Ժպիտիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանրահայտ դեղին ժպտացող դեմքը

Ժպիտիկ (անգլ.՝ smiley - ժպտացող) դեղին գույնի ժպտացող դեմք։ Ստեղծվել է Հարվի Բալի կողմից 1963թ.-ին։

Այս տերմինը լայնորեն կիրառվում է նշելու համար այլ դեմքիկներ՝ հնարավոր է ոչ դեղին գույնի և ոչ ժպտացող։ Ինտերնետում, և մասնավորապես սոցիալական կայքերում այս պատկերները հաճախ օգտագործվում են էմոցիաներ արտահայտելու նպատակով, հետևաբար նրանց կարելի է անվանել հուզապատկերներ։ Որոշ հուզապատկերներ, օրինակ՝ «:-)» և «;-)», որոնք ներկայացնում են ժպտացող դեմքեր, հաճախ անվանվում են ժպիտիկներ։ Ժպտացող, երկու կետերով արտահայտված աչքերի և կիսակամարաձև բերանի կլոր դեմքի առաջին հայտնությունը եղել է New York Herald Tribune թերթում 1953թ.-ի մարտի 10-ին։

Պատմություն[խմբագրել]

Ժպիտիկի առաջին հայտնությունը «Լիլի» գովազդային գործակալությունում, 1953թ.
«Ժպտացող» ջրային աշտարակ Իլինոյսում

Գունավոր ժպիտիկը՝ կլոր դեղին ժպտացող մարմին, կետերով աչքերով ստեղծվել է Հարվի Բելի կողմից 1963թ.-ին ամերիկյան ապահովագրական ընկերության համար, որին անհրաժեշտ էր ներքին ագիտացիա՝ իր աշխատողների հոգեկան աշխարհը հանգստացնելու նպատակով։ Բելը երբեք չի փորձել օգտվել, տարածել կամ պահպանել պատկերը և վերջինս ավելի շուտ հայտնվեց հասարակական բնագավառ, քան այն պահպանելու որևէ քայլեր կձեռնարկվեին։ Բելը երբեք ֆինանսական շահույթ չի ունեցել, բացառությամբ նրա ստեղծման նախնական գումարը՝ 45$։ Seattle գովազդային ընկերություն David Stern de David Stern Inc-ը մեկ այլ պատկեր է օգտագործել 1967թ.-ին Washington Mutual-ի ագիտացիայի շրջանակներում, սակայն նա նույնպես չի փորձել այն պահպանել։

Պատկերը առավել հայտնի դարձավ 1970-ակնների սկզբներին երկու եղբայրներ՝ Մյուրեյ և Բերնարդ Սփեյների կողմից, որոնք այն օգտագործում էին առևտրային նպատակներով։ Նրանք արտադրում էին մակարոններ, բաժակներ, կարճ վերնաշապիկներ և իրենց լոգոյով և կարգախոսով՝ «Ձեզ լավ օր ենք մաղթում» տիպեր։ Մինչև 1972թ. ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 50 միլիոն մակարոն։ 1990թ. սկզբներին ժպիտիկը նորից է հայտնվում՝ որպես տեխնո մշակույթի խորհրդանիշ, հատկապես Միացյալ Թագավորությունում այն ասոցիացվում էր էքստազիի հետ։ Այս ընթացքում Ֆրանկլին Լուֆրանին՝ Լոնդոնում SmileyWorld կազմակերոպության նախագահը հավաստիացնում էր, որ լոգոն ստեղծել էր 1971թ.-ին որպեսզի կարողանա եվրոպական առօրյայում լավ նորություններ ընդգծել և մարդկանց ժպիտ պարգևել։ Նա արտադրանքի մի ամբողջական գամմա ստեղծեց՝ լոգոն օգտագործելով որպես ապրանքանիշ։ Վերջինս այսօր գրանցված է Ֆրանկլին Լուֆրանիի կողմից ավելի քան 100 երկրներում՝ հասարակական շերտերի մեծ մասին տրամադրելով ապրանքներ և ծառայություններ։ 1997թ.-ին նրա որդին՝ Նիկոլա Լուֆրանին, զարգացրեց լոգոյի հարյուրավոր այլ տեսակներ՝ օգտագործելով տարբեր արտահայտություններ և կատեգորրիաներ, ինչպես՝ մետեո, մասնագիտություններ, երկրներ, կենդանիներ, առարկաներ և այլն։ Նա ստեղծեց նաև մարդու մարմնով մի տարբերակ։ Դրանք ինտերնետում հասանելի առաջին «առանց մեկանաբանությունների» հուզապատկերներն էին։

Ժպիտիկի կիրառությունը ինտերնետում և ինֆորմատիկայիում[խմբագրել]

Սքոթ Ֆալմանի առաջարկած ժպիտը

Ժպիտիկի տպման տարբերակի համար օգտագործվել է առաջին համակարգիչների և ներքոհիշյալ մեքենաների 1 և 2 տառաչափը (1981) (սև և սպիտակ)։ Ժամանակակից համակարգիչների համար Մայքրոսոֆթ Վինդոուզի բոլոր տարբերակները սկսած Windows 95-ից կարող են ներկայացնել ժպիտիկը, որը Windows Glyph List-ի մասն է կազմում, չնայած որ բոլոր տառատեսակները չեն համապատասխանում նրա տառատեսակին և բոլոր ծրագրերը Յունիկոդի հետ համատեղելի չեն։

Unicode տառատեսակով հետևյալ ժպիտիկներ են՝

0x2639 Սպիտակ տխուր դեմք
0x263a Սպիտակ ժպտացող դեմք
0x263b Սև ժպտացող դեմք

Բավականին վերջերս ժպիտիկների տարատեսակներ են տարածվել ինտերնետում, հատկապես ֆորումներում և ակնթարթային հաղորդագրություններում։

Սոցցանցերում հանդիպող պատկերները[խմբագրել]


Առաջին անգամ կետադրական նշաններով տրամադրություններ արտահայտող ։-) և ։-( պատկերները 1982թ. սեպտեմբերի 19-ին առաջարկել է Սքոթ Ֆալմանը։ Հետագայում սոցցանցերում տարածում են գտել ուրիշ այլ պատկերներ։ Դրանք արտահայտում են պատկերն ուղարկողի տրամադրությունը և նշանակում են, որ նա՝

Պատկերը Նշանակությունը Պատկերը Իմաստը
։-) կամ ։) կամ ։-))) Ժպտում է՝ հավանում է ասվածը։ B-) Ակնոցավոր մարդ
;-) Աչքով է անում։ *<|։-) Սանտա Կլաուս[1]
։-( կամ ։( Տխրեց՝ ասվածը չհավանեց։ ։-][ Գանգ
։-D Ծիծաղում է։ Э։- Եղջերու
։'-D Ծիծաղում է՝ արցունքոտվելու չափ։ <3 Սիրտ
։-| Անտարբեր է։ </3 Կոտրված սիրտ
։-/ Նեղացավ։ @-'-,'-,----- Վարդ
։-P Լեզու է ցույց տալիս։ )'( Վառվող մարդու տարբերանշանը։
։*( Լացում է։ @@@@@@@8-) Մարջ Սիմփսոնը։
։-! Զզվում է։ (_8(I) Հոմեր Սիմփսոնը։

Ժպիտիկներ ՍՊԸ[խմբագրել]

Ժպիտիկը 1971թ.-ին Ֆրանկլին Լուֆրանիի կողմից ստեղծած ապրանքանիշ է, որը ղեկավարում է SmileyWorld ՍՊԸ-ն։ Այն վաճառվում է ամբողջ աշխարհում՝ բազմաթիվ կենսաոճերում։ Ապրանքանիշն օգտագործում է օրգանական բամբակ՝ շրջակա միջավայրի և նրա հետ առնչվող մարդկանց կյանքի պահպանության նպատակով։ Հավաքված շահույթի 10 %-ը հասնում է Smiley World Association բարեգործական կազմակերպությանը, որը բազմաթիվ երկրներում ակտիվորեն զբաղվում է սոցիալական հարցերով։ Նրա փիլիսոփայությունն է՝ Կիսիր ժպիտդ նրանց հետ, ովքեր ունեն դրա կարիքը։

1997թ.-ին Ֆրանկլինի որդին՝ Նիկոլա Լուֆրանին սկսեց ստեղծել ժպիտիկի օրիգինալ լոգոյի վրա հիմնված հուզապատկերների նոր աշխարհ։ Այսօր ավելի քան 1 200 պատկերներ են օգտագործվում Smileyworld կոչվող ապրանքանիշից։ Այն հիմնված է հաղորդակցության սկզբունքի վրա, որի նպատակն է օգնել մարդկանց ավելի լավ հաղորդակցվել տարբեր հասարակական արտահայտման միջոցների օգնությամբ (նվերներ, բացիկներ և այլն)։ Այն նաև դաստիարակչական ծրագիր է գրքերով, խաղերով, ինտերակտիվ արտադրատեսակներով, ինչպես կենսակերպի միջոցները (նորաձևություն, աքսեսուարներ և ալն)։

Օրինական գործունեություն[խմբագրել]

Ժպիտիկի սարկաստիկ օգտագործում, 2010թ.

Ժպիտիկը ապրանքանիշ է, որը գործում է 1971թ.-ից։ Անունը և լոգոն այժմ օգտագործվում են ավելի քան 100 երկրներում՝ 25 արտադրատեսակների և ծառայությունների կատեգորիաների համար։ Ավելի քան 1 200 էմոպատկերներ տեղադրված են Կոնգրեսի Վաշինգտոնյան Գրադարանի կողմից և պաշտպանվում են Քոփիրայթի Համաշխարհային Կոնվենցիայով (Universal Copyrights Convention)։ Վերջին 10 տարիների ընթացքում Smileyworld ՍՊԸ-ն ստորագրել է լիցենզիայի համաշխարհային 800 պայմանագիր և իր իրավունքներն օգտագործել է 5 մայրցամաքների բոլոր կարևոր երկրներում՝ արտադրանքի և ծառայությունների կատեգորիաների մեծ մասով։ SmileyWorld ՍՊԸ-ն աշխատում է ավելի քան 60 իրավաբանական գրասենյակների հետ՝ իր ինտելեկտուալ սեփականության պաշտպանության նպատակով։

ԱՄՆ-ում Wal-Mart-ը հավաստիացնում է, որ ձեռք է բերել ժպիտիկի օգտագործման իրավունք, սակայն ֆրանսիական ձեռնարկություն SmileyWorld-ը 10 տարի է, ինչ գնել է այդ իրավունքը։ Ֆրանսիայում ժպիտիկի օգտագործման իրավունքով ճանաչվել է SmileyWorld-ը, որը հաղթել է դատական գործընթացը Pier Import-ի դեմ, մյուս կողմից էլ Լուֆրանի ընտանիքը վաճառել է իր լիցենզիաները այնպիսի հայտնի ապրանքանիշերի, ինչպիսիք են՝ Levi Strauss and Co., M&M’s- ի Mars Incorporated և Agfa-Gevaert ֆիլմերի գերմանական ընկերությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]