Carl's Jr.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլս Ջունիոր
Carl's Jr..png
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և արագ սննդի ռեստորանների ցանց
Հիմնադրված1941
Իրավ. կարգավիճակԳործող
Գլխադասային գրասենյակԱմերիկայի Միացյալ Նահանգներ Կարպինտերիա, Կալիֆորնիա, ԱՄՆ
Մասնաճյուղեր1369 (հունվար, 2013)[1]
ԱրդյունաբերությունԱրագ սնունդ
Կարևոր անձինքԿարլ Կարչեր, Մարգարետ Կարչեր
(հիմնադիրներ)
Վերադաս կազմակերպությունCKE Restaurants
ՀիմնադիրCarl Karcher? և Margaret Karcher?
ԿայքCarlsjr.com
«Carl's Jr.»-ում մատուցվող բեկոնային չիզբուրգեր

«Կարլս Ջունիոր» (անգլ.՝ Carl's Jr.), ամերիկյան արագ սննդի ռեստորանների անդրազգային ցանց։ Ունի շուրջ 1500 արագ սննդի կետեր, որոնք տեղակայված են Միացյալ Նահանգներում, Կանադայում, Բրազիլիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Պուերտո Ռիկոյում, Մալայզիայում, Դանիայում, Կոստա Ռիկայում, Նոր Զելանդիայում, Սինգապուրում, Վիետնամում, Թայլանդում, Էկվադորում, Պանամայում, Ինդոնեզիայում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում, Բահամյան Կղզիներում, Մեքսիկայում և Ռուսաստանում։

Հիմնադրվել է 1941 թվականին Կարլ Կարչերի կողմից։ Հիմնադրման պահին Կարչերը Լոս Անջելեսում ուներ հոթ դոգի մատուցման մի քանի կետեր։ 1945 թվականին Կարչերը Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում արագ սննդի առանձին կետ է բացում, որն անվանում է «Carl’s Drive-In Barbeque»։ 1956 թվականին Կարչերը բացում է «Carl’s Jr.»-ի առաջին երկու ռեստորանները։ Ցանցի առանձնահատկությունն է դառնում սննդի արագ սպասարկումը և այցեքարտային պատկերանիշը, որում պատկերված է դեղին գույնի ժպտացող աստղ։

«Hardee's» ցանցի հետ հանդիսանում է «CKE Restaurants» ընկերության ստորաբաժանումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]