Պահապանը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պահապանը
Safe
Safe film poster.jpg
Նա նրա վերջին հնարավորությունն է։ Աղջնակը նրա վերջին հույսն է
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրՄարտաֆիլմ
Թրիլեր
Թվական2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲոազ Յակին
ՊրոդյուսերԼոուրենս Բենդեր
Դանա Բրունետտի
Սթիվ Չեսմեն
Սցենարի հեղինակԲոազ Յակին
ԴերակատարներՋեյսոն Սթեթհեմ
Էնսոն Մաունթ
Քրիս Սարանդոն
Ջեյմս Հոնգ
Ռոբերտ Ջոն Բյորկ
ՕպերատորՍտեֆան Չապսկի
ԵրաժշտությունՄարկ Մազերսբո
ՄոնտաժՖրեդերիկ Թորավալ
Պատմվածքի վայրՆյու Յորք և Փենսիլվանիա
Նկարահանման վայրՆյու Յորք և Ֆիլադելֆիա
ԿինոընկերությունLionsgate
IM Global
Տևողություն95 րոպե
Բյուջե30 000 000 $
Շահույթ40 346 186 $[1]
Պաշտոնական կայքէջ

Պահապանը (անգլ.՝ Safe), Բոազ Յակինի ֆիլմը, գլխավոր դերում՝ Ջեյսոն Սթեթհեմ։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի ապրիլի 27-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու-յորքյան նախկին ոստիկան Լյուկ Ռայթը (Ջեյսոն Սթեթհեմ) հանդես է գալիս առանց կանոնների մարտերում և պարտվելու փոխարեն՝ իր հակառակորդին կոմայի մեջ է գցում։ Այդ ամենի պատճառով ռուսական մաֆիայի պարագլուխը՝ Էմիլ Դոչեսկին (Սանդոր Թեքսի) կորցնում է մոտ 1 միլիոն դոլլար. Որպեսզի վրեժ լուծի մարտիկից, Էմիլը ուղարկում է մի քանի մարդասպանների՝ իր որդի Վասիլիի ղեկավարությամբ (Ջոզեֆ Սիկորա), Լյուկի բնակարան։ Վրեժը պարզվում է սարսափելի է. նրանք ոչ միայն սպանում են գլխավոր հերոսի հղի կնոջը, այլև խոստանում են սպանել յուրաքանչյուրին, ով կլինի նրա կողքին։ Այս դաժան պատիժը Լյուկ Ռայթին հասցնում է ինքնասպանության եզրին։

Ֆիլմում զուգահեռաբար պատմվում է Մեյ (Քեթրին Չան) անունով մի չինացի աղջկա պատմություն, ով ունի ֆենոմենալ հիշողություն և կարող է վայրկենական հիշել և մտապահել տեսած և լսած տեղեկությունը։ Այդ շնորհը գնահատում է չինական Տրիադա մաֆիան։ Աղջկան իր խնամքի տակ է առնում «քեռի» Խան Ցզյաոն (Ջեյմս Հոնգ), և նա դառնում է ասես չինական մաֆիայի քայլող հաշվապահական գրքույկ։ Խան Ցզյաոն ուղարկում է Մեյին Նյու-Յորք, որտեղ նա միշտ ուղեկցում է չինական մաֆիայի Նյու-Յորքի գործերի կառավարիչ Կվան Չանգին (Ռեգի Լի).

Տեղափոխվելով Նյու-Յորք՝ Խան Ցզյաոն հաղորդում է Մեյին թվերի երկար հաջորդականություն, որոնք շատ կարևոր են, և ուղարկում են նրան հանդիպման մի մարդու հետ, ով պիտի հաղորդի կոդի երկրորդ մասը։ Ճանապարհին չինական պատվիրակության վրա կրակ են բացում, և աղջիկը հայտնվում է ռուսական մաֆիայի ձեռքերում։

Չինական մաֆիայի իր տեղեկատու՝ Լինից (Դենի Լենգ), Դոչեսկին իմանում է կարևոր տեղեկության մասին, որին տիրապետում է Մեյը, և փորձում է պարզել այն։ Սակայն Մեյը փախչում է հանցագործների գրասենյակից։

Իջնելով մետրոկայան՝ նա անցնում է Լյուկ Ռայթի կողքով և տարօրինակ հայացք է գցում նրա վրա, որը գրավում է գլխավոր հերոսին և որով էլ կանխում է նրա ինքնասպանությունը։ Լյուկը տեսնում է հանցագործներին, որ հետևում են Մեյին, և գալիս է նրան օգնության։

Արդյունքում՝ Լյուկը և Մեյը հայտնվում են ռուսական և չինական մաֆիայի դեմ։ Բացի այդ էլ՝ նրանց հետևում է ծախու ոստիկան կապիտան Վուլֆը (Ռոբերտ Ջոն Բերկ), որին քաղաքապետը (Քրիս Սարանդոն) հրամայել է գտնել Լյուկին և Մեյին։

Ֆիլմի ընթացքում պարզվում է, որ թվերի առաջին հաջորդականությունը սեյֆի կոդն է, որում պահպանվում է 30 միլիոն դոլար, իսկ երկրորդը՝ այն սեյֆի կոդը, որում պահպանվում են տեղեկություններ բոլոր հանցագործների մասին, որոնք խառնված էին կոռուպցիոն հանցագործությունների մեջ՝ Նյու-Յորքի քաղաքապետի և քաղաքային մաֆիայի մասնակցությամբ։

Կանչելով օգնության իր նախկին գործընկերներին (ներառյալ կապիտան Վուլֆին)՝ Լյուկը գրավում է ընդհատակյա չինական խաղասրահը, որտեղ գտնվում է 30 միլիոն դոլար պարունակությամբ սեյֆը, իսկ հետո նա այցելում է քաղաքագլխին և վերցնում է այն ձայնասկավառակը, որ պարունակում է վարկաբեկող փաստերը։

Ավարտին՝ նախկին գործընկերոջ հետ հարաբերությունները պարզելու ժամանակ, Լյուկը փրկում է Մեյին։ Գլխավոր հերոսը վերադարձնում է չինական մաֆիայի գողացված փողերը, ռուսական մաֆիայի ղեկավարի որդուն՝ Վասիլիին, ինչպես նաև կոռուպցիոն համակարգերի մասին տեղեկատվությունը՝ ապահովելով պաշտպանություն իրեն և Մեյին։

Դերասանական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Safe ֆիլմը քննադատների հակասական գնահատականներ է ստացել։ Rotten Tomatoes-ը տեղեկացնում էր, որ 96 գնահատականներից 53-ը դրական էին (55 %)[2]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիմնական նկարահանումները տեղի են ունեցել 2010 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Փենսիլվանիայում ևՆյու-Յորքում[3]։
  • Ֆիլմի սյուժեն, որում գլխավոր հերոսը պաշտպանում է փոքրիկ աղջկան, հիշեցնում է այնպիսի ֆրանսիական ֆիլմեր, ինչպիսիք են «Լեոն» և«Վասաբի»։
  • Մարտաֆիլմերի համար ավանդական դարձած մենամարտը լավ տղայի և վատ տղայի միջև, այս ֆիլմում խաթարված է անսպասելի քայլով։ Երբ հերոսները հրացանները դնում են մի կողմ, որպեսզի սկսեն բռունցքներով կռվել, Մեյը կրակում է Ալեքսին, ապա բացատրում Լյուկին, որ տեսել է՝ ինչպես է նա կռվում, և որ Լյուկը չէր կարողանա դիմակայել նրան։
  • Ֆիլմի պրոդյուսերներից մեկը եղել է Քևին Սփեյսին
  • Օրիգինալ տարբերակում Ջեյսոն Սթեթհեմը մի քանի անգամ ռուսերեն է խոսում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]