Այրվող մարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2010 թ. օդից արված լուսանկարը պատկերում է "C" տեսքով ժամանակավոր քաղաքը։

Այրվող Մարդը (անգլերեն՝ Burning man), Նևադայի Ռինո քաղաքից մոտ 193 կմ դեպի հյուսիս գտնվող Բլեք րոք (անգլերեն՝ Black rock desert) անապատում ամեն տարի տեղի ունեցող իրադարձություն է։[1] Իրադարձությունը տևում է ութ օր՝ օգոստոսի վերջին երկուշաբթիից մինչեւ ամերիկյան Աշխատանի օրը (անգլերեն՝ Labor Day): Իրադարձությունն ավարտվում է շաբաթ երեկոյան վառելով հսկա փայտե մարդու նմանակը, որն ութ օրում ստեղծված արվեստի արդյունքն է։

Իրադարձությունը բնութագրվում է որպես ամբողջովին իրենց վրա հենվելով ծայրահեղ ինքնահաստատման հանրություն ստեղծելու փորձ (անգլ.՝ radical self-expression, and radical self-reliance)[2]:

)'(-ը Վառվող մարդուն պատկերանշանն է։
Իրադարձությունը կամընտրական է հագուստի պահով, և հասարակական մերկությունը տարածված է։

Իրադարձության ութ օրերի ընթացքում մասնակիցները անապատում տարբեր արվեստի ստեղծագործություններ են անում, իրար հետ շփվում, վայելում ուրիշների ստեղծած արվեստը, գոյատևում սեփական ուժերին ապավինելով (ամեն մասնակից պատասխանատու է իր ուտեստի, ըմպելիքի, տաքությունից, քամուց, և ցրտից պաշտպանվելու, քնելու տեղի, մաքրության, և իրադարձությունից հետո անապատը սեփական մնալու որևէ հետքից մաքրելու համար): Մասնակիցները ազատ են անձնական արտահայտության ձևեր գտնելու մեջ, ինչպիսիք են անձնական հագուստի լինելու կամ չլինելու և նրա ինչպիսության ընտրությունը։

1999 իրադարձության նեոնե խողովակներով Մարդը

Առաջին փայտե մարդու նմանակը վառվել է 1986 թվականին Սան Ֆրանցիսկոյի ափերից մեկում, մի խումբ ընկերների միջոցով։ Հետագայում, մասնակիցների թիվը շատացել է և վայրը փոխվել Նեվադայի անապատ։

Այրվող մարդը կազմակերպվում է Բլեք Ռոք Սիթի, ՍՊԸ-ի միջոցով։ 2008 թվականին 49,599 մարդ են մասնակցել Այրվող մարդուն։[3]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]