Դոնալդ Պլեզենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնալդ Պլեզենս
անգլ.՝ Donald Henry Pleasence
Ծնվել էհոկտեմբերի 5, 1919(1919-10-05)[1][2][3][…]
ԾննդավայրՈւորքսոփ, Արևելյան Միդլենդ[4]
Մահացել էփետրվարի 2, 1995(1995-02-02)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրՍեն Պոլ դը Վանս, Պրովանս[5]
ԿրթությունEcclesfield School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, սցենարիստ և հեռուստատեսային դերասան
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Miriam Raymond?, Josephine Crombie?, Meira Shore? և Linda J. Kentwood?
Երեխա(ներ)Angela Pleasence?
Պարգևներ և մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա

Դոնալդ Հենրի Պլեզենս (անգլ.՝ Donald Henry Pleasence, հոկտեմբերի 5, 1919(1919-10-05)[1][2][3][…], Ուորքսոփ, Արևելյան Միդլենդ[4] - փետրվարի 2, 1995(1995-02-02)[1][2][3][…], Սեն Պոլ դը Վանս, Պրովանս[5]), անգլիացի դերասան, Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նկարահանվել է ավելի քան 220 ֆիլմերում և հեռուստանախագծերում։ Կինոնկարներում մեծ մասամբ կերտել է բացասական կերպարներ։ Նրա բոլոր աշխատանքների մեջ առանձնացվում են Ջեյմս Բոնդի մասին պատմող «Ապրում ես միայն երկու անգամ» ֆիլմի Էռնստ Ստավրո Բլոֆելդի, «Հելոուին» սարսափ ֆիլմերի շարքի բժիշկ Սեմ Լումիսի և «Ծուղակ» թրիլերում ամրոցի՝ կնոջ նման սեփականատիրոջ դերերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլեզենսը ծնվել է Անգլիայի Նոթինգեմշիր կոմսության Ուորքսոփ քաղաքում՝ Ալիսայի (ծնված Արմիտեյժ) և Թոմաս Սթենլի Պլեզենսների ընտանիքում[6]։ Մեծացել է Լինքոլնշիր կոմսությունում գտնվող փոքրիկ Գրիմոլդբի գյուղում։ Սովորել է Յորքշիր կոմսության Շեֆիլդ քաղաքի Էքլսեֆիլդի գիմնազիայում։

Դերասանական գործունեությունն սկսել է «Մոլեգին հողմերի դարավանդ» ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց, սակայն դադարեցրել է Երկրորդ Աշխարհամարտի սկսելու պատճառով։ Սկզբնական շրջանում Դոնալդ Պլեզենսը ցանկանում էր հրաժարվել զինվորական ծառայությունից իր համոզմունքների պատճառով, սակայն հետո, այնուամենայնիվ միացավ ռազմա-օդային ուժերին։ Ծառայել է ռմբակոծիչների 166-րդ էսկադրիլիայում։ Նրա «Avro Lancaster» ինքնաթիռը խոցվել է 1944 թվականի օգոստոսի 31-ին՝ Անժերվիլի վրա մարտարշավի ժամանակ[7], ինչից հետո նրան գերեվարել են, որտեղ նա մնացել է մինչև պատերազմի ավարտը։

Դերասանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլեզենսը կինոարվեստ է վերադարձել պատերազմից հետո, որտեղ անմիջապես նրան ուշադրություն էին դարձնում քննադատները՝ անվանելով «հիպնոտիկ աչքերով մարդ»։ Բացի արտաքին տեսքից, ուշադրություն էին դարձնում նաև դերասանի ցածր, բայց ինտենսիվ ձայնին։ Արդյունքում իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա խաղացել է առավելապես խենթ կամ բացասական դերեր, այդ թվում՝ Ռոբին Հուդի մասին պատմող հեռուստասերիալի Հովհաննես Հողազուրկի, «Արծիվի վայրէջք» ֆիլմի Հայնրիխ Հիմլերի, «Ապրում ես միայն երկու անգամ» ֆիլմի Էռնստ Ստավրո Բլոֆելդի, ինչպես նաև Հարվի Կրիպենի դերերը։ Բացի այդ, Պլեզենսն ակտիվորեն մասնակցել է երեխաների համար աուդիոձայնագրությունների։

Պլեզենսը երկու անգամ առաջադրվել է «Տոնի» մրցանակի՝ «Պիեսում գլխավոր դերի լավագույն խաղ» անվանակարգում, 1969 թվականին՝ «Մարդն ապակե պահակատանը», և 1972 թվականին՝ «Խելոք երեխա» պիեսների դերերի համար։ 1994 թվականին դերասանը պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանն ամուսնացել է 4 անգամ։ Ունեցել է 5 դուստր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 5,2 Fichier des personnes décédées
  6. Ross, Helen; Lillian Ross (1962). The Player: A Profile of an Art. Simon and Schuster, 256.
  7. Chorley, W.R. (1997), Royal Air Force Bomber Command Losses of the Second World War, Volume 5: 1944; p 407. Midland Counties Publications, UK. ISBN 0-904597-91-1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնալդ Պլեզենս» հոդվածին։