Jump to content

Ջուջուցու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջիու-ջիցուից)
Ջուջուցու
Տեսակմարտական արվեստներ և jutsu?
Ծագման երկիր Ճապոնիա
Տարբերվում էԲրազիլական ջիու-ջիթսու
 Jujutsu Վիքիպահեստում

Ջուջուցու, (ճապ.՝ 柔術, jūjutsu լսել ), ճապոնական մարտարվեստ ու ինքնապաշտպանական տեխնիկա՝ զինված հակառակորդին առանց զենքի կամ միայն կարճ զենքով հաղթելու համար նախատեսված։ Հիմնական հնարքներն են 4 հարվածներ մարդու մարմնի առավել խոցելի մասերին (արևահյուսակ, քներակ, լյարդ ևն), ձեռքերի և ոտքերի հոդերի ոլորում՝ զուգակցված տարբեր ձևերի նետումներով և հակառակորդ շնչառական ուղիները ճնշող բռնումներով։ Կազմավորվել է 13-14-րդ դարերում։ Կիրառվել է որպես սամուրայների ֆիզիկական և մարտական պատրաստության համակարգ։ XIX դ․ վերջին Ջիու-ջիցուի տարրերի ընտրության և արդիականացման ճանապարհով ստեղծվեց ճապոնական ազգային ըմբշամարտը՝ ձյու-դոն, 20-րդ դար՝ կարատեն և այկիդոն, որոնք հետագայում ճանաչվեցին որպես ինքնուրույն մարզաձևեր։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուջուցու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։