Ես ինձ գեղեցիկ եմ զգում (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ես ինձ գեղեցիկ եմ զգում
I Feel Pretty
I Feel Pretty.png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն
Թվականհունիսի 29, 2018, ապրիլի 20, 2018, մայիսի 4, 2018, մայիսի 10, 2018 և հունիսի 14, 2018[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորAbby Kohn? և Marc Silverstein?
ՊրոդյուսերNicolas Chartier?
Սցենարի հեղինակAbby Kohn? և Marc Silverstein?
ԴերակատարներԷմի Շումեր, Միշել Ուիլյամս, Էմիլի Ռատակովսկի, Rory Scovel?, Aidy Bryant?, Busy Philipps?, Tom Hopper?, Նաոմի Քեմփբել, Լոուրեն Հաթոն, Ադրիան Մարտինես[2], Ռեյֆ Սփալ[2], Sasheer Zamata?[2] և Camille Kostek?
ՕպերատորՖլորիան Բալլհաուս
ԵրաժշտությունՄայքլ Էնդրյուս
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունVoltage Pictures? և Wonderland Sound and Vision?
Տևողություն110 րոպե
Բյուջե32 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ66 900 000 ԱՄՆ դոլար
Պաշտոնական կայքէջ

«Ես ինձ գեղեցիկ եմ զգում» (անգլ.՝ I Feel Pretty), ռեժիսոր Էբբի Քոնի և Մարկ Սիլվերշթեյնի («Խոստանալ չի նշանակում ամուսնանալ», «Երդում», «Ակտիվ որոնման մեջ») ամերիկյան կատակերգությունը: Գլխավոր դերակատարներն են Էմի Շումերը, Միշել Ուիլյամսը, Թոմ Հոփերը, Լորեն Հաթոնը և Նաոմի Քեմփբելը:

Միացյալ Նահանգներում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 20-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսուհու կյանքը բաղկացած է անթիվ դիետաներից և ֆիթնեսի պարապմունքներից: «Փորձն ընդունված է», մտածում է տիեզերքը և խեղճին գցում վարժական հեծանվից: Գլուխը խփելով՝ աղջիկն աննորմալ վստահություն է ձեռք բերում, որ այժմ նա շրջապատի համար հմայիչ է, բայց միևնույն ժամանակ կա մի խնդիր՝ իրականում նրա արտաքինն ընդհանրապես չի փոխվել։ Այսպիսով, հերոսուհին դառնում է «գեղեցկուհի ամբողջ գլխով»[3]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե «STX Entertainment» ընկերությունը նախատեսել էր ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում թողարկել 2018 թվականի հունիսի 29-ին, բայց փետրվարին՝ փորձնական ցուցադրումից և հանրության հիացած արձագանքից հետո, որոշվել է այն թողարկել գարնան կեսին՝ ապրիլի 27-ին[4][5]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է տարաբնույթ կարծիքներ: «Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 34% է, ըստ 197 գրախոսությունների, միջին բալը 10-ից 5,1[6]: «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 47 միավոր՝ ըստ քննադատների 44 գրախոսությունների[7]: «CinemaScore» կայքի հարցմանը մասնակցած հեռուստադիտողները ֆիլմին տվել են B+ գնահատականը՝ ըստ A+ to F սանդղակի:

«Variety»-ից Փիթեր Դեբրյուժը ֆիլմի վերբերյալ հայտնել է չափավոր դրական կարծիք. «Ֆիլմը ոգեշնչող նախադրյալ է այն մասին, որ Ռենեի կերպարանափոխությունն ամբողջությամբ տեղի է ունենում իր գլխում, այդ ժամանակ շրջապատն ապշած է մնում նրա հանկարծակի փոփոխությունից: Ֆիլմը կոնցեպցիա է, որը հարց է տալիս, թե ինչու է այժմյան հասարակությունը խրախուսում կանանց առաջին հերթին վերանայել իրենց ինքնագնահատականը[8]»:

«PopMatters»-ից Քինարդը գրել է. «Եզակի մարդիկ, որոնք չեն ձանձրանում ֆիլմից, նրանք են, ում դա վիրավորում է: Դա կոպիտ սխալ է, որը կարող էր լավը լինել, բայց թույլ չի տալիս հավասարակշռել ինքնատելության հանգեցնող հուզական ջարդը հաղթահարելու համար անհրաժեշտ սրությունն ու նրբությունը: Այն, որ ֆիլմը մոռանում է մեզ ծիծաղեցնել, վերջին վիրավորանքն է[9]»:

«Chicago Tribune»-ից Մայքլ Ֆիլիպսը ֆիլմը 4 աստղից գնահատել է 2՝ դրա վերաբերյալ գրելով. «Ֆիլմը ենթարկվում է հոլիվուդյան բոլոր սխալ հնարքներին: Դա պարզապես ծիծաղելի չէ կամ բավականին տափակ է, և ոչ մի առնչություն չունի էկրանին երևացող մարդկանց հետ[10]»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 2,2 ČSFD — 2001.
  3. "Сюжет фильма Красотка на всю голову"
  4. D'Alessandro Anthony. (փետրվարի 14, 2018)։ «Amy Schumer’s ‘I Feel Pretty’ Now Ready For A Spring Debut»։ Deadline.com։ Penske Business Media։ Վերցված է 2018-6-9 
  5. Lee Ashley (հուլիսի 13, 2017)։ «Amy Schumer Comedy 'I Feel Pretty' Gets Summer 2018 Release»։ The Hollywood Reporter։ Վերցված է հուլիսի 13, 2017 
  6. «I Feel Pretty (2018)»։ Rotten Tomatoes։ Fandango Media։ Վերցված է մայիսի 9, 2018 
  7. «I Feel Pretty Reviews»։ Metacritic։ CBS Interactive։ Վերցված է մայիսի 14, 2018 
  8. Debruge Peter. (ապրիլի 18, 2018)։ «Review: 'I Feel Pretty'»։ Variety։ Penske Business Media։ Վերցված է ապրիլի 19, 2018 
  9. Kinnard J.R. (ապրիլի 18, 2018)։ «'I Feel Pretty' Leaves You Feeling Pretty Bad»։ PopMatters։ Վերցված է մայիսի 7, 2018 
  10. Phillips Michael (ապրիլի 18, 2018)։ «'I Feel Pretty' review: Amy Schumer's fable about fat-shaming is frankly depressing»։ Chicago Tribune։ Վերցված է ապրիլի 19, 2018