Դենիս Գանզել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դենիս Գանզել
գերմ.՝ Dennis Gansel
Wir sind die Nacht (Österreichpremiere 2010.10.27) Dennis Gansel.jpg
Ծնվել էհոկտեմբերի 4, 1973(1973-10-04)[1][2][3] (46 տարեկան)
ԾննդավայրՀաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]
ԿրթությունՄյունխենի հեռուստատեսության և կինեմատոգրաֆիայի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր, դերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներDeutscher Filmpreis
dennisgansel.com

Դենիս Գանզել (գերմ.՝ Dennis Gansel, հոկտեմբերի 4, 1973(1973-10-04)[1][2][3], Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1], Գերմանիա), գերմանացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիսը ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 4-ին, Գերմանիայի Հաննովեր քաղաքում։ Մեծացել է Արևելյան Բեռլինում և սկսել է ֆիլմեր նկարահանել երբ 17 տարեկան էր։ Մյունխենում սովորել է կինոյի և հեռուստատեսության ինստիտուտում (գերմ.՝ Hochschule für Fernsehen und Film München)[4]:

Նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, որոնք արժանացել են տարբեր մրցանակների[5][6]: Դրանից հետո՝ 2000 թվականին, նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Das Phantom» հեռուստատեսային քաղաքական թրիլլերը, որն արժանացել է «Adolf Grimme Preis» հեռուստատեսային մրցանակի[4]:

2001 թվականին նկարահանում է «Աղջիկները վերևից» երիտասարդական կատակերգությունը, որն ունեցել է մեծ հաջողություն, այն դիտել են շուրջ 1,8 միլիոն մարդ[7]:

2004 թվականին էկրան է բարձրանում «Մահվան ակադեմիա» ֆիլմը, որ մասնակցել է մի շարք կինոփառատոների (Միջազգային կինոփառատոն Կառլովի Վարիում՝ հաղթանակ լավագույն դերասան անվանակարգում (Մաքս Ռիմելտ)[8], EuropaCinema կինոփառատոն Վիարեջոյում՝ հաղթանակ լավագույն ֆիլմ անվանակարգում[9]), որը դեռ 2003 թվականին, երբ դեռ չէր նկարահանվել, արժանացել է «Deutscher Filmpreis» մրցանակի որպես չէկրանավորված լավագույն սցենար[10]:

2008 թվականին լույս է տեսնում Գանզելի հաջորդ ֆիլմը, որն ուներ «Փորձ 2. ալիք» անվանումը։ Ֆիլմը մասնակցել է Սենդենս կինոփառատոնին[11]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]