Jump to content

Ռիտա Ուիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիտա Ուիլսոն
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 26, 1956(1956-10-26)[1][2][3] (68 տարեկան)
Ծննդավայր՝Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
 Հունաստան
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, կինոպրոդյուսեր, երգչուհի և կինոռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0001854
ritawilson.com

Ռիտա Ուիլսոն (անգլ.՝ Rita Wilson, հոկտեմբերի 26, 1956(1956-10-26)[1][2][3], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պրոդյուսեր։

Ուիլսոնը Հենքսի հետ 1989 թվականին

Ուիլսոնը հեռուստատեսային կարիերան սկսել է յոթանասունականների սկզբին «Երջանիկ օրեր» սերիալով։ Նա հայտնվել է մի քանի տասնյակ ֆիլմերում, այդ թվում՝ «Կամավորներ», «Սնապարծության խարույկ», «Բարբարոսները դարպասների մոտ», «Գժերի Սուրբ Ծնունդը», «Անքունները Սիեթլից», «Ժամանակ առ ժամանակ», «Այն, ինչ դու անում ես», «Սուրբ ծննդյան նվեր», «Փախչող հարսնացուն», «Պատմություն մեր մասին», «Սուպերսթար», «Պարզ բարդություններ», «Տնային առաջադրանք» և «Լարի Քրաուն»։

Հեռուստատեսությունում նա հայտնվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Ով է այստեղ շեֆը», «Երեսուն մի բան», «Դետեկտիվ գործակալություն», «Ֆրեյզեր», «Լավ կին», «Օրենք և կարգ։ հատուկ մարմին» և «Մարմնի քննություն»։ Վիլսոնը նաև հանդես է եկել Բրոդվեյի բեմում։ 2006 թվականին նա «Չիկագո» մյուզիքլում կատարել է Ռոքսի Հարթի դերը։

Չնայած նրան, որ Ուիլսոնը երկար տարիներ դերասանուհու կարիերա ունի, նա հայտնի է դարձել որպես պրոդյուսեր բազմաթիվ հաջողություններից հետո։ Նրա շնորհիվ էկրան է բարձրացել «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմը, Նիա Վարդալոսի մասնակցությամբ։ Ֆիլմի վարձույթը կազմել է 368 միլիոն դոլար, 5 միլիոն դոլար բյուջեի դիմաց[4]։ Նա նաև նկարահանել է «Շոում միայն աղջիկներ», «Մամա միա» և «Իմ մեծ հունական սիրտը» ֆիլմերը։

2012 թվականին Ուիլսոնը թողարկել է իր դեբյուտային «AM/FM» ստուդիական ալբոմը Decca Records լեյբլում, որն իր մեջ ներառում է անցյալ դարի 60-ականների և 70-ականների դասական հիթերի քավեր-տարբերակները[5][6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլսոնը ունի բուլղարական և հունական արմատներ[7][7][8]։

1988 թվականի ապրիլի 30-ին Ուիլսոնը ամուսնացել է դերասան Թոմ Հենքսի հետ։ Ամուսիններն ունեն երկու որդի՝ Չեստեր Մարլոն Հենքսը (ծնված 1990 թվականի օգոստոսի 4-ին) և Թրուման Թեոդոր Հենքս (ծնված 1995 թվականի դեկտեմբերի 26-ին)։

2015 թվականի ապրիլին Ուիլսոնը կրկնակի մաստէկտոմիա է անցել այն բանից հետո, երբ նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել[9]։

2020 թվականի մարտի 12-ին Հենքսը հայտարարել է, որ ինքը և Ուիլսոնը վարակվել են COVID-19-ով։ Նրանք հոսպիտալացվել են Գոլդ-Կոստա համալսարանական հիվանդանոցում[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. «My Life in Ruins» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 10-ին. Echo Bridge Entertainment. Retrieved on May 12, 2008
  5. Rita Wilson to Debut Solo Album Արխիվացված 2012-07-13 Wayback Machine, E! Online, ANTOINETTE BUENO, February 09, 2012
  6. Rita Wilson to Debut Solo Album AM/FM Արխիվացված 2016-04-26 Wayback Machine. PR Newswire, 9 February 2012. Retrieved 11 February 2012.
  7. 7,0 7,1 Welkos, Robert (2002 թ․ հոկտեմբերի 6). «Sending up the Greek in spirit». The Age. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 10-ին. «… my father is Bulgarian.»
  8. «My Big, Fat, Greek Mystery» Արխիվացված 2012-02-22 Wayback Machine — Terry Mattingly on religion.
  9. «Rita Wilson Has Breast Cancer, Undergoes Double Mastectomy and Reconstructive Surgery». People. 14 апреля 2015. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  10. Tom Hanks and Wife Rita Wilson Test Positive for Coronavirus
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիտա Ուիլսոն» հոդվածին։