Jump to content

Ռեյչել Տիկոտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյչել Տիկոտին
Ի ծնե անուն՝Rachel Ticotin
Ծննդյան թիվ՝1958 թվականի նոյեմբերի 1
Ծննդավայր՝Բրոնքս, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան
IMDb։ID 0001797

Ռեյչել Տիկոտին (անգլ.՝ Rachel Ticotin, նոյեմբերի 1, 1958(1958-11-01), Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքում՝ ռուս-հրեական ծագում ունեցող ավտոմեքենաների վաճառող Աբի Տիկոտինի և պուերտոռիկացի դաստիարակչուհի Իրիս Տորեսի ընտանիքում[1]։ 1974 թվականին ընտանիքում ծնվում է Ռեյչելի եղբայրը՝ Դանիել Տիկոտինը, ով հետագայում դարձել է հարահայտ ռոք երաժիշտ։ Ռեյչելը մեծացել և սովորել է Հարավային Բրոնքսի դպրոցում, հայտնի էր իր մեծ պուերտոռիկական շրջապատով։ Սովորել է նաև Ballet Hispanico of New York-ում, որտեղ էլ ստացել է իր պարարվեստի առաջին դասերը։

Տիկոտինը կինո է եկել բալետից։ Բեմում իր կարիերան սկսել է շատ վաղ հասակում, դեռ մանկուց դերասանուհին մասնակցել է անկախ թատերական նախագծերի, բայց որոշում ընդունեց լուրջ զբաղվել բալետով և մի քանի տարվա ընթացքում աշխատել է լավագույն պարուսույցների հետ։ Կինոյում դերասանուհին առաջին անգամ հայտնվել է հենց որպես պարուհի, բայց վաղ սկսեց նաև կատարել դրամատիկ դերեր, նրա դեբյուտը տեղի է ունեցել 1981 թվականին՝ «Ապաչայի ամրոցը» ֆիլմում, որտեղ Տիկոտինի խաղընկերը եղել է Փոլ Նյումենը։

Ամուսնացել է երկու անգամ՝ Դեվիդ Կարուզոյի և Փիթեր Շտրաուսի (1998 թվականից) հետ։ Առաջին ամուսնությունից ունի մեկ աղջիկ՝ Գրետան։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՀայերեն անվանումըՕրիգինալ անվանումըԴերը
1978Գնչուների արքանKing of the Gypsiesգնչու պարուհի
1981Ապաչայի ամրոցը, ԲրոնքսFort Apache, The BronxԻզաբելլա
1983Սիրո և պատվի համարFor Love and HonorԳրեյս Պավլիկ
1986Ծայրահեղ իրավիճակCritical ConditionՌեյչել Էդվուդ
1987ՕհարաOharaԹերեզա Սթորմ
1990Հիշել ամեն ինչTotal RecallՄելինա
1991Սպանության պատրանքF/X 2Քիմ Բրենդոն
1991Լավ ոստիկանOne Good CopԳրեյս
1991Բանտի պատմություններ։ Կինը ճաղերի ետևումPrison Stories: Women on the InsideԱյրիս
1992Լողա հոսանքի ուղղությամբWhere The Day Takes YouԼենդերս
1993Ընկնելով ներքևFalling DownԴետեկտիվ Սանդրա Թորես
1993Հանցանք և պատիժCrime & Punishmentդետեկտիվ Աննեթ Ռեյ
1994ԳարգուլներGargoylesՄարիա Չավես
1994Առակներ դամբարանիցTales From The CryptԼիլի
1995Դոն Ժուան դե ՄարկոDon Juan DeMarcoԴոնա Ինես
1997ՄրրկայնությունTurbulenceՌեյչել Տապեր
1997Օդային բանտCon AirԹիկնապահ Սալի Բիշոլ
2000Անապատի կախարդներըDesert SaintsԴորա
2001Հնարավորի սահմանից այն կողմThe Outer LimitsԹեոդորա Մեդեն Թեդդի
2001Ամբողջովին դիմակազերծումFull DisclosureԱրմիտի Հալկ
2003Սերը կանոններով և առանցSomething's Gotta GiveԲժիշկ Մարտինես
2004ՑասումMan on FireՄարիաննա Գարսիա Գերերո
2005-2006ԿորուսյալներըLostԹերեզա Քորտես
2005Թալիսման տաբատըThe Sisterhood of the Traveling PantsՄարիաննա
2008Թալիսման տաբատը 2The Sisterhood of the Traveling Pants 2Մարիաննա
2008ԱչքըThe EyeՌոզա Մարտինես
2009Այրվող դաշտավայրThe Burning PlainԱննա
2009ԹմբրախոտWeedsՔենդելա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]