Շերիլ Քրոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերիլ Քրոու
անգլ.՝ Sheryl Crow
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 11, 1962(1962-02-11)[1] (62 տարեկան)
ԾննդավայրKennett, Միսսուրի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնքրիստոնեություն[2]
ԿրթությունՄիսուրիի համալսարան և University of Missouri School of Music?
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի, կոմպոզիտոր, դաշնակահարուհի, դերասանուհի, երաժիշտ, կիթառահար, հեռուստատեսային դերասանուհի և ստուդիական երաժիշտ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքsherylcrow.com
 Sheryl Crow Վիքիպահեստում

Շերիլ Սյուզեն Քրոու (անգլ.՝ Sheryl Suzanne Crow, փետրվարի 11, 1962(1962-02-11)[1], Kennett, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի կատարող, կիթառահար, բաս կիթառահար և երգերի հեղինակ, Գրեմմի մրցանակի իննակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերիլ Քրոունը ծնվել է 1962 թվականի փետրվարի 11-ին Միսսուրի նահանգի Քենեթ քաղաքում[4]։

Նրա հայրը՝ Ուենդել Քրոուն (Wendell Crow), սիրողական ջազ երաժիշտ էր։ Մայրը՝ Բերնիս Քրոունը (Bernice Crow), աշխատում էր որպես երաժշտության դաշնամուրի ուսուցչուհի։ Ծնողները ամեն կերպ երեխաներին (իսկ նրանք չորսն էին) խրախուսել են զբաղվել երաժշտությամբ, այնպես որ, արդեն 6 տարեկանում Շերիլը սկսել է տիրապետել դաշնամուրին, 13 տարեկանում դարձել է դպրոցական երգչախմբի մենակատար, իսկ 14-ում սկսել է երգեր գրել։ Երաժշտությամբ զբաղվելուն զուգահեռ նաև գլխավորել է սպորտային մրցումներին աջակցող դպրոցական պարային խումբը։

Ավարտելով Միսսուրի նահանգի համալսարանը՝ դարձել է դիպլոմավորված մասնագետ։ Բայց Շերիլը սկզբում չի գտել իր տաղանդների այն կիրառումը, որը նա կցանականար։ Ցերեկը երեխաներին երաժշտություն է սովորեցել դպրոցի կրտսեր դասարաններում, իսկ երեկոյան երգել և նվագել է Սենթ Լուիսի քավեր խմբերում։

1986 թվականին հաջողություն գտնելու և նոր հնարավորությունները մասնագիտականորեն իրացնելու համար մեկնել է Լոս Անջելես։ Վերջ ի վերջո նրա բախտը բերել է և հաջողությամբ անցել է Մայքլ Ջեքսոնի, որը պատրաստվում էր «Bad» պրոմոշրջագայությանը, բեք վոկալի խմբի լսումները։ 1989 թվականի սկզբին 18 ամիս տևած մարաթոնը ավարտվել է, և Շերիլը շրջագայությունից հետո վերադարձել է սեփական երգերի հորինմանը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերություն և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերիլը երբեք ամուսնացած չի եղել։ 2003-2005 թվականներին նրա բոյֆրենդն է եղել հեծանվորդ Լենս Արմսթրոնգը[5]։

Նա ունի երկու որդեգրած որդի՝ Ուայեթ Սթիվեն Քրոունը (ծնվ.՝ 29.04.2007)[6] և Լևին Ջեյմս Քրոունը (ծնվ.30.04.2010)[6]։

Առողջական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերիլի մոտ 2003 թվականին ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ։ 2011 թվականի նոյեմբերին՝ հիվանդությունը հաղթահարելուց մի քանի տարի անց, Քրոունի մոտ ախտորոշվել է ուղեղի ուռուցք, որով երգչուհին տառապում է մինչ օրս[7]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tuesday Night Music Club (1993)
  • Sheryl Crow (1996)
  • The Globe Sessions (1998)
  • Sheryl Crow and friends: Live from Central Park (1999)
  • C’mon, C’mon (2002)
  • The Very Best of Sheryl Crow (2003)
  • Wildflower (2005)
  • Hits & Rarities (2007)
  • Detours (2008)
  • Home for Christmas (2008)
  • 100 Miles From Memphis (2010)
  • Feels Like Home (2013)
  • Be Myself (2017)
  • Threads (2019)
  • Evolution (2024)

Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • MTV Unplugged (1995)
  • Live in London (1997)
  • Rockin' the Globe (1999)
  • The Very Best of Sheryl Crow: The Videos (2003)
  • C’mon America 2003 (2003)
  • Wildflower Tour Live from New York (2006)
  • Cougar Town (2010)

Հնչյունավորված ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բոնդիանա» «Վաղը չի մեռնի երբեք» ֆիլմի երաժշտությունը
  • «Ավտոմեքենաներ» անիմացիոն ֆիլմի երաժշտություն
  • «Արհեստական բանականություն» ֆիլմի երաժշտություն
  • «Քաջերի տունը» ֆիլմի երաժշտությունը
  • «Բի մուվի։ Մեղրային դավադրություն» անիմացիոն ֆիլմի երաժշտությունը
  • «Կա-Փեքս մոլորակը» ֆիլմի երաժշտությունը
  • «Ինչպես ջրի երես մնալ» ֆիլմի երաժշտությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  2. https://www.christianpost.com/news/sheryl-crow-explains-why-she-has-a-church-on-her-50-acre-property.html
  3. http://www.rockonthenet.com/grammy/newartist.htm
  4. «Sheryl CROW : История». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 13-ին.
  5. «У Шерил Кроу опухоль мозга» «Новый Взгляд»
  6. 6,0 6,1 Announcing….. Արխիվացված 2007-09-28 Wayback Machine May 12, 2007
  7. Sheryl Crow reveals benign brain tumor: Reps says singer is healthy and happy despite diagnosis — NY Daily News

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերիլ Քրոու» հոդվածին։