Jump to content

Ամերիկա Ֆերերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկա Ֆերերա
Ծննդյան թիվ՝ապրիլի 18, 1984(1984-04-18)[1] (42 տարեկան)
Ծննդավայր՝Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ազգություն՝Honduran Americans?
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստառեժիսոր, դերասանուհի, ռեժիսոր և կինոպրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 1065229

Ամերիկա Ջորջին Ֆերերա[4] (անգլ.՝ America Georgin Ferrera, ապրիլի 18, 1984(1984-04-18)[1], Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ ԱՄՆ-ի «Կինոդերասանների գիլդիայի մրցանակի, «Էմմիի» և «Ոսկե գլոբուսի» դափնեկիր։ Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկն է Բեթթի Սուարեսի դերը «Ugly Betty» հեռուստասերիալում։

Ֆերերան և նրա ամուսին Ռայան Փիրս Ուիլյամսը 2010 թվականի հոկտեմբերին

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկա Ֆերերան, որն իր ընտանիքի վեց երեխաներից ամենակրտսերն է, ծնվել է 1984 թվականի ապրիլի 18-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ)[5], Հոնդուրասի ներգաղթյալների ընտանիքում[6]։ Նրա մայրը աշխատել է հավաքարար հյուրանոցի անձնակազմի հարցերով տնօրենի մոտ[7]։ Մայրը դաստիարակել է Ամերիկային, նրա եղբայրներին և քույրերին՝ միշտ ընդգծելով բարձր կրթություն ստանալու կարևորությունը[8]։ Երբ Ամերիկան յոթ տարեկան էր, նրա ծնողները բաժանվել են, և հայրը վերադարձել է Հոնդուրաս[9]։ Ֆերերայի հայրը մահացել է 2010 թվականին[10]։

Ամերիկան մեծացել է Վուդլենդ-Հիլզում՝ Լոս Անջելեսում, որտեղ հաճախել է Ջորջ Էլերի Հեյլի տարրական դպրոցն ու «Էլ Կամինո Ռեալ» հիմնական դպրոցը[11]։ Յոթ տարեկանում նա ստացել է փոքրիկ դեր շեքսպիրյան «Համլետ» պիեսի բեմադրության մեջ, իսկ հետագայում 10 տարեկանում կատարել է ավելի մեծ դեր՝ մարմնավորելով «Ճարպիկ Խաբեբային» «Օլիվեր Թվիստի արկածները» ներկայացման մեջ։ Դրանից հետո նա հստակ գիտակցել է, որ պետք է դառնա դերասան[8][12]։

Ֆերերան 2006 թվականին

2002 թվականի հուլիսին Ամերիկա Ֆերերան նկարահանվել է իր առաջին հեռուստաֆիլմում Disney Channel-ի համար[13]։ Այդ նույն թվականին կայացել է նրա կինոդեբյուտը «Real Women Have Curves» ֆիլմում[14]։ Հեռուստատեսությունում նա հայտնվել է «Հրեշտակի հպումը» սերիալում և «The Sisterhood of the Traveling Pants» ֆիլմում[15]։ 2005 թվականին նա արժանացել է Movieline Breakthrough Award կինոմրցանակի։

2006 թվականին Ֆերերան ստացել է Բեթթիի դերը «Ugly Betty» սերիալում. այն «Yo soy Betty, la fea» կոլումբիական հեռուստանովելի ադապտացիան է, որում խոսքը չափազանց տգեղ աղջկա և հասակակիցների հետ նրա հարաբերությունների մասին է։ Նրա հերոսուհին՝ Բեթթի Սուարեսը, բրեկետներ է կրում, ունի փարթամ հոնքեր և ուշադրություն չի դարձնում հագուստին և դիմահարդարմանը։ Նա անընդհատ հանդիմանում է գլամուրային էլիտային։ Ֆերերան մտածել է «Bettification» տերմինը՝ Բեթթիի կերպարի ստեղծման գործընթացը նկարագրելու համար[16]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսի 27-ից Ամերիկան ամուսնացած է Ռայան Փիրս Ուիլյամսի հետ, ում հետ նա հարաբերություններ է ունեցել շուրջ 6 տարի նախքան ամուսնությունը[17]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆերերան 2010 թվականի հուլիսին
ՏարեթիվՀայերեն անվանումՕրիգինալ անվանումԴեր
2002Իսկական կանայք միշտ մի քիչ գեր ենReal Women Have Curves Անա Գարսիա
2002ԿհաղթահարենքGotta Kick It Up! Իոլանդա Վարգաս
2002Հրեշտակի հպումըTouched by an Angel Չառլի
2004Մթություն մինուս տասներկուDarkness Minus Twelve Լուիզա
2004Plainsong Վիկտորյա Ռուբայդու
2004C.S.I.: Հանցագործության վայրը CSI: Crime Scene Investigation Էյփրիլ Պերես
2004$5.15/ժամ $5.15/Hr.
2005Ինչպես են Գարսիայի աղջիկներն անցկացրել ամառըHow the Garcia Girls Spent Their Summer Բլանկա
2005Ջինս-թալիսմանThe Sisterhood of the Traveling Pants Կարմեն Լոուել
2005Դոգթաունի թագավորներըLords of Dogtown Սանդեր Մանկի
20053:52 3:52Քեյթ
2006Պողպատյա քաղաքSteel City Էմի Բարնս
2006-2010Տգեղ ԲեթթինUgly Betty Բեթթի Սուարես
2007ՄեռյալըMuertasՌեբեկա
2007Ձգտելով դեպի խավարըHacia la oscuridad Լուիզա
2007Մի լուսնի տակLa misma lunaՄարտա
2008Ջինս-թալիսման 2The Sisterhood of the Traveling Pants 2Կարմեն Լոուել
2008Թինկեր Բել Tinker BellՖաունա
2010Չոր երկիրըThe Dry Land Սարա
2010Ընտանեկան հարսանիքOur Family WeddingԼուսիա Ռամիրես
2010Ինչպես ընտելացնել վիշապին How to Train Your Dragon Աստրիդ
2010Ինչպես ընտելացնել վիշապին (ֆրանշիզա)Legend of the Boneknapper Dragon Աստրիդ
2011Հեռուստաալիք «Այրվիր դժոխքում»Funny or Die PresentsԷմմի
2011Վիշապների գիրքըBook of DragonsԱստրիդ
2011Վիշապներ։ Գիշերային Ֆուրիայի նվերըGift of the Night Fury Աստրիդ
2011-2013Հիանալի կինThe Good WifeՆատալի Ֆլորես
2012ԱղետIt's a Disaster Խեդի Գալիլի
2012ՔրիստինChristine Քրիստին
2012ՊահակախումբEnd of Watch Օրոսկո
2012-2016ՎիշապներDreamWorks Dragons Աստրիդ
2014ՉավեսChavezՀելեն Չավես
2014Ինչպես ընտելացնել վիշապին 2How to Train Your Dragon 2Աստրիդ
2014X/Y X/Y Սիլվիա
2016ՍուպերմարկետSuperstore Էմի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Movie Database — 1990.
  2. https://www.bbc.co.uk/news/resources/idt-02d9060e-15dc-426c-bfe0-86a6437e5234
  3. WIF Awards Retrospective — 2020.
  4. «America Georgine Ferrera, Born 04/18/1984 in California». CaliforniaBirthIndex.org. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  5. «America Ferrera Biography». A+E Networks. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  6. «América Ferrera cambia de patito feo a diva» (Spanish). Elheraldo.hn. 2010 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Comita, Jenny (2007 թ․ մայիս). «America Ferrera, Hot Betty». W. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 1-ին.
  8. 1 2 «America Ferrera's family background». Yahoo! Movies. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  9. Biography Today, p. 78
  10. «America Ferrera's Father Passes Away». Latina. 2010 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  11. «Movies: Biography for America Ferrera». The New York Times.
  12. Biography Today, p. 79
  13. Biography Today, p. 80
  14. «America Ferrera Biography». Yahoo! Movies. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  15. Biography Today, pp. 82–83
  16. «It's a 'Bettification' project». USA Today. 2006 թ․ հոկտեմբերի 4.
  17. «America Ferrera Is Married!». People. 2011 թ․ հունիսի 28.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկա Ֆերերա» հոդվածին։