Ֆանտաստիկ ճանապարհորդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆանտաստիկ ճանապարհորդություն
անգլ.՝ Fantastic Voyage
ԵրկիրԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ և ֆանտաստիկ ֆիլմ[1][2][3]
Թվականօգոստոսի 24, 1966[4], սեպտեմբերի 7, 1966[4], հոկտեմբերի 14, 1966[4] և դեկտեմբերի 23, 1966[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորRichard Fleischer?[5][2][3][…]
ՊրոդյուսերSaul David?
Սցենարի հեղինակDavid Duncan?, Harry Kleiner? և Jerome Bixby?[6]
ԴերակատարներՍտիվեն Բոյդ[5][7][8], Ռաքել Ուելչ[5][7][8], Էդմոնդ Օ'Բրայեն[5][8], Դոնալդ Փլեզենս[8], Արթուր Քենեդի[8], Արթուր Օ Քոննել, ամերիկացի դերասան[3][8], Ջեյմս Բրոլին[3][8], Ժան դել Վալ[8] և Ուիլյամ Ռեդֆիլդ
ՕպերատորԷռնեստ Լասլո
ԵրաժշտությունԼեոնարդ Ռոզենման
ՄոնտաժWilliam B. Murphy?
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն101 րոպե
Բյուջե5 100 000 $

Ֆանտաստիկ ճանապարհորդություն (անգլ.՝ Fantastic Voyage), ֆանտաստիկ ժանրի ֆիլմ, որը արտադրվել է 1966 թվականին ԱՄՆ-ում, նկարահանել է ռեժիսոր Ռիչարդ Ֆլեյշերը։ 1966 թվականին հինգ կատեգորիաներում ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի և հաղթել երկու անգամ (լավագույն նկարիչ-բեմադրողի աշխատանքի և լավագույն հատուկ էֆեկտների համար)։ 1966 թվականին թողարկվել է ֆիլմի նովելիզացիան՝ Այզեկ Ազիմովի համանուն վեպը։ Չնայած ֆիլմն ավելի ուշ է թողարկվել, սակայն այն գրվել է հենց պատկերի սցենարի հիման վրա[9]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեց հայտնի գիտնականը, որը աշխատում է զինվորականների վրա, վթարի է ենթարկվում և նրա կյանքը գտնվում է վտանգի մեջ։ Նրան կարող է փրկել միայն վիրահատական միջամտությունը։ Բայց ուղեղի սովորական վիրահատությունը դժվար թե դրական արդյունք տա։ Այդ պատճառով հատուկ սուզանավով բժիշկ-գիտնականների խումբը փոքրանում է մինչև միկրոսկոպիկ աստիճանի և ներարկիչով ներարկվում է զարկերակ։ Չէ որ տվյալ լաբորատորիան մասնագիտանում է հենց կենդանի և անկենդան օբյեկտներին նվազագույնի հասցնելով։ Գիտարշավի նպատակն է անել ամեն հնարավոր բան հիվանդի գլխուղեղից թրոմբը հեռացնելու համար։ Ֆանտաստիկ ճանապարհորդության ժամանակը չափազանց սահմանափակ է, հաշվարկը րոպեների համար է։ 60 րոպեից փոքրացված վիրաբույժները կստանան իրենց նախկին տեսքը և եթե չհասցնեն լքել մարմինը, կսպանեն իրենց հիվանդին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստիվեն Բոյդ՝ Գրանտ
  • Ռաքել Ուելչ՝ Կորա
  • Էդմոնդ Օ՛Բրայեն՝ գեներալ Կրատել
  • Արթուր Օ’Կոնել՝ գնդապետ Դոնալդ Ռեյդ
  • Դոնալդ Պլեզենս՝ բժիշկ Մայկլս
  • Ուիլյամ Ռեդֆիլդ՝ կապիտան Բիլ Օուենս
  • Արթուր Քենեդի՝ բժիշկ Դյուվալ
  • Ջեյմս Բրոլին՝ տեխնիկ
  • Ժան դել Վալ՝ Ժան Բենե
  • Բարրի Կոու՝ տեխնիկ
  • Շելբի Գրանտ՝ բուժքույր

Ռեմեյք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլյերմո դել Տորոն բանակցություններ է վարել 20th Century Fox և Lightstorm ստուդիաների հետ անցյալում հայտնի «Ֆանտաստիկ ճանապարհորդություն» ֆիլմի բեմադրության ռեմեյքի շուրջ։

Նախագծի պրոդյուսերը կլինեն Ջեյմս Քեմերոնը և Ջոն Լանդաուն, իսկ սցենարը նախապատրաստողը՝ Դեյվիդ Ս․ Գոյերը, որի հետ Դել Տորոն աշխատել է «Բլեյդ 2»-ի վրա։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին լույս է տեսել ֆիլմի նովելիզացիան՝ Այզեկ Ազիմովի նույնանուն վեպը։ 1984-1991 թվականներին ֆիլմի մոտիվներով նույնանուն համակարգչային խաղեր են թողարկվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]