
  11. Linklater Richard, Kim Krizan (March 1995)։ «Before Sunrise»։ St. Martin's Griffin։ էջեր V 
  12. Donahue Christina (April 1995)։ «Love in the Aftermath»։ Film Threat 
  13. Hicks Alice M (April 12, 1995)։ «Richard Linklater's All-Nighter»։ MovieMaker։ Արխիվացված է օրիգինալից January 22, 2009-ին։ Վերցված է February 26, 2009