Վիննի Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիննի Ջոնս
VinnieJonesCCJuly07.jpg
Ծնվել էհունվարի 5, 1965(1965-01-05)[1][2] (54 տարեկան)
ԾննդավայրՈւոթֆորդ, Watford, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, ֆուտբոլիստ և հնչյունավորող
vinniejones.co.uk

Վիննի Ջոնսը (անգլ.՝ Vincent Peter "Vinnie" Jones, հունվարի 5, 1965(1965-01-05)[1][2], Ուոթֆորդ, Watford, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան։ Նախկինում եղել է ֆուտբոլիստ՝ խաղալով կիսապաշտպանի դիրքում։

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիննի Ջոնսը դեռ վաղ հասակից էր ֆուտբոլ խաղում։ Նա համարվում էր դպրոցի ամենափոքր ֆուտբոլիստ։ Ինը տարեկանից արդեն խաղում էր դպրոցի հավաքականում և մինչև այսօր նրան է պատկանում դպրոցի ռեկորդը։ Նա միշտ խաղում էր իրենից տարիքով մեծ երեխաների հետ։ Ջոնսը խաղում էր տեղի երեխաների հավաքականում՝ որպես թիմի ավագ։ Նաև խաղացել է Հարդֆորդշիրի հավաքականում։ Նրա առաջին մարզիչը Բերտ Մին էր։ Նրա շնորհիվ «Արսենալը» 1971 թվականին դարձավ չեմպիոն։ Նրա հաջորդ մարզիչը Ջորջ Գրեմն էր։ 12 տարեկան հասակում նա գրավեց սկսնակ մարզիչ Դեյվ Բասսեթթիի ուշադրությունը։ Սակայն Ջոնսը երեխաների հավաքականից առաջ չգնաց և դադարեց ֆուտբոլ խաղալ։

1984 թվականին Ջոնսը վերդարձավ իր սիրելի խաղին և սկսեց խաղալ անգլիական «Վելդստոուն» բարձրագույն սիրողական լիգայում։ 1986 թվականին նա թիմի հետ միասին հաղթում է Անգլիայի չեմպիոնների սիրողական լիգայում։ Նա դարձավ «Խելագարների բանդայի» անդամ։ Այդպես էին անվանել իրենց ակումբը 80-ականների վերջում։ 1988 թվականին այս թիմը հաղթանակ է տանում և ստանում է ֆուտբոլի Անգլիայի գավաթը, ինչը մեծ նվաճում էր համարվում թիմի համար։ Ավելի ուշ Ջոնսը խաղում էր «Լիդս Յունայթեդի» կազմում (1989-1990), ապա «Շեֆֆիլդ Յունայթեդի» (1990-1991) «Չելսի»–ի (1991—1992) կազմում։ Այս ամենից հետո 1992 թվականին նա վերադարձավ «Ուիմբլդոն» և դարձավ թիմի ավագ։ Նա խաղացել է ավելի քան 250 խաղ, իսկ 1998 թվականին դարձել խաղացող–մարզիչ։ Շուտով նա վերջ է դնում իր ֆուտբոլային կարիերային։ Իր ֆուտբոլային կարիերայի ամբողջ ընթացքում նա մասնակցեց 384 խաղի, որոնցում 33 գոլ հարվածեց։

Վիննի Ջոնսի մականունը «Սեկիրա» (Axe) է։ Նա հայտնի էր իր «կոպիտ տղա» իմիջով, ինչի համար նրա խաղերը միշտ քննադատում էին։ նրան 12 անգամ հանել են դաշտից։ 1992 թվականին Չելսիի և Շեֆֆիլդ Յոնայթեդի միջև խաղին նա խաղի սկզբից 3 վայրկյան անց ստացավ դեղին քարտ։ Ամենահայտնի դրվագը նրա հետ տեղի ունեցավ «Նյուքասլ Յունայթեդ»–ի հետ խաղում։ Մեկ այլ խաղի ընթացքում նա ծանր վնասվածք հասցրեց «Տոտտենհեմ Հոտսպուր»–ի խաղացողներից մեկին և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Հենրի Սթիվենսին։ Այս ամենից հետո նա ստիպված էր ավարտել իր ֆուտբոլիստի կարիերան, սակայն «Լիդս»–ի կազմում խաղալով՝ նա ապացուցեց, որ կարող է հանգիստ խաղալ։ Գովարդա Ուիլկինսոնի ղեկավարության տակ նա ստացավ ընդամենը 3 դեղին քարտ և նրան ոչ մի անգամ չեն հեռացրել խաղադաշտից։

1992 թվականին լույս տեսած «Ֆուտբոլի կարծր տղաները» ֆիլմում Ջոնսը հանդես եկավ որպես պատմաբան։ Այդ ֆիլմում հավաքված էին նաև Ջոնսի մասնակցությամբ դրվագներ, ինչպես նաև կոպիտ խաղի խորհուրդներ էին տրվում։ Ֆիլմի լույս տեսնելուց հետո Ջոնսին տուգանեց Անգլիայի ֆուտբոլային միությունըъ £20,000–ով։ Բայց չնայած դրան, Ջոնսը շատ հայտնի էր լիգայում և ուներ շատ երկրպագուներ։ Լրագրողները անդադար մեղադրում էին Ջոնսին կոպտության համար։ Անգլիայի գավաթի եզրափակիչ փուլից առաջ մի հայտնի լրագրող գրել է՝ «Պատկերացրեք, ինչքան հայտնի ֆուտբոլիստներ չեն կարողացել հաղթել այս գավաթը։ Եթե հաղթի «Ուիմբլոդ»–ը, որտեղ կան այնպիսի ֆուտբոլիստներ ինչպես Վիննի Ջոնսը, դա կհամարվի որպես ծաղր ֆուտբոլի նկատմամբ»։

Չնայած նրան, որ Ջոնսը ծնվել է Անգլիական քաղաք՝ Ուետֆորդում, նա որոշում է խաղալ Ուելսի հավաքականի կողմից, քանի որ այդ սկանդալային պատմություններից հետո Անգլիայի հավաքականում խաղալն անհնարին էր։ Նա խաղաց Ուելսի հավաքականում, նույնիսկ հանդես եկավ որպես ավագ։ Ջոնսին դրանից առաջ հրավիրում էին Իռլանդիայի հավաքական, բայց նրան չհաջողվեց ապացուցել, որ նա ունի իռլանդական արմատներ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլիայի 2–րդ դիվիզիայի հաղթող: 1990
  • Ֆուտբոլի Անգլիայի գավաթ: 1988
  • Անգլիայի սիրողական չեմպիոնատի հաղթող: 1985
  • Անգլիայի սիրողական չեմպիոնատի գավաթ: 1985

Դերասանական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Ջոնսը հեռացավ ֆուտբոլից։ Չնայած նրան, որ նա չուներ դերասանական տաղանդ, նրան ներառեցին Գայ Ռիչիի «Խաղաքարտեր, գումար և երկու ատրճանակ» ֆիլմում՝ որպես հանցագործ Մեծ Քրիսի դերակատար։ Նա լիովին համապատասխանում էր այդ դերին։ Ջոնսը շատ լավ կատարեց իր դերը և ստացավ մրցանակներ։ Նա նաև արժանացավ դրական արձագանքների։ Եվ դա նպաստեց նրան, որ նա շարունակեց դերասանի կարիերան։ նա համագործակցում էր Նիկոլաս Քեյջի հետ։

2001 թվականի «Կոստոլոմ» ֆիլմում Վիննի Ջոնսը առաջին անգամ ստացավ գլխավոր դերը։ Նա Խաղում էր Դենմինի՝ հայտնի ֆուտբոլիստի դերը, ում մոտ կյանքի դժվարին ժամանակների շրջան էր սկսվել։ Մի օր նա հարբած վիճակում կռվի մեջ է մտնում երկու ոստիկանների հետ։ Նրան ձերբակալում են։ Բանտում խաղ է կազմակերպվում, որի ժամանակ Մինին կրկին փորձում են շանտաժի ենթարկել և այս անգամ սպառնում էին ցմահ բանտարկումով։ Այդ ֆիլմը միակն էր, որտեղ նա խաղաց փորձառու ֆուտբոլիստի դերը։ Նման սպորտային անցյալով դեր է խաղացել Նա տղամարդ է ֆիլմում։

2006 թվականին լույս տեսավ արդեն Իքս մարդիկ։ Վերջին մարտը ֆիլմը։ Ջոնսը, այդ ժամանակ, Հոլլիվուդում բավականին հայտնի էր։ Նա կատարեց մուտանտի դերը։ Հարցազրույցի ժամանակ նա խոստովանեց, որ պայամանագիր է կնքել ֆիլմի բոլոր երեք մասերի համար։

Առաջին զգացմունքային դերը Ջոնի Դոյլն էր։ Ջոնին փախչում էր իր դաժան անցյալից։

2007 թվականի ապրիլի 27–ին տեղի ունեցավ WWE–ից «Դատապարտվածները» ֆիլմի թրեյլերի պրեմիերան։ Այդ ֆիլմում Ջոնսը նկարահանվեց իր հին ընկեր Սթիվ Օսթինի հետ։

2006 թվականին Ջոնսին ներգրավեցին «Into the Woods» երաժշտական թրեյլերի մեջ։

2015 թվականին Ջոնսը կատարեց Գարետի դերը երաժշտական կոմեդիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Transfermarkt — 2000.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]