Բոննի Բարտլետ
Բոննի Բարտլետ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1929 (95 տարեկան) |
Ծննդավայր | Wisconsin Rapids, Վիսկոնսին, ԱՄՆ |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց և Moline High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին(ներ) | William Daniels? |
Պարգևներ և մրցանակներ | |
Բոննի Բարտլետ (անգլ.՝ Bonnie Bartlett, հունիսի 20, 1929, Wisconsin Rapids, Վիսկոնսին, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոննին ծնվել է Վիսկոնսինում` ապահովագրական գործակալի ընտանիքում[1]։ Իր ապագա ամուսնու` դերասան Ուիլյամ Դենյելսոմի հետ ծանոթացել է Հյուսիսարևմտյան համալսարանում սովորելու ժամանակ։ Նրանց առաջնեկը ծնվել է 1961 թվականին, բայց մահացել է ծնվելուց անմիջապես հետո։ Դրանից հետո զույգը որդեգրել է երկու երեխա։
Բարտլետը սովորել է դերասանական արվեստ Լի Սթրասբերգի Դերասանական ստուդիայում, որն ավարտելուց հետո՝ 1955 թվականին աշխատանքի է անցել հեռուստատեսությունում։ Հաջորդ չորս տարիներին նա մարմնավորել է Վանեսա Դեյլ Ռեյվենի կերպարը «Սեր դեպի կյանքը» հեռուստասերիալում։ 1960- ականներին Բարտլետը գրեթե չի նկարահանվել` զբաղվել է երեխաների դաստիարակությամբ, իսկ հեռուստաէկրան վերադարձել է 1970-ական թվականներին։ Ամենամեծ հայտնիությունը նրան բերեց Էլեն Կրեյգի դերը «Սենտ-Էլսվեր» հեռուստասերիալում, որում նա նկարահանվել է 1982-ից մինչև 1988 թվականները։ Այդ ֆիլմի համար նա արժանացել է երկու Էմմի մրցանակի։
Մեծ էկրանին Բարտլետը հայտնվում էր ավելի հաճախ, քան հեռուստատեսությամբ, և նրա մասնակցությամբ ֆիլմերի շարքում էին` «Վերջին մագնատը» (1976), «Ֆրանցիսկոս» (1982), «Զույգերը» (1988) և «Մահվան սպառնալիքի տակ» (1993)։
1990-ականներին Բարտլետը շարունակում էր ակտիվորեն նկարահանվել հեռուստատեսությունում, որտեղ նա ունեցավ դերեր «Շտապ օգնություն», «Մեծ շինարարություն», «Տղան ճանաչում է աշխարհը», «Նորից և կրկին», «Կենտրոնական հոսպիտալ», «Կրքի անատոմիա», «Աստղային դարպասներ։ ԱԳ-1» ֆիլմերում[2]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1986 թվական Էմմի- «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում»
- 1987 թվական Էմմի-«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բոննի Բարտլետ (անգլ.) Internet Movie Database կայքում
- Բոննի Բարտլետը tv.com կայքում Արխիվացված 2019-08-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոննի Բարտլետ» հոդվածին։ |
|