Քաոս (ֆիլմ, 2005)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաոս
անգլ.՝ Chaos
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
 ԱՄՆ[2]
 Կանադա
Ժանրքրեական թրիլլեր, ֆիլմ կողոպուտի մասին[3] և մարտաֆիլմ
Թվականդեկտեմբերի 15, 2005 և 2006
Լեզուանգլերեն
ՌեժիսորTony Giglio?
ՊրոդյուսերGavin Wilding? և Mark Williams?
Սցենարի հեղինակTony Giglio?
ԴերակատարներՋեյսոն Սթեթհեմ, Ռայան Ֆիլիփի, Ուեսլի Սնայփս, Ջյուսթին Ուոդել, Քիգան Քոնոր Թրեյսի, Հենրի Չերնի, Նիքոլաս Լեա, Ջեսիկա Սթին, Նատասիա Մալթե, Թայ Օլսոն, Maciej Damięcki?, Մայքլ Ադամթուեյթ, Պասկալ Հաթոն, Թերրի Չեն, Աարոն Դուգլաս, Գարվին Քրոս, Bill Mondy?, Ֆուլվիո Չեչերե, John Cassini?, Kirsten Williamson?, Nigel Vonas?, Փոլ Փերի, Rob LaBelle?, Մայք Դոփուդ և Sage Stallone?
ՕպերատորՌիչարդ Գրեյտրեքս
ԵրաժշտությունԹրևոր Ջոնս
ՄոնտաժSean Barton?
Պատմվածքի վայրՍիեթլ
Նկարահանման վայրՎանկուվեր
Տևողություն106 րոպե

Քաոս (անգլ.՝ Chaos), 2005 թվականի ֆիլմ, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Թոնի Ջիլիոն է։ Ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի համատեղ ջանքերով։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ջեյսոն Սթեթհեմը, Ռայան Ֆիլիպը և Ուեսլի Սնայփսը[4][5] :

Ֆիլմի գովազդային կարգախոսն է՝ «Ով է այստեղի «առնետը»[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անձրևոտ գիշեր կամրջի վրա ստեղծված իրավիճակի ժամանակ, տեսուչ Յորքը անգիտակցաբար գնդակահարել է երիտասարդ պատանդ աղջկան, իսկ նրա զուգընկերը՝ տեսուչ Քվենտին Քոներսին (Ջեյսոն Սթեթհեմ) ստիպված է եղել գնդակահարել դիմադրող զավթիչներին։ Անմեղ մարդու մահը գրավում է ԶԼՄ-ների ուշադրությունը, և ոստիկանությունը ստիպված է լինում Քոներսին ժամանակավորապես հեռացնել պարտականությունների կատարումից։

Որոշ ժամանակ անց, Լոուրենսը (Ուեսլի Սնայփս) և չորս այլ ծանր զինված հանցագործները պատանդներ են վերցնում բանկում։ Նրանք համաձայնվում են խոսել միայն հեռացված Քոներսի հետ, որին անմիջապես դնում են իր հին պաշտոնին։ Երիտասարդ տեսուչ Շեյն Դեքերի հետ միասին (Ռայան Ֆիլիպ), որի մասին նա բարձր կարծիք չուներ, Քոներսը ընդունում է նրա հետ հետաքննություն սկսելու առաջարկը։ Պայթյունից հետո, որտեղ պատանդները չեն մահանում այլ ազատվում են, հանցագործներին հաջողվում է փախչել՝ օգտվելով համընդհանուր խուճապից ու քաոսից։ Ավելի ուշ քննիչներն իմանում են, որ բանկի համակարգչային համակարգում տեղադրած էր ծրագիր, որը մեկ միլիարդ դոլար էր գողացել պայթյունից առաջ։

Աշխատելով մի քանի վկայությունների վրա և փորձելով չհանդիպել միմյանց, Քոներսը և Դեքերը հանգում են տարբեր տեսությունների։ Չնայած Կոններսը վստահ է, որ կողոպուտը ինչ-որ կերպ կապված է կամրջի վրա տեղի ունեցած փոխհրաձգության հետ, նա այլ կապեր չի տեսնում՝ վերադառնալով ստանդարտ ոստիկանական ընթացակարգերին՝ հանցանշանների որոնման և վկաների հարցաքննությանը։ Միևնույն ժամանակ, Դեքերը զգում է, որ մեծ ծրագիր է թաքնված այս քաոսի հետևում, որը հիմնված է քաոսի տեսության վրա. այստեղ, առաջին հայացքից, քաոսային իրադարձությունները, որոնք միմյանց հետ ընդհանուր որևէ բան չունեն, համարվում են միմյանց հետ կապված։ Դեքերը կասկածում է, որ կողոպուտի կազմակերպիչն այնպիսի մանրամասն ու խճճված ծրագիր է կազմել, որ մեկ այլ մարդ ստիպված է լինում օգտագործել քաոսի տեսությունը, որպեսզի գոնե ինչ-որ կերպ կապի այդ իրադարձությունները միմյանց հետ։

Միասին աշխատելով՝ երկու խուզարկուներն էլ սկսում են հարգել միմյանց՝ հասկանալով, որ նրանք պետք է միասին ներդնեն իրենց գիտելիքներն ու մտահաղացումները, հակառակ դեպքում նրանք ոչ մի կերպ չեն հասնի ճշմարտության բացահայտմանը։

Հարձակվելով երկու կողոպտիչների հետքի վրա՝ խուզարկուները գրոհում են նրանց տները, սակայն երկու կողոպտիչները զոհվում են փոխհրաձգության ժամանակ, իսկ ոստիկաններից մեկը (Քոններսի նախկին ընկերուհին) հանկարծակի նկատում է շենքի նկուղում ռումբ։ Կորցնելով զուգընկերոջը՝ Դեքերը սկսում է կրկնապատկել ջանքերը՝ փնտրելու Լորենսին, ում նա մեղավոր է համարում ամեն ինչում։ Հետևելով հանցանշանների ու դիակների հետքերին՝ նա հանկարծ իմանում է, որ «Լորենսն» իրականում Քոններսի նախկին զուգընկերն է՝ խուզարկու Ջեյսոն Յորքը, ում հեռացրել էին իր պաշտոնից կամրջի իրադարձություններից հետո։ Հենց այդ պատճառով էլ նրան հաջողվում էր շրջանցել Քոններսին, քանի որ նա գիտեր նրա բոլոր սովորությունները։ Գաղտնալսելով Յորքի բջջային հեռախոսը, Դեքերը փորձում է ձերբակալել նրան, բայց կատաղի հետապնդումից և հրաձգությունից հետո Յորքը մահանում է։

Գործը փակ համարելով՝ Դեքերը դրամապանակից հանում է 10 դոլար արժողությամբ թղթադրամ և հանկարծ ծանոթ սուր հոտ է զգում թղթադրամից։ Ավելի վաղ այդ նույն թղթադրամով Կոններսը ցանկանում էր վճարել իր նախաճաշի համար։ Դեքերն այդ ժամանակ վերցրեց տասը թղթադրամը և սեղանին դրեց 20 թղթադրամ։ Բացի այդ, երբ նրանք ուսումնասիրել են հետաքննության «փակուղային» ելքերը, նրանք հայտնաբերել են խոշոր քանակությամբ թղթադրամներ, որոնք գողացված էին այլ բանկից, սակայն մինչ այդ եղել են ոստիկանական պահեստում։ Պարզվում է՝ ոստիկանները թղթադրամները նշում են որոշակի հոտերով, որպեսզի ավելի հեշտ լինի մատնահետքերը հանել։ Կոններսից ստացած թղթադրամը գողացված էր հենց պահեստից։ Դեքերը հանկարծ համադրում է իր բացահայտած փաստերը և հասկանում է, թե ով է կանգնած ամեն ինչի հետևում՝ Կոններսը։ Դեքերը վազում է օդանավակայան, սակայն չի կարողանում հայտնաբերել իր նախկին զուգընկերոջը։ Կոններսը զանգահարում է նրան և քննարկում է քաոսի տեսությունը և թե ինչպես է այդ ամենը հանգել Դեքերի վրա։ Նա նաև բացահայտում է, որ Յորքը ընդամենը մի խամաճիկ էր Քոններսի ձեռքում, ով ազատվել է գրեթե բոլոր վկաներից և պատրաստվում է լքել երկիրը միլիարդ դոլարով։ Դրա համար էլ նա բեմադրել է իր մահը ռումբի միջոցով։ Թռիչքից առաջ Կոններսը իր նախկին զուգընկերոջը տալիս է իր վերջին դասը՝ միշտ չէ, որ կարելի է հաղթել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջեյսոն Սթեթհեմ Քվենտին Քոններսը
Ռայան Ֆիլիպ Շեյն Դեքեր
Ուեսլի Սնայփս Էդվարդ Լոուրենս/
Հենրի Չենրի Կապիտան Ջենիքս
Ջեսիկա Սթին Կարեն Քորս
Դեյմոն Ջոնսոն Բրենդան դաքս
Ջոն Կասսինի Դետեկտիվ Բերնի
Ջասթին Ուոդդել Թեդի
Քիգան Քոնոր Թրեյսի Մառնի Ռոլինս
Պասկալ Խատոն գեղեցիկ մատուցողուհի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.pariscine.com/es/fiche/36884
  2. http://www.allmovie.com/movie/chaos-v331938/cast-crew
  3. http://theactionelite.com/movie-review/chaos-2005/
  4. «Movie & TV News @ IMDb.com - Studio Briefing - 6 June 2002». 2008 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  5. «Franchise, Intertainment duel. | HighBeam Business: Arrive Prepared». archive.is. 2013 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  6. Gant, Michael S. «Chaos». Metro Silicon Valley. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.