Մեթ Լուկաս
անգլ.՝ Matthew Richard "Matt" Lucas | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 5, 1974[1] (52 տարեկան) |
| Ծննդավայր | Պատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
| Կրթություն | Բրիստոլի համալսարան և Haberdashers' Aske's Boys' School? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, դերասան, կատակերգու, սցենարիստ, կինոդերասան, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային պրոդյուսեր և երգիչ |
| Ընտրանի | The Look of Love? և Վոնկա |
| Ամուսին(ներ) | Kevin McGee? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Մեթյու Ռիչարդ Լուկաս (անգլ.՝ Matthew Richard Lucas, մարտի 5, 1974[1], Պատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի կատակերգու, դերասան և սցենարիստ։ Առավել հայտնի է «Փոքրիկ Բրիտանիա» հեռուստաշոուում Դեվիդ Ուիլյամսի հետ, «Ալիսը հրաշքների աշխարհում» ֆիլմում և նրա սիքվել «Ալիսը հայելու աշխարհում» Տրալյալյաի և Տրուլյալյաի դերերով, ինչպես նաև Նարդոլի դերով բրիտանական «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ սերիալում։
2007 թվականի մայիսի 7-ին բրիտանական The Independent և The Daily Mail թերթերը նրան ընդգրկել են Մեծ Բրիտանիայի 100 ամենաազդեցիկ գեյերի և լեսբուհիների ցուցակի ութերորդ հորիզոնականում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լոնդոնի շրջանի Փոդինգթոն գյուղում։ Վեց տարեկանում նա ճաղատացել է։ Լուկասը սովորել է Haberdashers 'Aske’s Boys' School դպրոցում։ 1993-1995 թվականներին նա ուսումնասիրել է դրամա Բրիստոլի համալսարանի արվեստի ֆակուլտետում։ Մեթ Լուկասը բացահայտ գեյ է[5]։ 2006-2008 թվականներին Քևին Մաքգիի հետ քաղաքացիական գործընկերության մեջ է եղել, որի հետ մինչ այդ հանդիպել է չորս տարի[6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերայի սկզբում Լուկասը գրել է Սաշա Բարոն Քոենի համար։ Ժողովրդականություն նրան բերել է մասնակցությունը «Փոքրիկ Բրիտանիա» հեռուստաշոուին, որտեղ նա խաղացել է երեք վառ կերպարներ․ նիհարեցնող խմբի ղեկավար Մարջորի Դոուեսը, «գյուղի միակ գեյ» Դաֆիդ Թոմասը և դեռահաս աղջիկ Վիկի Փոլարդը՝ «գոպնիկ»։
Լուկասը նաև խաղացել է Տրալյալյա և Տրուլյալյաի դերը Թիմ Բյորթոնի «Ալիսը հրաշքների աշխարհում» ֆիլմում և տաքսու վարորդի դերը «Փադդինկտոնի արկածները» ֆիլմում։
Ըստ The Independent թերթի՝ բրիտանացի գրող և սցենարիստ սըր Ջոն Մորտիմերը կոմիկ Բենի Հիլի մասին հեռուստատեսային ֆիլմի սցենար է գրել, որտեղ Բենի Հիլի դերը պետք է խաղար Լուկասը[7]։ Լույս է տեսել այդ ֆիլմը, թե ոչ, դեռ հայտնի չէ։
2006 թվականին Դեվիդ Ուիլյամսի հետ նկարահանվել է Pet Shop Boys խմբի «I’m with stupid» տեսահոլովակում[8]։
2015-2017 թվականներին նկարահանվել է «Դոկտոր Ով» հեռուստասերիալում՝ դոկտոր Նարդոլի արբանյակային դերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #132232626 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://assets.publishing.service.gov.uk/media/694929f072075a1d4a5089cd/NY26_Gov.uk_List__Final__18_12_25.pdf
- ↑ https://www.thegazette.co.uk/notice/5027767 — The London Gazette, 2025.
- ↑ http://www.bristol.ac.uk/news/2017/february/matt-lucas.html
- ↑ «Matt Lucas has the last laugh – Showbiz – London Evening Standard» (անգլերեն). Evening Standard. 26 апреля 2005. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Кэролайн Дэвис; Паула Шепард (18 декабря 2006). «Little Britain star 'weds' his Prince Charming» (անգլերեն). The Daily Telegraph. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Mortimer reveals secret, lonely life of Benny Hill» (անգլերեն). The Independent. 19 апреля 2004. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Pet Shop Boys — The making of «I’m with stupid».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթ Լուկաս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Մարտի 5 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Բրիստոլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի սցենարիստներ
- Անգլիացի կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի աթեիստներ
- Աուդիոգիրք կարդացողներ