Burning Man
Burning Man | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | պարբերական իրադարձություն, arts festival? և կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Վայր | Black Rock Desert? |
Առաջինը | 1986 |
Հիմնադիր | Լարի Հարվեյ, John Law? և Cacophony Society? |
burningman.org(անգլ.) | |
![]() |

Burning Man, Նևադայի Ռինո քաղաքից մոտ 193 կմ դեպի հյուսիս գտնվող Բլեք րոք (անգլերեն՝ Black rock desert) անապատում ամեն տարի տեղի ունեցող իրադարձություն է[1]։ Իրադարձությունը տևում է ութ օր՝ օգոստոսի վերջին երկուշաբթիից մինչև ամերիկյան Աշխատանի օրը (անգլերեն՝ Labor Day): Իրադարձությունն ավարտվում է շաբաթ երեկոյան վառելով հսկա փայտե մարդու նմանակը, որն ութ օրում ստեղծված արվեստի արդյունքն է։
Իրադարձությունը բնութագրվում է որպես ամբողջովին իրենց վրա հենվելով ծայրահեղ ինքնահաստատման հանրություն ստեղծելու փորձ (անգլ.՝ radical self-expression, and radical self-reliance)[2]:

Իրադարձության ութ օրերի ընթացքում մասնակիցները անապատում տարբեր արվեստի ստեղծագործություններ են անում, իրար հետ շփվում, վայելում ուրիշների ստեղծած արվեստը, գոյատևում սեփական ուժերին ապավինելով (ամեն մասնակից պատասխանատու է իր ուտեստի, ըմպելիքի, տաքությունից, քամուց, և ցրտից պաշտպանվելու, քնելու տեղի, մաքրության, և իրադարձությունից հետո անապատը սեփական մնալու որևէ հետքից մաքրելու համար)։ Մասնակիցները ազատ են անձնական արտահայտության ձևեր գտնելու մեջ, ինչպիսիք են անձնական հագուստի լինելու կամ չլինելու և նրա ինչպիսության ընտրությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականի հունիսի 21-ին Հարվին եւ Ջերի Ջեյմսը օգտագործելով մնացորդային փայտանյութ, կառուցեցին առաջին փայտե արձանը՝ վառելու համար։ Հունիսի 22-ին նրանք եւ մի քանի ընկերներ հավաքվեցին Սան Ֆրանցիսկոյի Բեյքր Բիչում եւ վառեցին 2.4 մ բարձրությամբ մարդանման արձան ու փոքրիկ փայտե շուն։ Հարվին հետագայում նկարագրեց այս քայլը որպես ինքնաբուխ «արմատական ինքնարտահայտում»։
1987 թվականին «Մարդու» արձանը հասավ 5 մ բարձրության, իսկ 1988-ին՝ արդեն 9 մ։ Այդ թվականին Հարվին առաջին անգամ պաշտոնապես կոչեց միջոցառումը Burning Man (Այրվող մարդ):
1990-ին Քեւին Էվանսը եւ Ջոն Լոն ծրագրեցին առանձին միջոցառում Նեւադա նահանգի Բլեք Ռոք անապատում՝ հեռավոր եւ գրեթե անհայտ պլայայում։ Միջոցառումը ներկայացվեց որպես Zone Trip No. 4՝ ազդված «A Bad Day at Black Rock» ֆիլմից։ Նույն թվականին Բեյքր Բիչում այրման արարողությունը ընդհատվեց այգու ոստիկանության կողմից՝ թույլտվության բացակայության պատճառով։ Մարդու արձանը վերակառուցվեց Դեն Միլլերի կողմից՝ հենց ժամանակին՝ տեղափոխելու այն նոր վայր։
Առաջին օրերին միջոցառման մասին տարածվում էր միայն բանավոր, մասնակցությունը ինքնաբուխ էր։ 1991-ին միջոցառումը ստացավ իր առաջին օրինական թույլտվությունը, իսկ արդեն 1998-ից միջոցառման անցկացման մշտական վայրը դարձավ Բլեք Ռոք անապատը:
2013-ին ստեղծվեց «Burning Man Project» ոչ շահույթային կազմակերպությունը, որն այժմ վերահսկում է միջոցառումը։
2020-ին առաջին անգամ միջոցառումը չեղարկվեց։ Չնայած այս որոշմանը, մարդիկ հավաքվեցին Օվկիանոսյան լողափում եւ Բլեք Ռոք անապատում՝ կազմակերպելով ոչ պաշտոնական միջոցառումներ։
2021-ին միջոցառումը կրկին չեղարկվեց։ Այնուամենայնիվ, անցկացվեցին առցանց միջոցառումներ։ Անապատում անցկացվեց 20,000 մարդու ոչ պաշտոնական հավաք, իսկ արձանը փոխարինվեց անօդաչու սարքերի լույսային ներկայացմամբ։
2023-ին միջոցառման ընթացքում ուժեղ անձրևներ և ջրհեղեղ եղան, որի պատճառով շարժը դադարեցվեց։ Մեկ մարդ մահացավ, հազարավորները մնացին կաթվածահար վիճակում։
2024-ի օգոստոսի 25-ին՝ միջոցառման առաջին օրը, մահացավ մի կին մասնակից։ Հաջորդ օրը հաղորդվեց, որ առաջին անգամ 2011-ից սկսած տոմսեր մնացել են չվաճառված։ Փառատոնի վերջին օրը ուժեղ փոշոտ փոթորիկ եղավ՝ առաջացնելով երկար հերթեր։
Burning Man Project-ը 2024 թվականի հոկտեմբերին սկսեց դրամահավաք արշավ՝ 2025-ի միջոցառման համար հավաքելու $20 միլիոն։ Դեկտեմբերին հայտարարվեց, որ դեռևս $14 միլիոն է անհրաժեշտ։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Burning Man-ի բնորոշ գիծն է մեծածավալ ինտերակտիվ ինստալյացիոն արվեստը, ստեղծագործական արտահայտումը փառատոնի ընթացքում խրախուսվում է տարբեր ձևերով։ Երաժշտությունը, ներկայացողական արվեստը և թատրոնը հաճախ են ներկայացվում ճամբարներում և քաղաքի՝ նախապես կառուցված հատուկ հատվածներում։ Արվեստի գործերը տեղադրվում են բաց պլայայում՝ քաղաքի փողոցներից դուրս։ Ամեն տարի հարյուրավոր արվեստի գործեր, փոքրից մինչև խիստ մեծածավալ, բերվում են Բլեք Ռոք Սիթի։
Էլեկտրոնային երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեկտրոնային երաժշտության վրա կենտրոնացած ճամբարները, որտեղ հաճախ ելույթ էին ունենում կենդանի դիջեյներ, սկսեցին հայտնվել 1992 թվականից՝ որպես Սան Ֆրանցիսկոյի շրջանի ռեյվ մշակույթի ազդեցություն։ Terbo Ted-ը համարվում է Burning Man-ի պատմության առաջին դիջեյը, որը բացել է ելույթը Ժան Միշել Ժարի ստեղծագործությամբ՝ նվագարկելով այն վինիլային սկավառակից։ Դիջեյները սովորաբար զբաղեցնում էին Պլայայի եզրագծում գտնվող տարածք, որը ստացել էր «Թեքնո գետտո» անվանումը։ Հետագա տարիներին քաղաքի հիմնական ճամբարի որոշ ճյուղեր վերապահվեցին «ձայնային ճամբարների» համար՝ սահմանափակումներով ձայնի հզորության և բարձրախոսների դիրքի վերաբերյալ, որոնք ուղղվում էին Բլեք Ռոք Սիթիի կենտրոնից հեռու։
Կանոնները շրջանցելու համար հայտնվեցին նաև մուտացված մեքենաներ՝ կենդանի դիջեյներով և հզոր ձայնային համակարգերով։ Մի շարք խոշոր էլեկտրոնային երաժշտության ճամբարներ, օրինակ՝ Opulent Temple և Robot Heart, ճանաչված և մշտապես վերադարձող մասնակիցներ են դարձել Burning Mna-ում: Տարբեր ժանրեր և ժամանակաշրջաններ ներկայացնող հայտնի դիջեյներ և պրոդյուսերներ ելույթ են ունեցել միջոցառման ընթացքում։ Սակայն նախապես սպասվող միջոցառումների կամ նվագող արտիստների անունների հրապարակումը խրախուսված չէ՝ անմիջականության ոգուն համահունչ մնալու համար։
Վերջին տարիներին որոշ մասնակիցների շրջանում մտահոգություններ են առաջացել, որ միջոցառման մեջ սկսել են հայտնվել «հոսքային» էլեկտրոնային պարի երաժշտության ավելի ու ավելի հայտնի ներկայացուցիչներ։ 2015 թվականին կազմակերպիչները ստեղծեցին նոր տարածք՝ Deep Playa Music Zone (DMZ) անվանմամբ, որը նախատեսված էր արվեստի մեքենաների համար, որոնք ելույթ էին ունենում կենդանի դիջեյներով։
«Ոչ մի հետք չթողնելու» սկզբունքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև այն վայրը, որտեղ անցկացվում է փառատոնը բնակեցված չէ, սակայն շրջակայքում կան բազմաթիվ կենդանիներ և բուսատեսակներ։ Burning Man-ի կողմնակիցները նշում են, որ մասնակիցները խրախուսվում են հետևել «ոչ մի հետք չթողնելու» (Leave No Trace — LNT) սկզբունքին և չաղտոտել տարածքը , որը հայտնի է որպես MOOP (արտաքին աղբ)։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Burning Man-ին հասցեագրվող հիմնական քննադատությունը ածխաթթու գազի արտանետումների ու կուտակված աղբի վերաբերյալ են: Մասնավորապես, դեռ 2006-ին բնապահպանական կազմակերպություններից մեկը գնահատել է, որ այդ տարի փառատոնի կազմակերպիչները պատասխանատու են մոտ 27,000 տոննա ածխաթթու գազի արտանետման համար:
2007 թվականի թեման՝ «Կանաչ Մարդը», ևս արժանացավ քննադատության, մասնավորապես՝ "Crude Awakening" արվեստի գործի պատճառով, որը 99 ոտնաչափ (մոտ 30 մետր) բարձրությամբ նավթահան աշտարակ էր։ Այն այրել էր մոտ 900 գալոն (3,400 լիտր) ավիավառելիք և 2,000 գալոն (7,600 լիտր) հեղուկ պրոպան՝ ստեղծելու համար 300 ոտնաչափ (91 մ) բարձրությամբ սունկանման պայթյունային ամպ։
Փառատոնի ածխածնային հետքը որոշ չափով փոխհատուցելու նպատակով 2007 թվականին կառուցվել են 30 և 50 կիլովատ հզորությամբ արևային վահանակներ՝ որպես մշտական կառույցներ, որոնք տարեկան մոտ 559 տոննա ածխաթթու գազի արտանետում պետք է փոխհատուցեն։ "Burn Clean Project" կամավորական նախաձեռնությունը նպաստել է դիզելային վառելիքի փոխարինմանը կենսադիզելով։

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Այրվող մարդ՝ Հաճախակի տրվող հարցեր (անգլերեն)
- ↑ «What is Burning Man?» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Burning Man» հոդվածին։ |
|