Jump to content

Ջոան Ալեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոան Ալեն
Ծնվել էօգոստոսի 20, 1956(1956-08-20)[1][2] (70 տարեկան)
ԾննդավայրՌոշելլ, Օգլ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունRochelle Township High School?, Eastern Illinois University? և Հյուսիսային Իլինոյսի համալսարան (1989)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի և դերասանուհի
Ամուսին(ներ)Փիթեր Ֆրիդման
Պարգևներ և մրցանակներ

Drama Desk Award for Outstanding Actress in a Play?

«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում

ԱՄՆ կինոքննադատների ազգային ընկերության մրցանակ երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարման համար

Բրոդքասթ կինոքննադատների ընկերության մրցանակ երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարման համար

Բրոդքասթ կինոքննադատների ընկերության մրցանակ երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարման համար

Սան Դիեգոյի կինոքննադատների միության մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար

Chicago Film Critics Association Award for Best Actress?

և

Թատերական համաշխարհային մրցանակ

[3]

Ջոան Ալեն (անգլ.՝ Joan Allen, ծնվ. օգոստոսի 20, 1956(1956-08-20)[1][2], Ռոշելլ, Օգլ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), կինոյի և թատրոնի ամերիկացի դերասանուհի։ «Տոնի» մրցանակի դափնեկիր, բազմիցս անվանակարգվել է «Օսկար» մրցանակի։

Պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոան Ալենը ծնվել է 1956 թվականի օգոստոսի 20-ին Իլինոյս նահանգի Ռոշել քաղաքում[4]։ Տնային տնտեսուհի Դորոթի Ալենի (աղջկական Վիրտ) և ավտոփականագործ Ջեֆ Ալենի ընտանիքում նա եղել է չորս երեխաներից ամենակրտսերը[5]։ Սովորել է Ռոշելի միջնակարգ դպրոցում, որտեղ եղել է գերազանցիկ, երգել է երգչախմբում և նվագել թավջութակի վրա։ Այնուհետև ուսումը շարունակել է Մակոմբի Հյուսիսային Իլինոյսի համալսարանում, որն ավարտել է 1976 թվականին, իսկ այնուհետև Արևմտյան Իլինոյսի համալսարանում։ 1977 թվականին ընդունվել է «Տափաստանային գայլ» թատերական ընկերություն և սկսել է խաղալ բեմի վրա։

Ջոան Ալենը իր դերասանական կարիերան սկսել է Չիկագոյի հանրահայտ «Steppenwolf Theater Company» թատերախմբում, Ջոն Մալկովիչի ղեկավարությամբ։ 1980-ական թվականների սկզբին նա սկսել է խաղալ թատրոնում, ինչպես նաև, նկարահանվել ցածրաբյուջե սերիալներում։ Նրա կինոնորամուտը դառնում է երկրորդ պլանի փոքրիկ դերը «Վարկաբեկող դիրքեր» ֆիլմում։ 1988 թվականին նա հայտնվել է Բրոդվեյում, ըստ Լենֆորդ Ուիլսոնի «Այրիր դա» (անգլ.՝ Burn This) պիեսի բեմադրությունում, որի համար արժանանում է «Տոնի» մրցանակի։ Կինոյում նա բավականին հազվադեպ էր հայտնվում և նրա դերերից և ոչ մեկը նրա աստղ չի դարձնում, սակայն ամեն ինչ փոխվում է 1995 թվականին, Օլիվեր Սթոունի «Նիքսոն» ֆիլմից հետո, որտեղ Ջոանը խաղում էր նախագահի կնոջը։ Այդ դերը դերասանուհուն բերում է վաստակած փառք, նա անվանակարգվում է «Օսկար» մրցանակի և Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի մրցանակին։

Ջոան Ալենը խաղացել է ԿՀՎ-ի տնօրենի տեղակալ Պամելա Լենդին «Բոռնի առավելությունը», «Բոռնի վերջնաժամկետը» և «Բոռնի էվոլյուցիան» ֆիլմերում։

Նա նաև նկարահանվել է Պոլ Ուիլյամ Սքոթ Անդերսոնի «Մահացու մրցարշավ» նոր ֆիլմում, որի առաջնախաղը կայացել է 2008 թվականին։

2015 թվականին Ալենը հրավիրվել է առաջատար դերին ABC-ի «Ընտանիք» սերիալում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի հունվարի 1-ին Ջոան Ալենն ամուսնացել է դերասան Պիտեր Ֆրիդմանի հետ։ 1994 թվականի մարտին զույգն ունենում է դուստր՝ Սեդի։ 2002 թվականին նրանք բաժանվում են։ Ընդ որում, նրանք պահպանում են լավ հարաբերություններ, ապրում են միմյանցից ոչ հեռու և դստերը շարունակում են դաստիարակել միասին։ Ջոանն ունի Նորա անունով բուլտերիեր ցեղատեսակի շուն[6]։ Ջոան Ալենը ձախլիկ է։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1985-1989Մթնշաղային գոտիThe Twilight ZoneՍալի Դոբս
1985Վարկաբեկող դիրքերCompromising PositionsՄերի Էլիս Մահոունի
1986Մարդկանց որսորդManhunterՌիբա Մակլեյն
1986Պեգի Սյուն ամուսնացել էPeggy Sue Got MarriedՄեդի Նագլ
1987Վերին սենյակRoom UpstairsԷլլի
1988Տակեր. մարդը և նրա երազանքըTucker: The Man and His DreamՎերա Տակեր
1988-2008Ամերիկյան արկածներBeckerձայնավորում
1989ԵրկիրIn CountryԻռեն
1991Առանց նախազգուշացմանWithout Warning: The James Brady StoryՍառա Բրեդի
1993Իթեն ՖրոումEthan FromeԶենոբի «Զինա» Ֆրոում
1993Բոբի Ֆիշերին փնտրելիսSearching for Bobby FischerԲոնի Ուոչկին
1993Ջոշ և ՍեմJosh and S.A.M.Կարոլինա Ուիտնի
1993-2004Ջեք և ՋիլJack & JillԼիդիա
1995Խելահեղ սերMad LoveՄարգարետ Ռոբերթս
1995ՆիքսոնNixonՊետ Նիքսոն
1996Դաժան փորձությունThe CrucibleԷլիզաբեթ Պրոկտոր
1997Սառցե քամիThe Ice StormԵլենա Գուդ
1997Առանց դեմքիFace/Offբժիշկ Իվ Արչեր
1998ՊլեզանտվիլPleasantvilleԲետի Պարկեր
1999ՑասումIt’s the RageՀելեն
2000Երբ կշրջվի երկինքըWhen the Sky FallsՍայնիդ Համիլտոն
2000ԹեկնածուThe Contenderսենատոր Լեյն Հենսոն
2001Ավալոնի մառախուղներըThe Mists of AvalonՄորհաուզե
2003Քարտեզից դուրսOff the MapԷրլայն
2004ՆոթատետրThe NotebookԱննա Համիլտոն
2004Բոռնի առավելությունըThe Bourne SupremacyՊամելա Լենդի
2004ԱյոYesնա
2005Զայրույթի տեսանելիությունThe Upside of AngerՏերի Էնն Ուոլֆմեյր
2006ԲոնևիլBonnevilleԿարոլ
2007Բոռնի վերջնաժամկետըThe Bourne UltimatumՊամելա Լենդի
2008Մահացու մրցարշավDeath RaceՀենեսի
2008Լավ ՇարմGood SharmaՎերոնիկա
2009Հաթիկո. Ամենահավատարիմ ընկերHachiko: A Dog's Storyպրոֆեսորի կին
2009Ջորջիա Օ'ԿիֆGeorgia O'KeeffeՋորջիա Օ'Կիֆ
2012Բոռնի էվոլյուցիանThe Bourne LegacyՊամելա Լենդի
2014Լավ ամուսնությունA Good MarriageԴարսի Անդերսոն
2015ՍենյակRoomՆենսի

Մրցանակներ և անվանակարգումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվարկված են առավել նշանակալից մրցանակները և անվանակարգումները։ Ամբողջական ցանկը տես IMDb-ում[7]
Թվական Մրցանակ Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
1988 Տոնի Լավագույն դերասանուհի «Այրիր դա» (պիես) Հաղթանակ
1989 Տոնի Լավագույն դերասանուհի «Հայդիի քրոնիկները» (պիես) Առաջադրված
1996 Օսկար Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Նիքսոն» Առաջադրված
1996 BAFTA Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Նիքսոն» Առաջադրված
1996 ԱՄՆ կիոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանուհի «Նիքսոն» Առաջադրված
1997 Օսկար Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Դաժան փորձություն» Առաջադրված
1997 Ոսկե Գլոբուս Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Դաժան փորձություն» Առաջադրված
1998 Սատուրն Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Առանց դեմքի» Առաջադրված
1999 Սատուրն Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Պլեզանտվիլ» Հաղթանակ
2001 Օսկար Լավագույն դերասանուհի «Թեկնածու» Առաջադրված
2001 Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի դրամայում «Թեկնածու» Առաջադրված
2001 ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանուհի «Թեկնածու» Առաջադրված
2002 Էմմի Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում «Ավալոնի մառախուղները» Առաջադրված
2009 Սատուրն Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Մահացու մրցարշավ» Առաջադրված
2010 Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում «Ջորջիա Օ’Կիֆ» Առաջադրված
2010 Էմմի Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում «Ջորջիա Օ’Կիֆ» Առաջադրված
2010 ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում «Ջորջիա Օ’Կիֆ» Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 filmportal.de — 2005.
  3. ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  4. ↑ Колсон, Энн (19). «Два новых огня на Бродвее: Полин Коллинз и Джоан Аллен. Обзоров». Philadelphia Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  5. ↑ Вайроуб, Бернар (27). «Скромная первая Леди». The New York Times.
  6. ↑ Биография Джоан Аллен на IMDB(անգլ.)
  7. ↑ «Награды Джоан Аллен». imdb.com Награды.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոան Ալեն» հոդվածին։