Լրտես (ֆիլմ, 2015)
Լրտես անգլ.՝ Spy | |
|---|---|
![]() | |
| Երկիր | |
| Ժանր | կատակերգական էքշն ֆիլմ |
| Թվական | մայիսի 21, 2015[1] և հունիսի 4, 2015[2][3][4] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Փոլ Ֆեյգ |
| Պրոդյուսեր | Փիթեր Չերնին և Փոլ Ֆեյգ |
| Սցենարի հեղինակ | Փոլ Ֆեյգ |
| Դերակատարներ | 50 Սենտ[5], Էլիսոն Ջեննի[5], Björn Gustafsson?[5], Բոբի Կանավալե[5], Ջեյսոն Սթեթհեմ[5], Ջեսիկա Չաֆին[5], Ջուդ Լոու[5], Մելիսա ՄակՔարթի[5], Միրանդա Հարթ[5], Մորենա Բաքարին[5], Նարգիս Ֆակրի[5], Նիա Լոնգ, Փիթեր Սերաֆինովիչ[5], Ռոուզ Բիրն[5], Վերկա Սերդյուչկա[5], Զաք Վուդս[5], Քեյթի Դիփոլդ[5], Ռիչարդ Բրեյք[5], Սթիվ Բաննոս[5], Կառլոս Պոնսե[5], Ուիլ Յուն Լի[5], Մայքլ ՄակԴոնալդ[5], Lukács Bicskey?[5], Ատիլա Բարդոցի[5], Ատիլա Արփա[5], Ջեյմի Դենբո[5], Ալեսանդրո դե Մարկո[5], Յուրժ Բացցի[5], Բեն Ֆալկոնե[5], Իվան Կամարաշ[5], Փոլ Ֆեյգ[5], Միտչ Սիլփա[6] և Raad Rawi? |
| Օպերատոր | Ռոբերտ Յոմեն |
| Երաժշտություն | Թեոդոր Շապիրո |
| Պատմվածքի վայր | Փարիզ |
| Նկարահանման վայր | Բուդապեշտ |
| Կինոընկերություն | 20th Century Studios |
| Տևողություն | 120 րոպե |
| Շահույթ | 235 700 000 $[7] |
| Պաշտոնական կայքէջ | |
Լրտես[8] (անգլ.՝ Spy), ռեժիսոր և սցենարիստ Փոլ Ֆեյգի ամերիկյան կատակերգություն մարտաֆիլմի տարրերով։ Հատուկ գործակալ Սյուզան Քուփերի գլխավոր դերը, Ջեյմս Բոնդի կանացի կատակերգական տարբերակը, խաղաց Մելիսա Մաքարթին։ Հիմնական չարագործին խաղաց Ռոուզ Բիռնը, իսկ Ջեյսոն Սթեթհեմը և Ջուդ Լոուն՝ Սյուզան Քուփերի գործընկերները։
Ֆիլմի շնորհանդեսը կայացավ SXSW կինոփառատոնի շրջանակներում։ 2015 թվականի մարտին ֆիլմն արժանացավ գավասանքի քննադատների կողմից, ովքեր նշում էին, որ Սյուզան Քուփերը լավագույն դերն է Մելիսա Մաքարթիի կարիերայում[9][10]։ Լայն թողարկման ֆիլմը դուրս է եկել 2015 թվականի հունիսի 4-ին։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուզան Քուփերը (Մելիսա Մաքարթի) ամբողջ կյանքում երազել է դառնալ գաղտնի գործակալ և նույնիսկ աշխատանքի է տեղավորվել ԿՀՎ-ում, բայց այնտեղ նա շատ ձանձրալի աշխաըանք է կատարում՝ նա լրտես Բրեդլի Ֆայնի (Ջուդ Լոու) վերլուծաբանը և համակարգողն է։ Մի անգամ Ֆայնը գնում է Բուլղարիա, որպեսզի լինի Տիխոմիր Բոյանովի (Ռաադ Ռավի) տանը, որտեղ նա թաքցնում է հզոր միջուկային ռումբ։ Անհեթեթ պատահականության բերումով Ֆայնը առանց դիտավորության սպանում է Բոյանովին, իսկ ռումբը շրջական միջավայրում չի գտնվում։ Մահվանից առաջ Բոյանովը հասցնում է ասել, որ միայն ինքը գիտի, թե որտեղ է գտնվում ռումբը։ ԿՀՎ-ին հաջողվում է պարզել, որ, հնարավոր է, Տիխոմիրի դուստր Ռեյնա Բոյանովան (Ռոուզ Բիրն) կարող է իմանալ ռումբի գտնվելու վայրը, և ուղարկում են նրա մոտ Ֆայնին։ Լրտեսը ընկնում է թակարդը. նրան կրակում է Ռեյնան, ով հիանալի գիտի ԿՀՎ-ի բոլոր առաջատար գործակալներին դեմքով։ ԿՀՎ-ն որոշում է Բոյանովայի մոտ նոր գործակալ ուղարկել։ Սյուզանը, ով մինչև այդ ոչ մի տեղ չէր «փայլել» և ցանկանում էր վրեժ լուծել Ֆայնի մահվան համար, որպես կամավոր է հանդես գալիս։ Ղեկավարություն է հնարավորություն է տալիս նրան, բայց միայն մի պայմանով, որ Սյուզանը չի փորձելու որևէ շփման մեջ մտնել Բոյանովայի հետ։ Բայց հանգամանքները այնպես են դասավորվում, որ Սյուզանը ստիպված է լինում ամեն-ինչ այլ կերպ անել։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Մելիսա Մաքքարթի | Սյուզան Կուպեր Բրեդլի Ֆայնի վերլուծաբան և համակարգող |
| Ջուդ Լոու | հատուկ գործակալ Բրեդլի Ֆայն |
| Ջեյսոն Սթեթհեմ | հատուկ գործակալ Ռիկ Ֆորդ |
| Ռոուզ Բիրն | Ռեյնա Բոյանովա |
| Ջեննի ԷԼիսոն | ԿՀՎ-ի տնօրեն Էլեյն Կրոկեր |
| Միրանդա Հարթ | Նենսի Արթինգսթեյլ ԿՀՎ-ի վերլուծաբան |
| Բոբբի Կանավալե | միջնորդ Սերխիո դե Լուկա |
| Պիտեր Սերաֆինովիչ | Ալդո Գործակալ Հռոմում |
| Մորենա Բաքարին | հատուկ գործակալ Քարեն Ուոքեր |
| Ջեսիկա Չաֆին | Շերոն Ռիկ Ֆորդի վերլուծաբան և համակարգող |
| Ռաադ Ռավի | Տիխոմիր Բոյանով ատոմային ռումբի վաճառող |
| Նարգիս Ֆակխրի | Լիա դե Լուկայի մարդ |
| Բյորն Գուստաֆսոն | Անտոն Ռեյնայի թիկնապահը |
| Սերգեյ Օնոպկո | Խրիստո դե Լուկայի մարդ |
| Կառլոս Պոնսե | հատուկ գործակալ Մեթյու Ռայթ |
| Ուիլլ Յուն Լի | հատուկ գործակալ Թիմոթի Քրես |
| Ռիչարդ Բրեյք | ահաբեկիչ Դուդաև |
| Ֆիֆթի Սենթ | կամեո |
| Վերկա Սերդյուչկա | կամեո |
Արտադրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունիսին Փոլ Ֆեյգը հայտնեց, որ նա մշակում է «Susan Cooper» լրտեսական կատակերգությունը 20th Century Fox կինոընկերության համար։ Ֆեյգը ինքն է գրել սցենարը և պլանավորել է նկարահանել այն, նա նաև սկսել է որոնել դերասանուհի գլխավոր դերի համար։ Նոյեմբերի 12-ին 20th Century Fox-ը հայտարարել է շնորհանդեսի օրը՝ 2015 թվականի մայիսի 22։ 2014 թվականի մարտի 28-ին ֆիլմի անվանումը փոխել են «Spy»
Քասթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հուլիսի 25-ին դերասանուհի Մելիսա Մաքարթիին հաստատեցին որպես գլխավոր դերասանուհի։ Հոկտեմբերի 17-ին նրան միացավ դերասանուհի Ռոուզ Բիռնը։ Հոկտեմբերի 21-ին Ջեյսոն Սթեթհեմը հանդիպեց Փոլ Ֆեյգի հետ, որպեսզի քննարկի իր մասնակցությունը ֆիլմում։ 2014 թվականի փետրվարի 26-ին նա պաշտոնապես միացավ ֆիլմին։
2014-ի մարտի 6-ին դերասան Ջուդ Լոուն մտավ ֆիլմում իր մասնակցության մասին բանակցությունների վերջնական փուլ։ Նարգիս Ֆագխրին միացավ մարտի 12-ին։ Հայտնել էին, որ նա խաղալու է գաղտնի գործակալներից մեկին։ Մարտի 28-ին ֆիլմին միացան Ջեննի Էլիսոնը, ով խաղաց ԿՀՎ-ի ղեկավարի դերը, Բոբբի Կանևալեն և Միրանդա Հարթը։
Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ 50 Cent-ը ֆիլմում կխաղա ինքն իրեն։ Ֆիլմում մասնակցություն է ունեցել նաև Անդրեյ Դանիլկո / Վերկա Սերդյուչկան «Dancing Lasha Tumbai» երգով, որով նա մասնակցել էր Եվրատեսիլ 2007 երգի մրցույթին Ուկրաինայի կողմից։
Նկարահանումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսվել են մարտի 31-ին, Բուդապեշտում, Հունգարիա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Internet Movie Database — 1990.
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «Премьера сразу двух трейлеров комедии «Шпион»!». Двадцатый Век Фокс СНГ. ВКонтакте. 2015 թ․ հունվարի 15. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Justin Chang (26 марта 2015). «SXSW Film Review: 'Spy'». Variety. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Melissa McCarthy's Best Role Yet: From 'Bridesmaids' to Ass-Kicking CIA 'Spy'». The Daily Beast. 17 марта 2015. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լրտես (ֆիլմ, 2015)» հոդվածին։ |
| ||||||||||
- Բուդապեշտում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2015 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամերիկյան էքշն կինոկատակերգություններ
- Կինոկատակերգություններ
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆիլմեր ահաբեկչության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վիրջինիայում
- Ֆիլմեր ԿՀՎ-ի մասին
