Էմիլի Ռատակովսկի
Էմիլի Ռատակովսկի անգլ.՝ Emily O'Hara Ratajkowski | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 7, 1991 (32 տարեկան) |
Ծննդավայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և San Dieguito Academy? |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Աշխատավայր | Ֆորդ Մոդելս |
Կայք | emrata.com |
![]() |
Էմիլի Օ’Հարա Ռատակովսկի (Ռատակոուսկի)[2] (անգլ.՝ Emily O'Hara Ratajkowski[3], հունիսի 7, 1991, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն[1][4]), հայտնի է նաև որպես Էմրատա (անգլ.՝ Emrata)), ամերիկացի մոդել և դերասանուհի։ Լայնորեն հայտնի է դարձել Ռոբին Թիքի «Blurred Lines» երգի տեսահոլովակում հանդես գալուց հետո։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմիլի Ռատակովսկին ծնվել է 1991 թվականի հունիսի 7-ին Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանում։ Ծնողները՝ Քաթլին Բալգլին (անգլ.՝ Kathleen Balgley) և Ջոն Դեյվիդ «Ջեյ Դի» Ռատակովսկին (Ռատակոուսկի) (անգլ.՝ John David «J.D.» Ratajkowski), ամերիկացի են։ Մայրը Ֆուլբրայթի ծրագրի շրջանակներում աշխատել է որպես անգլերենի ուսուցիչ և ծանոթացել նկարչի հետ, ումից սովորել է նկարչություն Սան Դիեգոյի Ակադեմիայում։ Դստեր՝ Էմիլիի լույս աշխարհ գալու ժամանակ մայրը 39 տարեկան էր, իսկ հայրը՝ 45: Նրանք ամուսնացած չեն եղել, Էմիլին նրանց միակ երեխան է։ Էմիլին մորը բնութագրել է որպես «ֆեմինիստ և ինտելեկտուալ»։
Ընտանիքն ապրել է Արևմտյան Քենսինգթոնում և Բլումսբերիում։ Երբ Էմիլին 5 տարեկան էր, նրանք տեղափոխվել են ԱՄՆ և հաստատվել Կալիֆոռնիայի շրջանի Սան Դիեգո քաղաքում։ Աղջկա մանկությունը հիմնականում անցել է հարևան Էնսինիթաս քաղաքում՝ օվկիանոսի մոտ գտնվող փոքրիկ տանը։ Մանուկ հասակում Էմիլին եղել է Եվրոպայի տարբեր վայրերում, երկար ժամանակ ապրել է Իռլանդիայի Բանթրի քաղաքում և Իսպանիայի Մալյորկա կղզում։ Հետագայում՝ մինչև լիարժեք զբաղվածությամբ մոդել աշխատելը, նա տևական ժամանակ ամեն ամառ ապրել է Իռլանդիայում։
14 տարեկանում Էմիլին պայմանագիր է կնքել «Ford Models» մոդելային գործակալության հետ։ Նա համատեղել է ուսումը (Սան Դիեգո) մոդելի աշխատանքի հետ (Լոս Անջելես)։ Դպրոցից հետո Էմիլին ընդունվել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, որտեղ մեկ տարի ուսումնասիրել է կերպարվեստ, որից հետո որոշել ամբողջովին նվիրվել մոդելային գործունեությանը։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ford Models»-ի հետ պայմանագրի ավարտից հետո Էմիլի Ռատակովսկին աշխատել է «Forever 21» և «Nordstom» հագուստի ապրանքանիշների հետ, բայց որպես մոդել հայտնի է դարձել լուսանկարիչ Թոնի Դյուրանի հետ մի քանի ֆոտոշարքի նկարահանումներից հետո[5]։ 2009-2010 թվականներին Էմիլին նկարահանվել է «Nickelodeon» հեռուստաալիքի «iCarly» սերիալում[6]՝ կատարելով Թաշիի դերը։
2012 թվականի օգոստոսին Սառա Ջին Անդերվուդի հետ միասին նկարահանվել է «Carl's Jr.» արագ սննդի ցանցի գովազդում։ 2013 թվականին նկարահանվել է Ռոբին Թիքի «Blurred Lines» և Maroon 5 խմբի «Love Somebody» տեսահոլովակներում[7]։ «Blurred Lines»-ում նկարահանումը նրան մեծ ճանաչում բերեց։ YouTube պորտալը ի սկզբանե արգելել էր տեսահոլովակի բաց տարբերակի ցուցադրությունը, սակայն հետո վերադարձրեց այն[8]։
Դրանից հետո Ռատակովսկին սկսեց ավելի շատ նկարահանվել և մերկ հայտնվեց «treats!» ամսագրի շապիկին, որը նա կապում է աղմուկ հանած երկու տեսահոլովակի նկարահանումների հետ[8][9]։ Էմիլին աշխատել է լուսանկարիչ Թոնի Քելլիի հետ, որը լուսանկարել է նրան «GQ» ամսագրի թուրքական տարբերակի շապիկի համար[10]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի փետրվարի 23-ին՝ մի քանի շաբաթվա շփումից հետո, Էմիլի Ռատակովսկին ամուսնացել է դերասան և պրոդյուսեր Սեբաստիան Բեար-ՄաքՔլարդի հետ[11][12][13]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2005 | «Տարի և օր» | |
2014 | «Կորածը» | Էնդի գլխավոր հերոսի՝ Նիքի սիրուհին |
2015 | «Միջավայր» | կամեո |
2015 | «Րոպեում սրտի 128 զարկ» | Սոֆի |
2018 | «Ծովագնացություն» | |
2018 | «Ես ինձ գեղեցիկ եմ զգում» | Մելլորի |
2018 | «Սուտ և գողություն» | |
2018 | «Անտեսանելին» | Վերոնիկա |
2018 | «Բարի գալուստ տուն» |
Սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2009-2010 | «iCarly» | Թաշա |
2015 | «Զինադրվագներ մահից առաջ» | |
2016 | «Պարզից էլ պարզ» | Էլիսոն Լիզովսկա |
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Կատարող | Անվանում |
---|---|---|
2013 | Maroon 5 | «Love Somebody» |
2013 | Ռոբին Թիք | «Blurred Lines» |
2016 | Դիմա Բիլան | «Неделимые» |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.nowmagazine.co.uk/gallery/celebrity-news/36421/1/0/top-10-sexy-emily-ratajkowski-pictures-robin-thicke-s-blurred-lines-model-is-topless-and-naked/1
- ↑ «10 Things You Don't Know About 'Blurred Lines' Model Emily Ratajkowski»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-28-ին։ Վերցված է 2019-02-08
- ↑ https://www.allure.com/story/gone-girl-emily-ratajkowski
- ↑ «Twitter / realemrata: 21 at last!»։ Twitter.com։ Վերցված է 2013-08-10
- ↑ «Who's that girl?»։ Dailymail։ Վերցված է օգոստոսի 3, 2013
- ↑ IMDb.com profile
- ↑ «Robin Thicke - Blurred Lines ft. T.I., Pharrell»։ YouTube։ Վերցված է 2013-04-19
- ↑ 8,0 8,1 Ayers Mike (հուլիսի 22, 2013)։ «Q&A: Emily Ratajkowski on 'Blurred Lines' and Her Song of the Summer»։ Esquire
- ↑ «Issue 3»։ Treats! Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին։ Վերցված է 2013-04-19
- ↑ «Fotoğraf | GQ'nun doğum günü sürprizi: Emily Ratajkowski»։ GQ։ Վերցված է 2013-04-19
- ↑ «IMDb - Movies, TV and Celebrities»։ IMDb։ Վերցված է 2018-03-22
- ↑ «[[:Կաղապար:Metadata.og.title]]»։ www.glamour.ru։ Վերցված է 2018-03-22
- ↑ «HELLO! Russia»։ ru.hellomagazine.com։ Վերցված է 2018-03-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էմիլի Ռատակովսկի կատեգորիայում։ |
- Հունիսի 7 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոդելներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Ֆոտոմոդելներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացիներ լեհական սերմամբ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ