Թարանա Բըրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տարանա Բյորքից)
Թարանա Բըրք
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 12, 1973(1973-09-12)[1] (50 տարեկան)
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱլաբամա նահանգի համալսարան[3] և Օբերնի համալսարան[3]
ԵրկերMe Too[3]
Մասնագիտությունռազմական ակտիվիստ, ուսուցչուհի, անվանի անձ և ֆեմինիստ
Աշխատավայրart sanctuary?[3]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունGirls for Gender Equity? և Silence Breakers?
Կայքmetoomvmt.org
 Tarana Burke Վիքիպահեստում

Թարանա Բըրք (անգլ.՝ Tarana Burke, սեպտեմբերի 12, 1973(1973-09-12)[1], Բրոնքս շրջան, Նյու Յորք[2]), ամերիկացի ակտիվիստուհի իրավապաշտպան, ֆեմինիստուհի, «Me Too» շարժման հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարանա Բըրքը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 12-ին Բրոնքսում[6]։ Նրան բռնաբարել են ինչպես մանկության, այնպել էլ պատանեկության տարիներին։ Մայրն աջակցել է բռնության այդ ակտերից հետո ապաքինվելուն և խրախուսել նրա մասնակցությունը հասարակության կյանքին։ Դեռահաս էր, երբ սկսել է աշխատել այն երիտասարդ աղջիկների կյանքի բարելավման ուղղությամբ, որոնք ապրում են մարգինալ համայնքներում[7]։ Իր կենսագրության մեջ Բյորքը պնդում է, որ սեփական փորձն է իրեն ոգեշնչել այդպիսի աշխատանքի[8]։

Հաճախել է Ալաբամայի պետական համալսարան, հետագայում տեղափոխվել և ավարտել է Օբերնի համալսարանը[9][10]։ Ուսման ընթացքում կազմակերպել է ակցիաներ սոցիալական և ռասայական անհավասարության դեմ[10]։

1990-ականների վերջին` համալսարանն ավարտելուց հետո, տեղափոխվել է Սելմա (Ալաբամա նահանգ), որտեղ աշխատել է սեռական բռնության զոհերի հետ։ 2003 թվականին Բյորքը հիմնադրել է «Just Be» ոչ առևտրային կազմակերպությունը, որն օգնել է 12-18 տարեկան աղջիկներին[11]։

2006 թվականին Բյորքը հիմնել Է «Me Too» շարժումը` հասարակության մեջ բռնության և սեռական հանցագործությունների տարածման մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով[12]։

2008 թվականին տեղափոխվել է Ֆիլադելֆիա և աշխատել իրավապաշտպան տարբեր ոչ առևտրային կազմակերպություններում։

2017 թվականին «#MeToo» հեշթեգի ժողովրդականությունը սրընթաց աճել է Հարվի Վայնշտեյնի սեռական բռնության գործից հետո։ Դերասանուհի Ալիսա Միլանոն կանանց կոչ է արել համացանցում տեղեկություններ տարածել սեռական ոտնձգությունների կամ բռնության դեպքերի մասին։ «Թայմ» ամսագիրը Բյորքին այլ նշանավոր ակտիվիստուհիների շարքում, որոնք ստացել են «Լռության խախտողները» անվանումը, անվանել է «2017 թվականի տարվա մարդ»[13]։

Թարանա Բըրքը 2018 թվականին ներկա է գտնվել «Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնման 75-րդ արարողությանը` հյուրընկալվելով ամերիկացի դերասան Միշել Ուիլյամսին[14]։ Նույն թվականին արժանացել է Ռիդենաուրի մրցանակին` «Me Too» արտահայտությունը որպես սեռական բռնության զոհերի նկատմամբ կարեկցանք ցուցաբերելու միջոց տարածելու համար։ Մրցանակը շնորհվում է այն մարդկանց, ովքեր խիզախություն են ցուցաբերում հասարակական շահերի պաշտպանության գործում և ձգտում են սոցիալական արդարության[15]։ 2018 թվականին «Թայմ» ամսագիրը Բյորքին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[16]։

Թարանա Բըրքը ներկայումս Girls for Gender Equity ոչ առևտրային կազմակերպության ավագ տնօրենն է[17]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.blackpast.org/african-american-history/burke-tarana-1973/
  2. 2,0 2,1 2,2 Alexander K. L. Tarana Burke
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bracks L. L. African American Almanac: 400 years of black excellence — 2nd — Visible Ink Press, 2024. — ISBN 978-1-57859-780-2
  4. https://www.bbc.co.uk/news/resources/idt-75af095e-21f7-41b0-9c5f-a96a5e0615c1
  5. https://time.com/collection/most-influential-people-2018/5217577/tarana-burke/
  6. «Tarana Burke Biography». biography.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  7. Ohlheiser, Abby (2017 թ․ հոկտեմբերի 19). «The woman behind 'Me Too' knew the power of the phrase when she created it — 10 years ago». Washington Post. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
  8. «Tarana Burke». Biography (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  9. «#MeToo Founder Tarana Burke Talks Sexual Assault, Stigmas And Society». Vibe. 2018 թ․ ապրիլի 3. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  10. 10,0 10,1 Tribune, Waverly Colville Columbia Daily. «#MeToo movement founder speaks to capacity University of Missouri crowd». Columbia Daily Tribune (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  11. «Tarana Burke: Me Too movement can't end with a hashtag». inquirer.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  12. «"The Woman Who Created #MeToo Long Before Hashtags"». nytimes.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  13. «The woman behind the #MeToo movement on why she would never meet with Trump». businessinsider.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  14. CNWN Collection. «Golden Globes 2018: How to Support the Activists' Causes». Allure. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
  15. «The woman behind the #MeToo movement on why she would never meet with Trump». time.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
  16. «The woman behind 'Me Too' knew the power of the phrase when she created it — 10 years ago». washingtonpost.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
  17. «Girls for Gender Equity». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարանա Բըրք» հոդվածին։