Ջոն Իրվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Իրվին
Ծնվել էմայիսի 7, 1940(1940-05-07)[1] (81 տարեկան)
ԾննդավայրՆյուքասլ-ափոն-Թայն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունLondon Film School?
ԵրկերA Month by the Lake?
Մասնագիտությունկինոռեժիսոր և հեռուստառեժիսոր

Ջոն Իրվին (անգլ.՝ John Irvin, մայիսի 7, 1940(1940-05-07)[1], Նյուքասլ-ափոն-Թայն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Կարիերան սկսել է որպես վավերագրական և հեռուստատեսային ֆիլմերի ռեժիսոր։ 1980-ական թվականներին նա սկսել է ֆիլմեր նկարահանել Հոլիվուդում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մայիսի 7-ին Նյուքասլում։ 1958 թվականին ավարտել է Լոնդոնի կինոյի դպրոցը։ Նա սկսել է աշխատել որպես ռեժիսորի օգնական մի կազմակերպությունում, որը նկարահանում է British Transport Films վավերագրական ֆիլմերը, և մինչև 1980 թվականը նրա աշխատանքները ներառել են վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր։ 1969 թվականին Վիետնամի պատերազմի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել։

1980 թվականին Ջոն Իրվինը մեծ էկրանների համար նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Պատերազմի շները»[2]։ Քննադատների կարծիքով Իրվինի ամենահաջողակ ֆիլմերն են` «Լեռան այրիները», որը արժանացել է 15-ից 15 դրական գնահատական, իսկ «Համբուրգեր բլուր»-ը`11-ից 11 դրական գնահատական, ինչպես նաև բարձր գնահատական ​​են ստացել` «Կրիայի օրագրերը», «Մի ամիս լճի մոտ» և «Պատերազմի շները» ֆիլմերը։ «Եդեմի պարտեզ» ֆիլմը ստացել է ամենավատ գնահատականը. 23 քննադատներից այն հավանել է միայն մեկը[3][4][5].:

Ռեժիսորական ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 - Լրտես, դուրս գնա։

1981 - Պատերազմի շները

1981 - Ուրվականների պատմություն

1983 - Չեմպիոններ

1985 - Կրիայի օրագիրը

1986 - Առանց փոխզիջման

1987 - Համբուրգեր բլուր

1989 -Մոտիկ բարեկամ

1990 - Բացարձակ իշխանություն

1991 - Ռոբին Հուդ

1994 - Ազատ անկում

1994 - Լեռան այրիները

1995 - Մի ամիս լճի ափին

1996 - Կատաղած ձին

1997 - Հանցավորության գոտի

1998 - Երբ լռում են շեփորները

1999 - Նոյի տապան

2000 - Բիլի Ֆինգալ

2001 - Չորրորդ հրեշտակ

2002 - Կլեր կոմսության տղաները

2005 թ. - Մահ առցանց

2005 թ. - Սիրո նուրբ արվեստը

2006 - Աստղերը լուսնի տակ

2008 - Եդեմի պարտեզ

2015 - Մանդելայի զենքը

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 — Օսթին կինոփառատոնի մրցանակ` «Լավագույն ֆիլմ» անվանակարգում («Լեռան այրիները»)։
  • 1999 — Բիարիցի կինոփառատոնի մրցանակ` «Երբ լռում են շատրվանները» ֆիլմի համար
  • 1968, 1978 և 1980 թվականներ- առաջադրվել է «BAFTA» մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. «The Dogs of War» (անգլերեն)։ Monthly Film Bulletin։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2015-10-10 
  3. Mark Olsen (2010-12-09)։ «Movie review: 'Hemingway's Garden of Eden'» (անգլերեն)։ Los Angeles Times։ Վերցված է 2015-10-10 
  4. Ronnie Scheib (2010-12-08)։ «Review: ‘Hemingway’s Garden of Eden’» (անգլերեն)։ Variety Media։ Վերցված է 2015-10-10 
  5. «JOHN IRVIN» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2015-10-10