Ռինո
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ռինո | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1858 թ. | ||
Մակերես | 285,2682 կմ² | ||
ԲԾՄ | 1373±1 մետր | ||
Բնակչություն | ▲245 255 մարդ (2016)[1] | ||
Ժամային գոտի | Խաղաղօվկիանոսյան ժամային գոտի | ||
Հեռախոսային կոդ | 775 | ||
Փոստային ինդեքսներ | 89500–89599 | ||
Պաշտոնական կայք | reno.gov(անգլ.) | ||
| |||
Ռինո (անգլ.՝ Reno), քաղաք ԱՄՆ-ի Նևադա նահանգի արևմուտքում: Ուոշո շրջանի վարչական կենտրոնն է: Բնակչությունը կազմում է 233 294 մարդ[2]: Նևադա նահանգում բնակչության թվաքանակով 4-րդն է՝ Լաս Վեգասից, Հենդերսոնից և Նորթ-Լաս-Վեգասից հետո: Քաղաքը գտնվում է Սիեռա Նևադա լեռնաշղթայի լեռնահովիտների մոտ, Տախո լճից՝ 80 կմ հեռավորության վրա:
Ռինոն հաճախ անվանում են «Ամենամեծ փոքրիկ քաղաքն աշխարհում» (անգլ.՝ The Biggest Little City in the World): Քաղաքը հայտնի է բազմաթիվ խաղատներով, հենց այստեղ է հիմնվել խաղաքարտերի «Caesars Entertainment Corporation» խոշոր ընկերությունը:
Քաղաքն անվանվել է Ռինո՝ ի պատիվ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի հերոս Ջեսե Ռենոյի:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2000 թվականի մարդահամարի արդյունքների՝ Ռինոյում ապրում է 180 480 մարդ, որոնցի 73 904-ն ունեն անձնական տներ: Բնակչության մեծ մասը կազմում են սպիտակամորթները՝ 77,5 %, 19,2 %՝ լատինամերիկացիներ, ասիացիները՝ 5,3 %, հաջորդում են աֆրոամերիկացիները՝ 2,6 %, հնդկացիները՝ 1,3 %, հավայացիները և Օվկիանիայի գաղթականները՝ 0,6 %:
2008 թվականին Ռինոյի բնակչությունը հասավ մինչև 217 016 մարդ, 2013 թվականին՝ մինչև 233 294[2]:
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռինոն գտնվում է Խաղաղ օվկիանոսի և Հյուսիսային Ամերիկայի սալերի բախման վայրում: 2008 թվականին գրանցվել է մի շարք երկրաշարժերի աննախադեպ դեպք, որը տևել է ավելի քան երկու ամիս, օրական 3 անգամ՝ անընդհատ աճող ուժգնությամբ (առավելագույնը 5.0՝ ըստ Ռիխտերի սանդղակի): Ռինոն գտնվում է Սիեռա Նևադա լեռան անձրևային ստվերում: Ռինոյի կլիման կիսաանապատային է:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի եկամտի հիմնական աղբյուրը թղթախաղային բիզնեսն է[3]: Ռինոյում խաղատունն աշխատում է 1931 թվականից: Մինչև Լաս Վեգասի բարգավաճման պահը՝ Ռենոն նույնիսկ պահպանում էր Միացյալ Նահանգների խաղային մայրաքաղաքի կոչումը: Վերջին 20 տարիներին քաղաքը «հնդկացիական խաղատների» բարգավաճման պատճառով փոքր-ինչ կորցրել է իր դիրքերն այդ ոլորտում և հիշատակվել է Լաս Վեգասի վերելքից բարձր:
Ռենոն և շրջակայքը կլիմայական հանրաճանաչ առողջարանային վայրեր են: Քաղաքը հայտնի է իր լեռնադահուկային առողջարաններով[3]:
Զարգացած է շինանյութերի, էլեկտրոնային սարքավորումների արտադրությունն ու քիմիական արդյունաբերությունը:
Ռինոյում գործում են մի քանի խոշոր ընկերությունների գլխամասային գրասենյակներ, օրինակ՝ «International Game Technology», «PC-Doctor», «Port of Subs»:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանադա, Յելլոունայֆ
Ռուսաստան, Նալչիկ
Իսպանիա, Սան Սեբաստիան
Չինաստանի Հանրապետություն, Թայչժուն
Թաիլանդ, Ուդոնտհանի
Իսրայել, Հացոր-հա-Գլիլիթ
Չինաստան, Շենժեն
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.census.gov/programs-surveys/popest/data/tables.2017.html
- ↑ 2,0 2,1 «Reno (city) QuickFacts from the US Census Bureau»։ quickfacts.census.gov։ Վերցված է 2015-11-11
- ↑ 3,0 3,1 «Рино - обитель казино, ломбардов и ...пенсионеров»։ Новости Владивостока։ 26 марта 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին։ Վերցված է 2010-08-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|