Jump to content

Երուն Կրաբբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երուն Կրաբբե
հոլ.՝ Jeroen Krabbé
Ծնվել էդեկտեմբերի 5, 1944(1944-12-05)[1][2][3] (81 տարեկան)
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ[4]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, նկարիչ, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, ռեժիսոր, գծանկարիչ, ջրանկարիչ և radio drama actor
Ծնողներհայր՝ Maarten Krabbé?
Երեխա(ներ)Martijn Krabbé? և Jasper Krabbé?
Պարգևներ և մրցանակներ

Երուն Կրաբբե (հոլ.՝ Jeroen Aart Krabbé, դեկտեմբերի 5, 1944(1944-12-05)[1][2][3], Ամստերդամ, Նիդերլանդներ[4]), հոլանդացի դերասան և կինոռեժիսոր, նկարահանվել է ֆիլմերում ինչպես հայրենիքում՝ Նիդերլանդներում, այնպես էլ Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Մեծ ճանաչում է ձեռք բերել Փոլ Վերհովենի «Չորրորդ տղամարդը» ֆիլմի Հերարդ Ռեվեի դերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ֆիլմերի թարգմանչուհի Մարգրետի և նկարիչ Մարտին Կրաբբեի ընտանիքում։ 1960-ականներից նկարահանվել է հեռուստասերիալներում։ Առաջին խոշոր դերը կատարել է Վերհովենի «Նարնջագույն զինվոր» (հոլ.՝ Soldaat van Oranje, 1977 թվական) ֆիլմում։ Հինգ տարի անց նույն ռեժիսորը հրավիրեց նրան կատարելու միստիկ թրիլլեր «Չորրորդ տղամարդը» ֆիլմի գլխավոր դերը։ Դերասանը աննկատ չմնաց ամերիկացի կինեմատոգրաֆների կողմից, և ընդամենը երկու տարի անց հրավիրվեց Վուփի Գոլդբերգի հետ նկարահանվելու «Ցատկող Ջեքը» (անգլ.՝ Jumpin' Jack Flash, 1986 թվական) ֆիլմում։ 1987 թվականին, խաղալով Բոնդապատման 15-րդ ֆիլմում սովետական ՊԱԿ-ի գեներալ Գեորգի Կոսկովայի դերը, նրան բերեց համաշխարհային ճանաչում։ Այն էլ ամրապնդեց նրա մեջ չարագործների, «վատ տղաների» դերերը. «Քարատլլա»-ում մաֆիոզ Ֆրանկոյի, «Փախչողը» ֆիլմում անբարեխիղճ գիտնական-բժշկի, կինեմատոգրաֆիստ-մոլագար Բորիս Արկադինի դերը «Snuff-Movie»-ում։ Բացի այդ տերասանը արտաքինը նրան թույլ է տալիս Գաբրիել հրեշտակապետից («Բացված երկինք») վերափոխվել մինչև Սատանայի («Հիսուս» հեռուստաֆիլմ, 1999 թվական)։

Կրաբբեն փորձում է իրեն ռեժիսուրայի մեջ։ Նա նկարահանել է «Լքված բեռ» (1998 թվական) ֆիլմը, որի համար նոմինացվել է Բեռլինյան կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին, բայց ստացել է ավելի փոքր մրցանակ՝ «Կապույտ հրեշտակ» և Գիլդիի գերմանացի արտհաուս-կինեմատոգրաֆի մրցանակ[5], «Բացված երկինք» (2001 թվական) և «Ռիկոյի թևերը» (2009 թվական)։

Ամուսնացած է 1964 թվականից։ Որդիներն են՝ Մարտին (1968 թվական), Յասպերը (1970 թվական) և Յակոբը (1983 թվական)։ Նրա ավագ եղբայրը՝ Թիմ Կրաբբեն, մրցանակակիր շախմատիստ է, գրող և լրագրող։

Ֆիլմերի ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարեթիվՀայերեն անվանումԲնագիր անվանումԴեր
1977Նարնջագույն զինվորըSoldaat van OranjeԳյուս Լեժյոն
1980SpettersՖրանց Հենքհոֆ
1981Վանդակի տեքստEen Vlucht RegenwulpenՄարտին
1983Չորրորդ տղամարդըDe Vierde ManՀերարդ Ռեվե
1985Կրիայի օրագիրըTurtle Diaryպարոն Շանդոր
1986Ցատկող ՋեքըJumpin' Jack FlashՄարկ Վան Մետեր
1986Ոչ մի շնորհակալությունNo MercyԼոսադո
1987Կայծեր աչքերիցThe Living Daylightsգեներալ Գեորգի Կոսկով
1988Դելենսի խաչմերուկըCrossing DelanceyԱնտոն Մաս
1988ՍտվերShadow ManԹեո
1989ՄելանխոլիաMelancholiaԴավիդ Քելլեր
1989ՊատժողThe PunisherՋաննի Ֆրանկո
1989ՍկանդալScandalԵվենգի Իվանով
1991Ռոբին ՀուդRobin Hoodբարոն Ռոջեր Դագեր
1991ԿաֆկաKafkaպարոն Բեսսլեբեկ
1991Մակընթացությունների տիրակալThe prince of TidesՀերբերթ Բուդրաֆֆ
1992ՍտալինStalinՆիկոլայ Իվանովիչ Բուխարին
1993Ընկած զինվորի պատվինFor a lost SoldierԵրուն Բոման
1993Լեռան արքանKing of the Hillպարոն Կուրլանդեր
1993ՓախչողըThe Fugitiveդոկտոր Չարլզ Նիկոլս
1994Անմահ սիրահարըImmortal BelovedԱնտոն Ֆելիքս Շինդլեր
1994FarinelliԳեորգ Ֆրիխդրիխ Հենդել
1997ՈդիսևսThe OdysseyԱլկիոն
1998Վտանգավոր գեղեցկությունDangerous beautyՊյետրո Բենյեր
1998Լքված բեռLeft luggageպարոն Քալման
1998Հավերժական սիրո պատմությունEver After: A Cindrella StoryՕգյուստ դե Բարբարակ
1999ՀիսուսJesusՍտանա
1999Իդեալական ամուսինAn ideal husbandբարոն Արնհեյմ
2000Ընկնող երկինքIl Cielo Cade (The Sky Will Fall)Վիլհելմ
2001Բացվաղ երկինքThe discovery of HeavenԳաբրիել Հրեշտակապետ
2004Օուշենի տասներկու ընկերներըOcean's TwelveՎան դեր Վաուդե
2005Տղամարդ՝ զանգով 2Deuce Bigalow: European GigoloԳասպար Վուրսբուխ
2005Սատանայի խնջույքը[6]Snuff-movieԲորիս Արկադին
2006Կադրից այն կողմOffscreenնշված չէ
2008Սուրհանդակ 3Transpotmer 3Լեոնիդ Վասիլեվ
2009Verborgen gebrekenԲոբ Ռադեմակեր
2009Yankee Go Homeնախարար
2009Ալբերտ ՇվեյցերAlbert SchweitzerԱլբերտ Շվեյցեր
2011ԹերապիաIn therapieՎաուտեր դեն Արենդ
  • Լքված բեռ- 1998 թվական
  • Բացված երկինք- 2001
  • Ռիկոյի թևերը- 2009

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Jeroen Krabbé (նիդերլ.)
  2. 1 2 filmportal.de — 2005.
  3. 1 2 https://www.hoorspelen.eu/acteurs/krabbe-jeroen.html
  4. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #132033992 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Awards for Left Luggage at IMDb
  6. Регистрационная карточка фильма(չաշխատող հղում) на сайте государственного регистра фильмов МК РФ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]