Փոխադրողը 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Փոխադրողը 2
The Transporter 2
Փոխադրողը2պոստեր.jpg
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր մարտաֆիլմ
Թվական 2005
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Լուի Լետերյե
Պրոդյուսեր Սթիվ Չասման
Լյուկ Բեսոն
Սցենարի հեղինակ Լյուկ Բեսոն
Ռոբերտ Մարկ Կամեն
Դերակատարներ Ջեյսոն Սթեթհեմ
Ալեսանդրո Գասման
Ամբեր Վալետա
Ֆրանսուա Բերլեան
Քեյթ Նաուտա
Օպերատոր Mitchell Amundsen
Երաժշտություն Ալեքսանդր Ազարիա
Պատմվածքի վայր Մայամիի քաղաքային գոտի և Մայամի
Նկարահանման վայր Մայամի
Կինոընկերություն 20th Century Fox
EuropaCorp. Distribution
Տևողություն 88
Բյուջե $32 միլիոն
Շահույթ $85,167,639
Նախորդ Փոխադրողը
Հաջորդ Փոխադրողը 3
IMDb ID 0388482
Պաշտոնական կայքէջ

«Փոխադրող 2», (անգլ.՝ The Transporter 2), (ֆր.՝ Transporteur 2) ամերիկյան և ֆրանսիական համատեղ արտադրության մարտաֆիլմ է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2005 թ. օգոստոսին Ֆրանսիայում և սեպտեմբերին ԱՄՆ-ում։ Ֆիլմը 2002 թ. էկրան բարձրացած «Փոխադրողը» ֆիլմի շարունակությունն է։ Գլխավոր դերակատարը Ջեյսոն Սթեթհեմն է։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Մարտինը տեղափոխվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաք, որտեղ վարորդ է աշխատում Բիլինգս ընտանիքի համար։ Ֆրենկն ընկերացել է ընտանիքի երեխայի՝ վեցամյա Ջեք Բիլիգնսի հետ, ում դպրոց է տանում իր Audi A8 ավտոմեքենայով։

Բժիշկին հերթական այցի ժամանակ բժիշկի հագուստ հագած հանցագործների խումբը փորձում է Ջեքին վարակել։ Արդյունքում փոխհրաձգություն է սկսում, նրանք կարողանում են փախչել հանցագործներից։ Հանցագործների առաջնորդ Ջիանին, սակայն, ստիպում է տան մոտ հասած Ֆրենկին երեխայի հետ միասին հեռանալ երեխայի մորը՝ Օդրիին, թողնելով շփոթված վիճակում։ Ֆրենկին սպառնացել էին, որ զրահ ծակող փամփուշտով կսպանեն երեխային, եթե ավտոմեքենայով չհեռանա։ Օդրիի ամուսինը՝ Ջեֆը, կարծում է, որ Ֆրենկն առևանգել է երեխային։

Ֆրենկը ստիպված է լինում երեխային տանել հանցագործների մոտ։ Ավտոմեքենայի մոտ վերադառնալիս նա նկատում է ամրացված ռումբը և կարողանում է օդում հնարքի օգնությամբ ազատվել դրանից։ Բիլինգսները փրկագնի դիմաց հետ են ստանում Ջեքին, սակայն տեղյակ չեն լինում, որ երեխային մահացու վիրուսով են վարակել և որ նրա հետ շփվողները 24 ժամվա ընթացքում կմահանան։ Ֆրենկը գտնում է «բժիշկներից» մեկին, ներարկիչով ջուր ներարկում և խորամանկում, թե իբր վիրուսով է վարակել նրան։ Խուճապի մեջ ընկած ռուս «բժիշկը» շտապում է լաբորատորիա հակաթույնն ընդունելու համար։ Մարտինը հետևում է նրան և հայտնաբերում դեղը։

Այդ ժամանակ արդեն վարակված են լինում նաև Ջեքի հայրն ու մայրը։ Ջեֆ Բիլինգսը համաժողովի է մեկնում, որին մասնակցում են թմրանյութերի դեմ պայքարող կազմակերպությունների ղեկավարները։ Ֆրենկը հասկանում է, որ Ջեքի առևանգումն անհրաժեշտ էր նրա հորը վարակելու համար, որպեսզի նա էլ իր հերթին վարակի համաժողովի մասնակիցներին։ Ջիանիին վարձել էին կոլումբիական թմրակարտելները, որոնք ցանկանում էին վերացնել թմրանյութերի դեմ պայքարող կազմակերպությունների ղեկավարներին։

«Փոխադրողը» մեկնում է Ջիանիի տուն, որտեղ վերջինս ամբողջ հակաթույնը ներարկում է իրեն և փախչում։ Ջեքը լուծում է Լոլայի հարցերը, ինքնաթիռում հասնում Ջիանիին։ Կռվի ժամանակ օդաչուները սպանվում են, իսկ ինքնաթիռն ընկնում է օվկիանոսը։ Ֆրենկը Ջիանիին հանում է ջրից, որտեղ նրանց արդեն սպասում է ոստիկանությունը։ Բժիշկները Ջիանիի արյունից դեղամիջոց են ստեղծում, որը փրկում է վարակվածներին։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջեյսոն Սթեթհեմ Ֆրենկ Մարտին
Ալեսանդրո Գասման Ջանի
Ամբեր Վալետա Օդրի Բիլինգս
Քեյթ Նաուտա Լոլա
Մեթյու Մոդայն Ջեֆ Բիլինգս
Ջեյսոն Ֆլեմինգ Դմիտրի
Քիթ Դևիդ Սթեփլթոն
Հանթեր Քլերի Ջեք Բիլինգս
Ֆրանսուա Բերլեան տեսուչ Տարկոնի

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alexandre Azaria - Naughty Girl
  2. The Servant - Cells
  3. Amen Birdman - Icarus
  4. Sin & Oomph! - Painful (Morphium mix)
  5. Alexandre Azaria - Main Theme
  6. The Strays - Life Support
  7. The Servant - Body
  8. Grand National - Talk Amongst Yourselves
  9. Alexandre Azaria - Kendo
  10. Anggun - Saviour
  11. Kate Nauta - Revolution
  12. Mylo - Paris Four Hundred
  13. Shakedown - Can You Handle it (Eraserhead mix)
  14. The Cinematics - Chase
  15. DJ Cam - DJ Premier remix-Voodoo Child
  16. Alexandre Azaria - Jet Boxing