Կիմ Չժի Ուն
| Կիմ Չժի Ուն | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 6, 1964 (61 տարեկան) կամ մայիսի 27, 1964[1] (61 տարեկան) |
| Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սեուլի արվեստի ինստիտուտ |
| Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Ստորագրություն | |
Կիմ Չժի Ուն (կորեերեն՝ 김지운, հուլիսի 6, 1964 կամ մայիսի 27, 1964[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեական կինոռեժիսոր և սցենարիստ։ Կորեայի ժամանակակից առաջատար ռեժիսորներից մեկը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիմ Չժի Ունը ծնվել է 1964 թվականի մայիսի 27-ին, Սեուլում[3]։ Նախքան իր առաջին ֆիլմը` «Հանգիստ ընտանիքը» (1998 թվական) նկարահանելը, Կիմը երկար ժամանակ դերասան և ռեժիսոր է աշխատել թատրոնում։ Սցենարը հենց ինքն է գրել (ինչպես և հաջորդ աշխտանքներում), ինչից հետո «Հանգիստ ընտանիքը» Պորտուգալիյի Fantasporto փառատոնում ստացել է լավագույն ֆիլմի մրցանակ։ Ռեժիսորի կարիերայում հաջորդ կարևոր աշխատանքն է դարձել «Երկու քույրերի պատմությունը» (2003 թվական) թրիլլերը, որը բազմաթիվ մրցանակներ է հավաքել Կորեայում և կինոփառատոններում[4]։ Հետո հաջորդեցին նեո նուար ժանրի «Դառնություն և քաղցրություն» (2005 թվական) ֆիլմը և վեսթերն կատակերգություն «Լավ, վատ, հիմար» (2008 թվական) ֆիլմը, որն աշխարհում հավաքել է ավելի քան 40 միլիոն դոլար[5]։
2010 թվականին թողարկվեց «Ես տեսել եմ սատանային» ֆիլմը, գլխավոր դերերում` Լի Բյոն Հոնը և Չոի Մին Սիկը[6]։
2013 թվականին թողարկվեց «Հերոսի վերադարձը» մարտաֆիլմը` Կիմ Չժի Ունի ռեժիսորական դեբյուտը Հոլիվուդում, գլխավոր դերում` Առնոլդ Շվարցենեգերը[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1998 | Հանգիստ ընտանիքը | Choyonghan kajok | ռեժիսոր, սցենարիստ | |
| 2000 | Կեղտոտ թագավոր | Banchikwang | ռեժիսոր, սցենարիստ | |
| 2001 | Coming Out | Coming Out | ռեժիսոր, սցենարիստ | |
| 2002 | Երեք | Saam gaang | ռեժիսոր, սցենարիստ (դրվագ` «Հիշողություն») | |
| 2003 | Երկու քույրերի պատմություն | Janghwa, Hongryeon | ռեժիսոր, սցենարիստ | |
| 2005 | Դառնություն և քաղցրություն | Dalkomhan insaeng | ռեժիսոր, սցենարիստ | |
| 2008 | Լավ, վատ, հիմար | Joheunnom nabbeunnom isanghannom | ռեժիսոր, սցենարիստ | |
| 2010 | Ես տեսել եմ սատանային | Akmareul boatda | ռեժիսոր | |
| 2011 | 60 Seconds of Solitude in Year Zero | 60 Seconds of Solitude in Year Zero | ռեժիսոր | |
| 2012 | Դատաստանի օրվա գիքը | Doomsday Book | ռեժիսոր (դրվագ` «Երկնային արարածներ») | |
| 2013 | Հերոսի վերադարձը | The Last Stand | ռեժիսոր | |
| 2013 | Սեր քար-թուղթ-մկրատից | One Perfect Day | ռեժիսոր, սցենարիստ | |
| 2013 | The X | The X | ռեժիսոր, սցենարիստ | |
| 2016 | Գաղտնի գործակալ | The Age of Shadows | ռեժիսոր, սցենարիստ | |
| 2018 | Ինրան։ Գայլերի բրիգադ | Illang: The Wolf Brigade | ռեժիսոր, սցենարիստ |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998` «Լավագույն ֆիլմ» (Հանգիստ ընտանիքը) մրցանակ Կատալոնիայի միջազգային կինոփառատոնում
- 2000` «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆիլմ» (Հանգիստ ընտանիքը) մրցանակ Málaga International Week of Fantastic Cinema-ում
- 2001` «Լավագույն ռեժիսոր» (Կեղտոտ թագավոր) մրցանակ Միլանի միջազգային կինոփառատոնում
- 2003` «Լավագույն ֆիլմ» (Երկու քույրերի պատմություն) մրցանակ Screamfest Horror Film Festival-ում
- 2004` «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆանտաստիկ ֆիլմ» (Երկու քույրերի պատմություն) մրցանակներ «Ֆանտաշպորտու» կինոփառատոնում
- 2005` «Լավագույն ֆիլմ» (Դառնություն և քաղցրություն) մրցանակ Կատալոնիայի միջազգային կինոփառատոնում
- 2008` «Լավագույն ռեժիսոր» (Լավ, վատ, հիմար) մրցանակ Կատալոնիայի միջազգային կինոփառատոնում
- 2011` «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆիլմ» (Ես տեսել եմ սատանային) մրցանակներ «Ֆանտաշպորտու» կինոփառատոնում
- Մրցանակների և առաջադրումների ցանկ`IMDB կայքում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «KIM Jee-woon's Biography at KOFIC».
- ↑ «Biography for Jee-woon Kim».
- ↑ «Awards for Janghwa, Hongryeon».
- ↑ «Total Lifetime Grosses at Box Office Mojo».
- ↑ «'Oldboy' Star in Hunt of Psychopath in 'Saw a Devil'».
- ↑ «"Eating sushi with a little less wasabi": Interview with Kim Jee-woon». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Awards for Jee-woon Kim».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիմ Չժի Ուն Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Չժի Ուն» հոդվածին։ |
| ||||||||||||