Մոնիկա Լևինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոնիկա Լևինսկի
անգլ.՝ Monica Lewinsky
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 23, 1973(1973-07-23)[1][2] (47 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհրեա
ԿրթությունԼոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Lewis & Clark College?[3], John Thomas Dye School?[4], Բևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց[3], Սանտա Մոնիկա քոլեջ[3] և Pacific Hills School?
Գիտական աստիճանհոգեբանություն[5] (դեկտեմբեր 2006)
Մասնագիտություննորաձևության դիզայներ, սոցիալական հոգեբան, գործարար, հոգեբան և ձեռնարկատեր
Ծնողներհայր՝ Bernard Lewinsky?
Monica Lewinsky Վիքիպահեստում

Մոնիկա Սեմիլ Լևինսկի (անգլ.՝ Monica Samille Lewinsky, հուլիսի 23, 1973(1973-07-23)[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), հասարակական և քաղաքական սկանդալի հիմնական մասնակից, որն առաջացել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ նրա սեռական կապի կապակցությամբ, որի հետ նա ծանոթացել է Սպիտակ տանը աշխատելու ժամանակ։ Քլինթոնի կողմից Մոնիկայի հետ նրա ծանոթության բնույթի վերաբերյալ երդման տակ տրված ցուցմունքները կեղծ վկայության մեջ նախագահին մեղադրելու և Քլինթոնի իմպիչմենտի ընթացակարգ սկսելու պատճառ են դարձել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիկա Լևինսկին ծնվել է Սան Ֆրանցիսկոյում և մեծացել Կալիֆոռնիայի տարբեր քաղաքներում[6][7][8]։ Նրա հայրը՝ Բեռնարդ Սոլոմոն Լևինսկին ծնվել է 1920 թվականին Գերմանիայից Սալվադոր փախած գերմանացի հրեաների ընտանիքում[6][9], նրա մայրը՝ Մարշա Քեյ Վիլենսկին ծնվել է լիտվացի հրեա Սամուել Վիլենսկու և նրա կնոջ՝ Պոլեշչուկի ընտանիքում[10]։

Ռուսական ԶԼՄ-ների նյութերի համաձայն՝ նրա հարազատները բնակվում էին Բելառուսի Վիտեբսկի մարզում, և 1987 թվականին նա ժամանել էր Բելառուսական ԽՍՀ։

1995 թվականին Մոնիկան ավարտել է Լյուիսի և Քլարկի (Օրեգոն նահանգ) քոլեջը, որտեղ ուսումնասիրել է հոգեբանություն[6][11]։

Սիրավեպ Քլինթոնի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին վերապատրաստվել է Վաշինգտոնում։ Այդ ժամանակ էլ նա հարաբերություններ է ունեցել Քլինթոնի հետ։

Հետաքննության ընթացքում նրանց բոլոր հանդիպումները բացահայտվել և սպառիչ մանրամասներով ներկայացվել են հանրությանը։ Հայտնի է, մասնավորապես, հետևյալը․

  • մինչ Մոնիկան աշխատում էր Սպիտակ տանը, նրանք կապ չունեին, այն սկսվել է միայն Պենտագոնում ծառայության անցնելուց հետո, սակայն սիրեկանների հանդիպումները նախկինի պես տեղի էին ունենում Սպիտակ տանը (ընդ որում որոշ հանդիպումներ տեղի էին ունենում նույնիսկ Օվալաձև աշխատասենյակում՝ ԱՄՆ նախագահի գլխավոր գրասենյակում)։
  • Քլինթոնն ու Լևինսկին միմյանց փոքրիկ նվերներ են արել։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլ Քլինթոնը և Մոնիկա Լևինսկին 1997 թվականին

Լևինսկին նախագահի հետ իր հարաբերությունները քննարկել է իր մտերիմ ծանոթ Լինդա Թրիփի հետ զրույցներում։

Թրիփը հեռախոսազրույցները փոխանցել է անկախ դատախազ Քենեթ Սթարին, ինչպես նաև իր մեկ այլ ընկերուհուն՝ քաղաքականապես ուղղորդված գրական գործակալին։ Տրիփը ներգրավված է նաև մի շարք այլ քաղաքական սկանդալների մեջ, այդ գործերի հետաքննության հարցում նրա անձնական շահագրգռվածության պատճառները դեռևս պարզ չեն։

Դատախազ Սթարը հարցաքննել է Լևինսկիին, նրանից ընդարձակ ցուցմունքներ և իրեղեն ապացույց է ստացել՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի սերմնահեղուկի հետքերով կապույտ զգեստը։

Այդ դեպքերից մի քանի տարի առաջ Քլինթոնն արդեն հարցաքննվել էր. նա մեղադրվում էր Արկանզասի նահանգապետ եղած ժամանակ պետական ծառայող Պոլ Ջոնսի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։

Քլինթոնը գործի հետ կապված բառացիորեն ասել է հետևյալը․ «Ես չեմ ունեցել սեռական հարաբերություններ այդ կնոջ՝ միսս Լևինսկիի հետ» (անգլ.՝ «I did not have sexual relations with that woman, Miss Lewinsky. There is no sexual relationship»

Իմպիչմենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթարը դավաճանել է իր ձեռք բերած հրապարակայնությանը՝ կազմելով, այսպես կոչված «Սթարի զեկույցը», որը հրապարակվել և տեղադրվել է համացանցում. հանրության հսկայական ուշադրությունը ոչ միայն նախագահի դեմ մեղադրանքի էությանը, այլև գործի՝ այնտեղ շարադրված մանրամասներին։

Այնուհետև ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը գործ է հարուցել Քլինթոնին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ կեղծ վկայության մեղադրանքով, արդարադատությանը խոչընդոտելու և ձայների մեծամասնությամբ նրան իմպիչմենտ է տվել 1998 թվականի դեկտեմբերի 19-ին։ Մյուս երկու մեղադրանքները, սակայն, մերժվել են, մասնավորապես, մեկ այլ կեղծ վկայություն Պոլա Ջոնսի գործով և իշխանության չարաշահման մեջ։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիկա Լևինսկին TED-ում, 2015 թվական

1999 թվականի մարտի 3-ին Լևինսկին հրապարակավ ներողություն է խնդրել գործում իր դերի համար։

Սեփական խոստովանությամբ՝ գործի ընթացքում Լևինսկին հաղթահարել է հսկայական հոգեբանական խնդիրներ՝ կապված ամաչելու, մամուլի և այլ լրատվամիջոցների ուշադրության հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.cnn.com/ALLPOLITICS/1998/08/06/lewinsky.profile/
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.washingtonpost.com/wp-srv/politics/special/clinton/stories/lewprofile.htm
  4. http://articles.latimes.com/1998/feb/01/news/mn-14402/2
  5. https://www.reuters.com/article/people-lewinsky-degree-dc/lewinsky-graduates-from-london-school-of-economics-idUSN2044156920061220
  6. 6,0 6,1 6,2 Leen, Jeff (January 24, 1998)։ «Lewinsky: Two Coasts, Two Lives, Many Images»։ The Washington Post։ էջ A01 
  7. Aiken, Jonathan (August 6, 1998)։ «Who Is Monica Lewinsky?»։ CNN 
  8. Tugend, Tom (January 30, 1998)։ «L.A. temple fends off Lewinsky inquiries»։ j.։ Jewish Telegraphic Agency։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-03-ին 
  9. Pooley, Eric (February 23, 1998)։ «Monica's World»։ TIME 
  10. «Monica’s Mom Defended» August 09, 1998, New York Daily News
  11. Green, Michelle (February 9, 1998)։ «Scandal at 1600»։ People