Այկիդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այկիդո
Shihonage.jpg
ՏեսակԲուդո
Ծագման երկիրՃապոնիա Ճապոնիա
Ստեղծվել է1920 թվական
ՊորտալQ42351327?
Commons-logo.svg Aikido Վիքիպահեստում
G Blaize Kokiu Nague 2.JPG

Այկիդո (ճապ. 合気道), ճապոնական մարտարվեստ, որը ստեղծվել է վարպետ Մորիհեյ Ուեսիբայի կողմից 20-րդ դարի առաջին կեսում։ Այկիդոն հիմնված է ճապոնական մեկ այլ՝ ձյու-ձյուցու (այս բառը երբեմն սխալմամբ արտասանվում է ջիու-ջիցու) մարտարվեստի վրա։

Առավել հաճախ այկիդո բառը թարգմանվում է որպես «կենսական էներգիայի (հետ) միաձուլվելու ուղի»[1] կամ «հոգու ներդաշնակման ուղի»[2]։ Մորիհեյ Ուեսիբայի նպատակն է եղել ստեղծել այնպիսի մարտարվեստ, որ թույլ տա վնասվածքներից պաշտպանել ոչ միայն ինքնիրեն, այլև հարձակվողին[3][4]։

Այկիդոյի տեխնիկան շեշտը դնում է հակառակորդի հարձակման հետ միաձուլվելու, հարձակվողի էներգիան վերաուղղորդելու վրա և ավարտվում է ցավոտ բռնելով կամ նետելով[5][6]։

Այկիդոն սկիզբ է առել Դայտո-ռյու Այկիձյուցուից, սակայն նրանից առանձնացել է արդեն 1920-ական թվականների վերջին մասամբ Ուեսիբուի վրա Օոմոտոյի ուսմունքի ազդեցությամբ։ Նրա առաջին աշակերտների գրվածքներում հաճախ է հանդիպում այկի-ձյուձյուցու տերմինը[7]։

Ուեսիբայի ավագ աշակերտները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում այկիդոյի պրակտիկայի նկատմամբ, ինչը կախված է Ուեսիբայի մոտ սովորելու ժամանակաշրջանից։ Ներկայում այկիդոն ամբաղջ աշխարհում հանդիպում է մի քանի ոճերով, տեխնիկաների տարբեր մեկնաբանություններով ու նրա տարբեր ոլորտների կարևորումով։ Սակայն դրանց բոլորին միավորում են Ուեսիբայի կողմից ձևակերպված սկզբունքները, որոնք ներառում են նաև հոգատարությունը հարձակվողի նկատմամբ։

Այկիդոյի հայտնի վարպետներից է ամերիկյան հայտնի դերասան Սթիվեն Սիգալը (7-րդ դան)։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը բաղկացած է երեք հիերոգլիֆներից՝

  • Այ (ճապ.՝ ) – ներդաշնակություն[8], միավորում, միաձուլում,
  • Կի (ճապ.՝ ) – «հոգու էներգիա, կենսական էներգիա, շնչառություն, շարժում, ուժ» (չինցի);
  • Դո (ճապ.՝ ) – «ճանապարհ, ուղի»։

«Այկի» նշանակվում է «միավորվել ուժի հետ, դառնալ մեկ ամբողջություն ունիվերսալ էներգիայի ուժի հետ, դառնալ մեկ ամբողջություն կենսական ուժի էներրգիայի հետ»[9]։ Երեք հիերոգլիֆները միասին նշանակում են «ճանապարհ դեպի հոգու ներդաշնակություն»։ Մորիհեյ Ուեսիբան անվան մասին ասել է.

Նկատի ունենալով այն, որ «ներդաշնակություն» և «սեր» բառերը (հիերոգլիֆ «այ») ճապոներեն գրվում են տարբեր, սակայն հնչում են նույն կերպ, ես որոշեցի Բուդոյի իմ ինքնատիպ ձևը կոչել Այկիդո, թեև «Այկի» բառն ինքնին հայտնի է հին ժամանակներից։ Սակայն իմաստը, որ Բուդոյի մարտիկները դնում էին այդ բառի մեջ նախկինում, սկզբունքորեն տարբերվում է իմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Saotome Mitsugi (1989)։ The Principles of Aikido։ Boston, Massachusetts: Shambhala։ էջ 222։ ISBN 978-0-87773-409-3 
  2. Westbrook Adele, Ratti Oscar (1970)։ Aikido and the Dynamic Sphere։ Tokyo, Japan: Charles E. Tuttle Company։ էջեր 16–96։ ISBN 978-0-8048-0004-4 
  3. Sharif Suliaman (2009)։ 50 Martial Arts Myths։ New Media Entertainment։ էջ 135։ ISBN 978-0-9677546-2-8 
  4. Ueshiba Kisshōmaru (2004)։ The Art of Aikido: Principles and Essential Techniques։ Kodansha International։ էջ 70։ ISBN 4-7700-2945-4 
  5. Russindragon.org Дух Айкидо: универсальная и индивидуальная KI. Уникальность айкидо(չաշխատող հղում)
  6. Pranin Stanley (2006)։ «Aikido»։ Encyclopedia of Aikido։ Արխիվացված է օրիգինալից 2006-12-06-ին։ Վերցված է 2017-03-12 
  7. Pranin Stanley (2006)։ «Aikijujutsu»։ Encyclopedia of Aikido։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-26-ին։ Վերցված է 2017-03-12 
  8. «Big Japanese-Russian Online Dictionary» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 3 
  9. Мицуги Саотомэ Айкидо и гармония в природе. — София, Гелиос, 1998. — С. 22. — 304 с. — ISBN 9667319342

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сёдзи Нисио Айкидо - юрусу будо. — 2011. — ISBN 978-5-91051-076-4
  • Рольф Бранд Айкидо. Учение и техника гармоничного развития. — 1996. — ISBN 5-8183-0089-7
  • Годзо Сиода Динамика Айкидо. — M.: Фаир-пресс, 2004. — ISBN 5-8183-0089-7
  • Оскар Ратти, Адель Уэстбрук Самураи. — 2005. — ISBN 5-699-04611-9
  • Киссёмару Уэсиба Айкидо. — 1963. — ISBN 5-17-040179-5, ISBN 978-5-17-040179-6
  • Мицуги Саотомэ Айкидо и гармония в природе. — 1998. — ISBN 966-7319-34-2
  • Мицуги Саотомэ The Principles of Aikido. — Shambhala Publications, 1989. — 233 p. — ISBN 0-87773-409-7
  • Уильям Глиссон Духовные основы Айкидо. — 2009. — ISBN 978-5-699-32887-1
  • Масатаке Фудзита Айкидо Кейко Хо: Метод практики Айкидо. — 2013. — ISBN 978-617-7067-01-5