Վերջին մագնատը
Վերջին մագնատը անգլ.՝ The Last Tycoon | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | The Love of the Last Tycoon? |
Թվական | նոյեմբերի 17, 1976[1], մարտի 11, 1977[2], նոյեմբերի 18, 1976[1] և նոյեմբերի 19, 1976[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էլիա Կազան |
Պրոդյուսեր | Սեմ Շպիգել |
Սցենարի հեղինակ | Հարոլդ Փինթեր |
Դերակատարներ | Ռոբերտ Դե Նիրո, Թոնի Քերթիս, Ռոբերտ Միտչեմ, Ջեք Նիքոլսոն, Դոնալդ Փլեզենս, Ժաննա Մորո, Ingrid Boulting?, Թերեզա Ռասել, Անժելիկա Հյուսթոն, Դանա Էնդրյուս, Ռեյ Միլանդ, Peter Strauss?, Ջեֆ Քորի, Ջոն Քերադայն, Սեյմուր Քեսել, Morgan Farley?[3], Դոն Բրոդի[3] և Էրիկ Քրիսթմաս[3] |
Օպերատոր | Վիկտոր Ջ․ Քեմփեր |
Երաժշտություն | Մորիս Ժար |
Մոնտաժ | Ռիչարդ Մարքս |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Կինոընկերություն | Paramount Pictures |
Տևողություն | 123 րոպե և 120 րոպե |
Բյուջե | 5 500 000 $ |
Շահույթ | 1 819 912 $[4] |
IMDb | ID 0074777 |
Վերջին մագնատը (անգլ.՝ The Last Tycoon, ԱՄՆ, 1976 թվական), կինոֆիլմ, Էլիա Կազանի վերջին ռեժիսորական աշխատանքը։ Էկրանավորվել է Ֆրենսիս Ֆիցջերալդի անավարտ համանուն վեպի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մտացածին կինոստուդիայի ղեկավար Մոնրո Սթարը Հոլիվուդի «ոսկե տղա» է։ Նա նկարահանում է ֆիլմ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Ամերիկան Մեծ ճգնաժամի մեջ էր, նա շարունակում է նկարել որակյալ ֆիլմեր։ Սթարը վերահսկում էր միանգամից մի քանի ֆիլմի արտադրություն։ Նա ստիպված է լինում գործ ունենալ և՛ մեծ պահանջարկ ունեցող, բայց արդեն ծերացող կինոաստղի հետ, և՛ արհմիությունների խիստ պայմանների հետ։ Մոնրոն ամբողջությամբ զբաղված է իր գործով, բայց հանկարծ ի հայտ է գալիս մի բան, որը կարող է շեղել նրան իր աշխատանքի նկատմամբ ունեցած հիվանդագին կախվածությունից՝ սեր։ Նա հայտնվում է առեղծվածային կնոջ՝ Քեթլինի կերպարանքով, ումից Սթարը հայացքը չի կարողանում հեռացնել։ Քեթլինը Սթարին հիշեցնում էր իր կնոջը։ Այժմ նա գտնվում էր նրա ազդեցության տակ։ Բայց Քեթլինին նա չէր հետաքրքրում։ Հաղթահարելով ողջ կինոմատոգրաֆիայի աշխարհի ճնշումները, նա պարտվում է մի փոքրիկ կնոջ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Ռոբերտ Դե Նիրո | Մոնրո Սթար |
Թոնի Քերթիս | Ռոդրիգես |
Ռոբերտ Միտչեմ | Պետ Բրեյդի |
Ժաննա Մորո | Դիդի |
Ջեք Նիկոլսոն | Բռիմեր |
Դոնալդ Պլեզենս | Բոկսլի |
Ռեյ Միլլանդ | Ֆլայշեկեր |
Դենա Էնդրյուս | Ռեդ Ռանդինգվուդ |
Ինգրիդ Բոուլտինգ | Կետլին Մուր |
Փիթեր Շտրաուս | ՈՒայլի |
Թերեզա Ռասսել | Սեսիլիա Բրեյդի |
Էնդրյուս Տայգ | Պոպոլս |
Մորգան Ֆարլի | Մարկուս |
Ջոն Քերադայն | գիդ |
Ջեֆ Քորի | բժիշկ |
Անժելիկա Հյուսթոն | Էդնա |
Բոննի Բարթլեթ | Բռեդի քարտուղար |
Քննադատների արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրահայտ ամերիկացի փորձագետ Ռոջեր Էբերթը նույնիսկ հարկ չի համարել վերանայել իր տեսակետը այս ֆիլմի մասին։ Հրապարակված արձագանքները բացասական էին։
- «Վերջին մագնատը» ֆիլմը ձանձրալի ֆիլմ է։ Դա արված է խելացի մարդկանց կողմից, ովքեր պետք է հասկանան, որ թանկարժեք քարը, որը իրենց ձեռքում էր, վերածվել է ոչնչի։
- ...գիտակցելով նրա էմոցիոնալ ողջ պաշարը, դժվար է հավատալ, որ այդ կնոջ համար նա կարող է այդքան տառապել։ Նրանց յուրաքանչյուր հանդիպումը հագեցած է ծանր հայացքներով և կեղծ փիլիսոփայական զրույցներով, որոնք միայն ժամանակ են խլում։ Ֆիլմում շատ ֆանտաստիկ դերասաններ կան, բայց նրանցից ոչ մեկին էկրանային ժամանակ չէր տրվում, որ Դե Նիրոն ևս 20 րոպե կարողանար տխրել» Էյ Ջեյ Խակարը // «Классик Муви Гайд»[5]:
Ես չգիտեմ, թե ում մեղքն է ավելի մեծ՝ Ֆիցջերալդի, թե Կազանի, բայց, եթե նույնիսկ վեպի մեջ կային թերություններ, ապա ֆիլմը վերջնականապես հարվածեց նրան։ Երբ 40-րդ րոպեին հայտնվում է Նիկոլսոնը, գործողությունները սկսում են աճել, բայց արդեն ուշ է։ Դե Նիրոն հասկանում է դա և սկսում է խմել - Քլայթոն Տռապ, (անկախ քննադատ) «Бриллиантовое обозрение 1176 фильмов»
|
:
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեմ Շպիգելը, ֆիլմի պրոդյուսերը, Մոնրո Սթառի դերում ուզում էր տեսնել Ջեկ Նիկոլսոնին, բայց Կազանը կանգ է առել Ռոբերտ Դե Նիռոյի վրա։
- Ընդ որում Կազանի թեկնածությունը հարցականի տակ էր։ Սկզբում պլանավորվում էր, որ ֆիլմը նկարվելու է Մայկ Նիկլսոնի կողմից։ Այդ դեպքում դերը հասնելու էր Դասթին Հոֆմանին։
- Մոնրոյի համար ևս մեկ թեկնածու էր համարվում Ալ Պաչինոն, բայց նա ինքը հրաժարվեց։
- Ֆիջերալդի պոեմը, որի հիման վրա նկարահանվել է ֆիլմը, անավարտ է եղել։ Ֆիջերալդը մահացել է 1940 թվականի դեկտեմբերին, 44 տարեկան հասակում, գրասեղանին, որտեղ գրում էր «Վերջին Մագնատը»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.zelluloid.de/filme/index.php3?id=8588
- ↑ 3,0 3,1 3,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «Last Tycoon, The». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. «Վերջին Մագնատը», դասական կինո
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Последний магнат»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների անգլերեն ֆիլմեր
- 1970-ականների ֆիլմեր
- 1976 դրամա ֆիլմեր
- 1976 ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Էլիա Կազանի ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- 1970-ականների ամերիկյան ֆիլմեր