Տասներեք (ֆիլմ, 2010)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Տասներեք (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Տասներեք
13
13 film poster.jpg
Կրակիր քո մերձավորին
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրԴրամա, թրիլեր
Հիմք13 Tzameti?
Թվական2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳելա Բաբլուանի
ՊրոդյուսերՌիկ Շվարց, Վալերիո Մորաբիտո
Սցենարի հեղինակԳելա Բաբլուանի, Գրեգ Պրուս
ԴերակատարներՍէմ Ռայլի, Ջեյսոն Ստետխեյմ, Միկկի Ռուրկ, Մայքլ Շեննոն, Ռեյ Ուինսթոն, 50 Cent
ՕպերատորՄայքլ ՄակԴանա
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
ՄոնտաժGéla Babluani?
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունParamount Vantage
Տևողություն93 րոպե
Պաշտոնական կայքէջ

Տասներեք (անգլ.՝ thirteen), ամերիկյան ֆիլմ՝ ռեժիսոր ու սցենարիստ Գելա Բաբլուանիի կողմից։ Նկարահանվել է ֆրանսիական օրիգինալ ֆիլմի պրեմիերայից 5 տարի անց։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը՝ Վինսենթը (Սէմ Ռայլի), աշխատելով էլեկտրիկ և նորոգման աշխատանքներ կատարելով մի պատվիրատուի տանը, հանկարծ լսում է խոսակցություն կապված գումար աշխատելու արագ մեթոդի հետ։ Պահանջվում էր միայն ճիշտ հետևել հրահանգներին, որոնք պետք է գան փոստով՝ գծավոր ծրարի մեջ, այդ տան տիրոջ համար։

Վինսենթի ֆինանսական դրությունը շատ վատ էր։ Նրա հայրը ծանր վիճակում հիվանդանոցում էր։ Բուժումը նրանից խլել էր համարյա ամեն ինչ, անգամ տունը, և հիմա ժամանակն էր հրաժեշտ տալու ուսմանը և իր խղճուկ բնակավայրին։

Պատվիրատուի տան աշխատանքների վերջին օրը, ամեն ինչ այնպես է դասավորվում, որ նամակը ստացողը (թմրամոլը) Վինսի աչքերի դիմաց մահանում է թմրանյութերի դոզայից։ Վինսը հնարավորություն է ստանում վերցնել այդ նամակը՝ ձևացնելով իբրև ստացողն է, և հետևել գործողություններին։

Վինսը գալիս է ուրիշ քաղաք, որտեղ առանց իր կամքի դառնում է «Ռուսական ռուլետկա» խաղի խաղացողներից։ 17 խաղացող ազդանշանից հետո պետք է սեղմեին ատրճանակի ձգանը, տեղադրված մեկ այլ մասնակցի ետևում։

Վինսի խոստովանությունը այն բանի մասին, որ նա չէ տվյալ խաղացողը, այլևս նրան չի փրկում։ Նա պետք է խաղար այդ մահվան ռուլետկան։ Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է ինչ-որ հանցավոր խումբ, որոնք արդեն նրա վրա բազմաթիվ դոլլարներ են ներդրել, և Վինսը կանգնում է երկընտրանքի առջև՝ կամ մահանալ, կամ էլ անցնել մահվան ալիքի միջով։ Նա դառնում է 13-րդ համարի խաղացողը։

Առաջին փուլին թնդանոթը լիցքավորվում է մեկ փամփուշտով։ Հետո երկու փամփուշտով և ավելի ուշ երեքով։ 3-րդ փուլի ավարտից հետո՝ խաղում մնացած մրցակիցների ներկայացուցիչներն վերցնում են գնդեր։ 2 գունդ՝ սև, իսկ մյուսներն սպիտակ։

Սպիտակ գնդեր քաշող մասնակիցները, ստանալով որոշակի մրցանակ, կարող էին լքել մրցումը։ Երկու սև քաշողները պետք է մրցեին եզրափակիչ մարտում։ Վերջ ի վերջո պետք է ապրեր միայն մի մասնակից, ով էլ կստանար կարևոր մրցանակը։

Ճակատագրական գնդերն բաժին ընկան Վինսին ու Ռոնալդին(Ռէյ Ուինստոն), այդ դաժան մարդուն, ով արդեն 3 անգամ մասնակցել էր խաղին։

Մարտը հաղթում է Վինսը։ Ջասպերը(Ջեյսոն Ստէտխէմ)՝ Ռոնալդի եղբայրը, կորցնելով մեծ գումարներ և իր եղբորը, գնում է՝ ատելությամբ լցվելով Վինսի հանդեպ։

Վինսը, ստանալով գումարը, ուղարկում է այն իր ընտանիքին՝ թողնելով իրեն գումարից որոշակի մաս։ Նա նստում է գնացք՝ տուն գնալու համար(Օգայո)։

Ջասպերը հանկարծակի տեսնում է Վինսին կայարանում և նստում է հենց Վինսի գնացքը։ Գտնվելով միևնույն վագոնում՝ Ջասպերը սպանում է Վինսին և վերցնում պայուսակը՝ մտածելով, որ գումարն այնտեղ է։

Բայց վիրավորված Վինսենթը վագոնում վերցնում է չեկերն ու գումարն և կուլ տալիս դրանք։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սէմ Ռայլի-Վինս
  • Ջեյսոն Ստէտխէմ- Ջասպեր
  • Ռէյ Ուինստոն- Ռոնալդ Լինն
  • Միկկի Ռուրկ- Ջեֆֆերսոն
  • 50 Cent- Ջիմմի
  • Դէվիդ Զեյես- դետեկտիվ
  • Մայքլ Շէննոն- հաղորդավար
  • Բեն Գազզարա-Շլոնդորֆֆ
  • Ալեքսանդր Սկարսգորդ-Ջեկ
  • Էմմանուէլ Շրիկի- Էյլին

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսվել են 2008 թվականի նոյեմբերի 17-ին Նյու Յորքում։ Թրեյլերը դուրս է եկել օգոստոսին։