Քրիստինա Փերրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստինա Պերրի
Christina Perri at the Winter NAMM Show 2015 (cropped).jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունChristina Perri
Ի ծնե անունՔրիստինա Ջուդիթ Պերրի
Ծնվել էօգոստոսի 19, 1986 (32 տարեկան)
Ֆիլադելֆիա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրերփոփ,
փոփ ռոք,
կլասիկ ռոք,
ալտերնատիվ ռոք,
սոուլ
ՄասնագիտությունԵրգչուհի,
երգահան,
կիթառահար,
դաշնակահար
Երգչաձայնմեցցո-սոպրանո
ԳործիքներՎոկալ,
դաշնամուր,
կիթառ
Գործունեություն2010–այժմ
ԼեյբլAtlantic Records
Կայքchristinaperri.com

Քրիստինա Պերրի (անգլ.՝ Christina Perri, օգոստոսի 19, 1986, Ֆիլադելֆիա), ամերիկացի երգչուհի, երգահան, կիթառահար և դաշնակահար։ Իր դեբյուտային «Jar of Hearts» սինգլը առաջին անգամ հնչել է Fox հեռուսաընկերության So You Think You Can Dance հեռուստաշոուի ժամանակ 2010 թվականին։ ԱՄՆ-ում վաճառվել է սինգլի ավելի քան 3 միլիոն օրինակ և դարձել համաշխարհային հիթ։ Միացյալ Թագավորությունում այն հասել է մինչև հիթ-շքերթների 3-րդ հորիզոնականը և ավելի քան 3 ամիս գտնվել է Միացյալ Թագավորության թոփ 40 հիթ-շքերթում։ Մի քանի ամիս անց Պերրին թողարկեց իր առաջին սինգլների հավաքածուն՝ «The Ocean Way Sessions»:

«Jar of Hearts»-ի ձեռք բերած հաջողություններից հետո Քրիստինան աշխատանքային պայմանագիր կնքեց Atlantic Records-ի հետ։ Նրա դեբյուտային Lovestrong ալբոմը թողարկվել է 2011 թվականի մայիսի 11-ին։ 2012 թվականին The Twilight Saga: Breaking Dawn - Մաս 1 (2011) ֆիլմի համար նա գրեց և ձայնագրեց «A Thousand Years» երգը։ ԱՄՆ-ում վաճառվել է երգի ավելի քան 4 միլիոն օրինակ, 4 անգամ հավաստագրվել է յուրաքանչյուր 1.000.000 վաճառքի համար։ Երկրորդ սինգլների հավաքածուն՝ A Very Merry Perri Christmas-ը, թողարկվել է 2012 թ. հոկտեմբերին։

Փերրիի երկրորդ ալբոմը՝ «Head Or Heart»-ը, թողարկվել է 2014 թ. ապրիլի 1-ին։ Ալբոմի առաջին սիգլը՝ "Human"-ը, թողարկվել է 2013 թ. նոյեմբերի 18-ին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Պերրին ծնվել է Բենսալեմում (արվարձան Ֆիլադելֆիայում), Փենսիլվանիա՝ Մերի և Դանթե Պերրիների ընտանիքում։ Ունի մեծ եղբայր՝ Նիք Փերրին, որը կիթառ է նվագել Շայնդաուն (Shinedown), Սիլվերթայդ (Silvertide) խմբերի, ինչպես նաև Պերրի Ֆարելի (Perry Farrell) և Մաթ Սորումի (Matt Sorum) հետ։ Փերրիի հայրը իտալացի է, մայրը՝ լեհ։ Փոքր տարիքում շատ անգամ երգել և խաղացել է երաժշտական թատրոնում։ Սովորել է Նազարեթյան Ակադեմիայի ավագ դպրոցում (Nazareth Academy High School), այնուհետև տեղափոխվել Արչբիշոփ Ռայան ավագ դպրոց (Archbishop Ryan High School) և ավարտել այն 2004 թվականին։ Կիթառ նվագել սովորել է ինքնուրույն 16 տարեկանում՝ դիտելով Շեննոն Հունի (Shannon Hoon) (Բլայնդ Մելոն (Blind Melon) խմբից) կատարումները VH1 հեռուստաընկերությունով։ Փոքր ժամանակ հաճախ երգում և խաղում էր երաժշտական թատրոնում։ Փերրին նշել է, որ իր եղբայրը մեծ ազդեցություն է ունեցել իր սկզբնական երաժշտական գործունեության վրա՝ ծանոթացնելով նրան ռոք երաժշտությանը, այդ թվում՝ Գանս ըն ռոուզիս (Guns N' Roses) խմբին, որը հետագայում ոգեշնչել է Փերրիին իր սեփական երաժշտությունը ստեղծելու հարցում։ Նա նաև ասում է, որ սովորել է դաշնամուր և կիթառ նվագել, քանի որ ուզում էր երաժշտություն լսել նաև այն ժամանակ, երբ եղբայրը տանը չէր։ Ըստ Փերրիի՝ նա նվագելու հետ մեկտեղ նաև երգում էր և այդպես էլ ծնվում էին նրա երգերը։ Պերրին Ջեքոբ Ափփելի The Man Who Wouldn't Stand Up նովելի գլխավոր հերոսի սիրելիի՝ Կասանդրայի, ստեղծման հիմքն է եղել։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա

21-րդ տարեդարձից հետո Փերրին տեղափոխվում է Լոս Անջելես, Կալիֆորնիա: Նա ասում է, որ ամեն օր լացում էր, քանի որ իր համար շատ դժվար էր գտնվել ընտանիքից մոտ 5000 կմ հեռավորության վրա։ Այդ տարվա ընթացքում նա ամուսնացավ և տեղափոխվեց Ֆլորիդա և սկսեց ստեղծագործել այնտեղ։ 18 ամիս անց Փերրին ամուսնալուծվեց և տեղափոխվեց մի փոքր բնակարան, որտեղ բնակվում էր միայնակ, որպեսզի ամբողջությամբ կենտրոնանա երաժշտության վրա։ 2009-ի վերջին տեղափոխվում է Ֆիլադելֆիա։ Դա հենց այն ժամանակ էր, երբ նա գրեց Jar of Hearts-ը։ Որոշ ժամանակ անց էլ տեղաթոխվում է Լոս Անջելես, որտեղ Մելռոուզ սրճարանում աշխատում էր որպես մատուցողուհի, իսկ գիշերները ստեղծագործում էր և ձայնագրում երգեր։

2010-2012: Lovestrong

Պերրին համերգի ժամանակ, 2012 թ.

Փերրին իր "Jar of Hearts" երգը առաջին անգամ ներկայացրել է 2010 թ. հունիսի 30-ին ամերիկյան "Պարիր, թե կարող ես" հեռուտաշոուի ընթացքում որպես Բիլլի Բելի և Քեթրին ՄաքՔորմիքի համարի ֆոնային երաժշտություն։ Քանի որ այդ ժամանակ Փերրին հաստատագրված չէր որպես արտիստ, նրա ընկերուհի Քելտի Քոլինն էր երգը ներկայացրել պարուսույցին։ Փորձերի ժամանակ Փերրին և Քոլինը որպես հանդիսատես համարը դիտում էին դահլիճից։ Հետևելով հեռուտաշոուի ընթացքում ստացած հաջողությանը՝ երգը 1 շաբաթում վաճառվեց 48,000 օրինակով, այդպիսով Բիլբոարդ թեժ 100 հիթ-շքերթում գրավելով 63-րդ հորիզոնականը, և 28-րդ հորիզոնականը՝ Բիլբոարդի Hot Digital Songs հիթ-շքերթում։ Մեկ ամսվա ընթացքում վաճառվեց երգի ավելի քան 100,000 օրինակ։ Թեժ 100 երգերի ցանկում երգը գրավեց 17-րդ հորիզոնականը։

Jar of Hearts-ի գրանցած հաջողությունից հետո, 2010 թ. հուլիսի 10-ից Պերրին պայմանագիր կնքեց Atlantic Records ձայնագրման լեյբլի հետ։ Ձայնագրված The Ocean Way Sessions մինի ալբոմը թողարկվեց 2010 թ. նոյեմբերի 9-ին։ Պերրիի դեբյուտային ալբոմի երկրորդ սինգլը՝ «Arms»-ը, թողարկվեց 2011 թ. մարտի 15-ին։ Իսկ հենց դեբյուտային ալբոմը՝ «Lovestrong»-ը, թողարկվեց 2011 թ. մայիսի 10-ին։ Առաջին շաբաթում վաճառելով 58,000 օրինակ՝ Billboard 200-ում գրավեց 4-րդ տեղը։ Մեծ Բրիտանիայում Lovestrong-ը 13-րդ ամենաշատ վաճառված դեբյուտային ալբոմն էր։

2011 թ. հուլիսին սկսեց իր առաջին համաշխարհային շրջագայությունը՝ Lovestrong Tour-ը, որը տևեց մոտ մեկ տարի և ունեցավ 71 համերգ։ 2011 թ. նոյեմբերի 18-ին Պերրին թողարկեց իր նոր՝ «A Thousand Years» սինգլը, որը տեղ գտավ The Twilight Saga: Breaking Dawn - Մաս 1 (2011) ֆիլմում։ Բիլլբորդ 100-ում երգը սկզբում գրավեց 63-րդ, ապա 31-րդ հորիզոնականը, և միայն ԱՄՆ-ում վաճառելով 4 միլլիոն օրինակ՝ 4 անգամ հավաստագրվեց որպես պլատինում։ Երգը Պերրիի մինչև այժմ եղած ամենահաջողված երգն է։ Ալբոմի երրորդ և վերջին սինգլը՝ «Distance»-ը, թողարկվեց 2012 թ. մարտի 20-ին։

Lovestrong Tour-ի ժամանակ, Սան Խուան, Պուերտո Ռիկոյում Պերրին նշեց, որ սկսել է աշխատել իր երկրորդ ստուդիական ալբոմի վրա։ Այնուհետև, ավելի ուշ 2012 թ.-ին, նա կատարեց Ջեյսոն Մրազի համերգային շրջագայության՝ Love Is a Four Letter Word-ի բացումը, որը տեղի էր ունենում 2012 թ. Հյուսիսային Ամերիկայում։

2012 թ. Պերրի Ֆեյսբուքի միջոցով հայտարարեց, որ A Very Merry Perri Christmas մինի ալբոմի թողարկման ամսաթիվը՝ 2012 թ. հոկտեմբերի 6: Ալբոմում միայն մեկ երգ էր Պերրիի հեղինակայինը՝ Something About December, որը հենց գլխավոր սինգլը եղավ, իսկ մնացած երգերը, այլ երգերի քավեր տարբերակներ էին։ Պերրին Սթիվ Քեզիի հետ վերաձայնագրեց A Thousand YearsThe Twilight Saga: Breaking Dawn - Մաս 2 (2012) ֆիլմի համար՝ այն անվանելով A Thousand Years, Մաս 2: 2013 թ. մայիսի 14-ին Բեվերլի Հիլլում (Կալիֆորնիա) տեղի ունեցող ամենամյա BMI 61-րդ փոփ մրցանակաբաշխության ժամանակ Պերրին ստացավ BMI մրցանակ իր A Thousand Years երգի համար։